Jump to content

խնամք

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ խ(ը)•նամք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. մեկի՝ մի բանի նկատմամբ պատասխանատվության հետ կապված հսկողություն՝ պահում ու պահպանում ◆ Նա վայելում էր մոր և եղբոր խնամքն ու սերը։ (Նաիրի Զարյան)
  2. մեկին գոյության միջոցներով ապահովելը՝ պահելը ◆ Հանեց իր խոսքը կենդանի և խնամքով հանձնեց տպագրյալ գրին։ Եղիշե Չարենց
  3. ուշադրություն՝ հոգատար վերաբերմունք մեկի՝ մի բանի նկատմամբ ◆ Նա խնամքով ծածկում է այդ իրենից։ (Մուրացան)
  4. խնամելը ◆ Այդ բանից հետո դեռ երես եմ ունեցել ձեր խնամքը վայելելու։ (Նար-Դոս)
  5. մազերի՝ մորուքի՝ մաշկի ևն անհրաժեշտ հարդարանքով պահպանելը ◆ Աշխատեցեք… խնամք տանել դպրոցի բարվոքմանը։ (Րաֆֆի) ◆ Դրանից հետո այլևը խնամք չէր տեսել։ (Անահիտ Սահինյան) ◆ Իմ ընտանիքը քաղաքական դժբախտ պայմանների պատճառով թողի քո խնամիքին։ Իմ ընտանիքը քաղաքական դժբախտ պայմանների պատճառով թողի քո խնամիքին (Վահան Թոթովենց)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խնամում, դարմանում, աչք (փխբ․)
  2. հոգատարություն, հոգածություն, հոգացողություն, խնամատարություն, խնամածություն, հոգ, (հզվդ․)՝ հանձանձանք, փույթ, շահուպահ
  3. հարդարանք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. խնամք ընդունել՝ վայելել- մեկի կողմից խնամվել, մեկի խնամքից օգտվել
  2. խնամք թափել
    1. լավ խնամել, մեծ խնամք տանել
    2. հոգատարությամբ մի բան անել, հոգ տանել
  3. խնամք տանել- հոգ տանել, հոգալ, հոգածության առարկա դարձնել
  4. խնամք տեսնել- նույնն է՝ խնամք ընդունել
  5. խնամք ուզել՝ պահանջել- խնամվելու կարիք զգալ
  6. խնամքի տակ ապրել՝ գտնվել- մեկի խնամքով ապրել, աշխատանքի անընդունակ կամ չաշխատող լինելու պատճառով մի ուրիշի աշխատանքի եկամուտով ապրել
  7. Սիրտը խնամք ընկնել, Կարեկցել, խղճալ, գութը շարժել։ ◆ Ինքդ ես ասում, թե սարդերի սիրտը խնամք ա ընկել, ետ ա բերել։ (Պերճ Պռոշյան)

Աղբյուրներ

[խմբագրել]