Jump to content

լուծել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ լու•ծել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. մտածելով, դատելով վճռել որևէ բան, որոշել, վճռի հանգել։ ◆ ՉԷ՞ որ լուծված են քեզ համար բոլոր հարցերը, անգամ պրոբլեմները։ Եղիշե Չարենց
  2. անհրաժեշտ մաթեմատիկական գործողությունները կատարելով վճռել խնդիրը, գտնել պատասխանը։ ◆ թվաբանական խնդիրը լուծել, խաչբառը լուծել
  3. որևէ առաջադրանք, նպատակադրում և այլն իրագործել, կենսագործել, կատարել ◆ Մեզ մոտ վաղուց արդեն լուծված է հացի պրոբլեմը։
  4. մի խորհրդավոր գաղտնի բան դատողաբար իմանալ, կռահել։ ◆ Նա կարողացավ, վերջապես, լուծել դիմացինի «անդրդվելիության» առեղծվածը։
  5. հեղուկ բանի մեջ խառնելով միասնական խառնուրդ ստեղծել, պինդ նյութը հեղուկի մեջ հալել ու նրան խառնել ◆ Փարիզյան կանաչը լուծեց ջրի մեջ։
  6. ցրել, փարատել, վերացնել ◆ Խինդը լուծեց խավարն հոգուս (Շ. Ռուսթավելի) (հնց․)
  7. քանդել, հետ անել, քակել (հնց․)
  8. վերացնել (արգելքը, պայմանը և այլն) (հնց․)
  9. կազմալուծել, ցրել, լուծարել (հնց․)
  10. տարրալուծել
  11. վերլուծել (հնց․)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. վճռել, որոշել
  2. վճռել, դուրս բերել
  3. կռահել, իմանալ, գտնել
  4. տե՛ս վերլուծել
  5. տե՛ս իրագործել, կենսագործել
  6. տե՛ս տարալուծել
  7. տե՛ս քանդել
  8. տե՛ս վերացնել, լուծարել, կազմալուծել

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. շաքարը լուծել ջրում
  2. խնդիրը լուծել
  3. հարցը լուծել
  4. պայմանագիրը լուծել
  5. վրեծ լուծել
  6. պասր լուծել

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ լու•ծել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. փորլուծություն ունենալ
  2. լուծով հիվանդ լինել

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. փորլուծել, փորը գնալ (ժղ․), փորը քշել, լուծ ընկնել, ոտը գնալ (գվռ․), կանաչի ընկնել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]