Jump to content

իրավունք

Վիքիբառարան-ից

Հայերեն

«իրավունք» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Գոյական

Արտասանություն

ՄՀԱ: []

վանկեր՝ ի•րա•վունք 

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. պետության կողմից սահմանվող ու պաշտպանվող և հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմաների ամբողջությունը, որ արտահայտում է տիրող դասակարգի կամքն ու շահերը ◆ Նա կռվում է հիմա ուրիշ տեսակ հայրենիքի համար, ուրիշ տեսակ ազատության և իրավունքների համար։ (Ավետիք Իսահակյան) ◆ Իրավաբանական գիտություններն ուսումնասիրում են պետության և իրավունքի ձևերի ծագման և զարգացման օրենքները։ (Դասագիրք) ◆ Ճորտատիրական իրավունք: ◆ Սոցիալիստական իրավունք։
  2. հասարակության կառուցվածքի, կյանքի ու գործունեության այս կամ այն բնագավառին վերաբերող, պետւթյան օրենքների ու որոշումների ամբողջությունը ◆ Հողային իրավունք, ◆ Քաղաքացիական իրավունք: ◆ Քրեական իրավունք: ◆ Աշխատանքային իրավունք:
  3. իրավական նորմանների օրենսդրական արտահայտւթյունն ուսումնասիրող գիտությունը, ինչպես և առանձին գիտակարգերը ◆ Քրեական իրավունքի դասընթաց։ ◆ Առաջին ժամը քրեական իրավունք է։ ◆ Դասախոսություն վարչական իրավունքից: ◆ Քաղաքացիական իրավունքի մասնագետ։
  4. մեկին, մի բանի տրված ազատություն, գործելու հնարավորություն, որը երաշխավորվում է պետական կամ այլ կարգի օրենքներով ու վորոշումներով ◆ Սոցիալական ապահովության իրավունք
  5. պաշտոնական թույլտվություն, արտոնություն որևէ կարգի պարտականություններ կատարելու որևէ բանով զբաղվելու, որևէ պաշտոն գրավելու ◆ Դատարանի վճռով նա զրկված է առևտրի ցանցում աշխատելու իրավունքից: (Սով. Հայ.) ◆ Կարծիք էր հայտնում, թե Մարկով երկրորդի ճառից հետո զեմստվոյի իրավունքները կսահմանափակվեն։ (Ակսել Բակունց) ◆ Յուրաքանչյուր առևտրական տունն իր մահալում մենաշնորհ իրավունքով գնում էր բուրդ, ցորեն, անասուն, յուղ, պանիր։ (Ակսել Բակունց)
  6. (նոր խսկց), ավտոմոբիլ, մոտոցիկլետ վարելու իրավունքի փաստաթուղթ, վարորդական իրավունքի փաստաթուղթ, տեսուչը խլեց նրա իրավունքը և պարտավորեցրեց ներկայանալ ավտոտեսչություն Ե ◆ Տեսուչը խլեց նրա իրավունքը և պարտավորեցրեց ներկայանալ ավտոտեսչություն։ (Մամուլ)
  7. որևէ ձևով գործելու ազատություն, արտոնություն, ◆ Նա շատ մեծ իրավունքներ է բանեցնում։ ◆ Նրա իրավունքն է կոչվել խմբագիր, իսկ պարտականությունը՝ անմռունչ հպատակվել։ (Մուրացան) ◆ Դատարանի վճռով նա զրկված է առևտրի ցանցում աշխատելու իրավունքից: (Մամուլ) ◆ Այժմ ազատ իրավունք վայելում է ամեն կին։ (Րաֆֆի) ◆ Եղեգնաձորի դաշտերում գարունը մտել է իր իրավունքների մեջ։ (Մամուլ) ◆ Կամաց-կամաց մարում էին ձայները և գիշերը տիրաբար մտնում էր իր իրավունքների մեջ։ (Վիգեն Խեչումյան)
  8. հիմք, օրինական պատճառ, հիմունք ◆ Լիակատար իրավունք ունենք այդպես մտածելու։ ◆ Ինչ իրավունքով ես դու իմ երեխային ծեծել։ ◆ Արդար իրավունքով և տերության միջոցով ազատել այս ողորմելի որբ և այրի կնոջը։ (Ակսել Բակունց) ◆ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցի։ Հովհաննես Թումանյան
  9. թույլտվություն, արտոնություն ◆ Առանց իրավունքի սենյակս չմտնեք։ Ստեփան Մալխասյանց ◆ Ատյանում առաջին անգամ իրավունք է կարդալ միմյան արքայի առաջ։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Մեր ավագն ասում է դեռ իրավունք չի։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Իրավունք է սպարապետին ժողովել նախարարական զորագնդերը։ Դերենիկ Դեմիրճյան ◆ Մեհտի խանը սկսեց ավելի իրավունքներ բանեցնել, քան թե որ ուներ առաջ։ (Րաֆֆի) ◆ Եթե կբաժանվի այժմյան կնոջից, իրավունք ձեռք կբերի ամուսնանալ մի հայ աղջկա հետ։ (Շիրվանզադե) ◆ Ցրվեցեք, ապստամբներ։ Ով է ձեզ իրավունք տվել հավաքվել։ ԴԴ ◆ Հույս ունեմ, որ դուք իրավունք կտաք համբուրվել ձեզ հետ։ (Րաֆֆի) ◆ Իրավունք ունիս։ ◆ Ուրեմն առաջ ժողովրդի բարեկենդանության կենացը:Ես ինձ իրավունք եմ վերապահում այդ բանը ձեզ ասելու։
  10. այն, որին տիրանալու, ունենալու իրավասու է մեկը։ ◆ Անպիտան աշխարհ, որ թումբ է դնում իրավատերի և նրա արդար իրավունքի մեջ։ (Շիրվանզադե) ◆ Այն հայը, որ տիրապետ է անվանում նրան, մի դավաճան է, իսկ դավաճանին իրավունք ունի մեռցնել առաջին զինվորը։ (Մուրացան) ◆ Ինքն էլ իրավունք ուներ տեղեկագիր մը տալու։ «Երևանյան օրեր» ◆ Ճշմարտություն խոսելուս համար ոչ ոք ունի իրավունք ինձ դատապարտելու։ (Մուրացան) ◆ Ձեզանից, որպես ազնվատոհմ կանանցից, ավելի իրավունք ունեն պահանջել այդ։ (Րաֆֆի) ◆ Վեճը նորոգվեցավ տիկին, բայց այս անգամ իրավունքը ձեր ամուսնու կողմն է։ (Մուրացան)
  11. վարձ, վարձատրություն կամ բաժին, որ օրինական կերպով հասնում է մեկին (ժղ․) ◆ Ահմադը թուրք է, մեր ծառան էր… Հիմի իր իրավունքը առավ ու գնաց։ Հովհաննես Թումանյան ◆ Իմ իրավունքս առատորեն վճարեցին առանց սակարկելու։ «Երևանյան օրեր»
  12. արդարություն (ժղ․) ◆ Այս իրավունք է, որ դուք այսպես վարվեցաք ինձ հետ։ (Րաֆֆի) ◆ Իրավունքը ուժ է միայն, վայ ընկնողին հազար վայեր։ (Ավետիք Իսահակյան) ◆ -Ես հավատում եմ, -պատասխանեց երիտասարդը, - և մասամբ իրավունք եմ տալիս քո դժգոհությանը։ (Րաֆֆի) ◆ Այո, այո, իրավունք ունիք, ընդմիջեց նրան Տոնապետյանցը , - դուք կամենում եք ասել՝ ինչու ուրեմն խստացան ձեզ, այնպես չէ։ (Մուրացան)
  13. ընդունված կարգ, սովորույթ (ժղ․) (հնց․) ◆ Իրավունք եմ առնելու՝ քաղաք գնամ։
  14. իշխանություն, գերիշխանություն ◆ Բարձրացիր, Հռոմ, իրավունքներդ կորցնում ես դու։ Հովհաննես Թումանյան ◆ Ուր որ նիզակդ հասնի, հոն իրավունքիդ ըլլա գիծ։ (Դանիել Վարուժան) ◆ Նա «Ջալալեդդինը» սկսեց տպագրել առանց ինձանից իրավունք խնդրելու։ (Րաֆֆի) ◆ Խորհրդի նախագահին Օսեփն առաջարկել էր դիմում տալ կառավարության և իրավունք խնդրել գյուղի հարկը գյուղում բաժանելու։ (Ակսել Բակունց)
  15. վստահություն, համարձակություն ◆ Մի օր Բեաթրիսը մտերմության իրավունքով դիմեց ինձ։ Սիլվա Կապուտիկյան ◆ Սիրող հովանավորի իրավունքով հորդորում էր Շուշանիկին խելքի գալ։ (Շիրվանզադե)
  16. շահերը ◆ Երդվում եմ պատվովս, որ ես ձեր բոլորի իրավունքի պաշտպանը և ձեր վիճակի բարելավության պատճառ պիտի դառնամ։ (Շիրվանզադե) ◆ Ցավալի է ինձ համար, որ նա այցելում է այդ ստորին վայրերը. բայց իրավունք չէի համարում համոզել նրան թողնելու այդ տեղերը։
  17. որևէ բան պարտականություն համարել ◆ Մայիսյանը չափազանց ճշտություն սիրող մարդ էր, մանավանդ այն պարտականությունների մեջ, որ ինքը իրավունք էր համարում ուրիշներից պահանջելու։ (Րաֆֆի)
  18. որևէ բանի արժանի լինել ◆ Նստիր, տեր սպարապետ, քո առաքելությունը այնքան մեծ է, որ դու իրավունք ունես վայելելու իմ ամենախորին հարգանքը։ (Րաֆֆի)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. իշխանություն, իրավասություն, իրավություն (հնց․)
  2. օրենք
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. իրավունք տալ
    1. թույլ տալ, արտոնել, հնարավորություն տալ մի բան անելու
    2. իրավացի գտնել, արդարացնել
  2. իրավունքը տալ (մեկի) - հասանելիքը, պահանջը, վարձը տալ վճարել
  3. իրավունքը թրի ծայրին լինել - իրավունքը ուժին, ուժեղին պատկանել
  4. իրավունքի սուբյեկտ - անձ, որը իրավունքների և պարտականությունների կրող է կամ կարող է լինել այդպիսին (իրավբ.)
  5. իրավունքի նորմա(ներ) - տվյալ հասարակության մեջ իշխող դասակարգի կամքն արտահայտող և պետության ստիպողական ուժով պաշտպանվող վարքագծի կանոն(ներ)-ը
  6. իրավունքները ձևակերպել - օրինականացնել, օրինական կարգով վավերացնել
  7. իրավունք առնել
  8. իրավունք համարել
  9. իրավունք ունենալ
  10. ապաստանի իրավունք - պետության իրավունքը՝ թույլ տալու իր տարածք մուտք գործել և այնտեղ բնակվել արտերկրի այն քաղաքացիներին, որոնք իրենց երկրում ենթարկվում են հետապնդումների քաղաքական, ազգային-ազատագրական, կրոնական, գիտական և այլ գործունեության
  11. իրավունքի գերակայություն - իրավական ուսմունք, ըստ որի՝ ոչ ոք (ոչինչ) օրենքից վեր չէ, բոլորն օրենքի առջև հավասար են, ոչ ոք չի կարող պետության կողմից ենթարկվել պատժի, եթե չի խախտել օրենքը, այն էլ՝ միայն օրենքով սահմանված կարգով
  12. ծովային իրավունք
  13. կենսաթոշակային ապահովման իրավունք
  14. հետապնդման իրավունք - միջազգային ծովային իրավունքի նորմ, որը կանոնակարգում է մերձափնյա պետության նավերի (ԹԱ-ների) կողմից այդ պետության ջրային տարածքների ռեժիմը խախտած օտարերկրյա նավերի հետապնդումը և բաց ծովում կալանումը
  15. հրաժարում իրավունքից - տե՛ս զիջում
  16. մարդու իրավունքներ
  17. մարդու իրավունքների խախտում
  18. միջազգային ատոմային իրավունք
  19. միջազգային իրավունք - օտարերկրյա տարրերի մասնակցությամբ իրավահարաբերությունների և այդ հարաբերությունները կարգավորող նորմատիվ ակտերի համախմբումը
  20. միջազգային ծովային իրավունք
  21. միջազգային մարդասիրական իրավունք - տե՛ս հակամարտություն՝ զինված հակամարտությունների միջազգային իրավունք
  22. միջազգային օդային իրավունք
  23. նախադեպային իրավունք - անգլոսաքսոնական իրավահամակարգի հիմնական տարրը․ միջնադարյան Անգլիայում պատմականորեն ձևավորված իրավական համակարգ, որի բնութագրական հատկանիշն այն է, որ օրենքները կարգավորում են հարաբերությունների առանձին ոլորտներ և չեն կազմում միասնական համակարգ, և այն, ինչ չի կարգավորում օրենքներով, ինչպես դրանց մեկնաբանություններն ու կիրառումը կատարվում են ըստ դատական նախադեպի
  24. սովորութային իրավունք - վարքի (սովորույթների) այն չգրված կանոնների համախումբը, որոնք հասարակության մեջ ձևավորվել են բազմակի ավանդական կիրառման հետևանքով և թույլ են տրվել պետության կողմից
  25. վարչական իրավունք - հանրային իրավունքի բաժին, որը վերաբերում է պետական կառավարման մարմինների իրավունքներին ու դրանց կիրառման ընթացակարգերին
  26. քաղաքացիական իրավունք - քաղաքացիների և նրանց ստեղծած իրավաբանական անձանց օրինական շահերի իրականացման և հասարակության մեջ տնտեսական հարաբերությունների կազմակերպման նպատակով գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի համախումբ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։