Jump to content

եղյամ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ եղեամ

վանկեր՝ եղ•յամ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *el- գույնանիշ արմատից՝ սկզբնական «փայլուն» > «սպիտակ» իմաստի անցումով. այդ իմաստն առկա է ծառանունների, կենդանական անունների մեջ. հմմտ. լատիներեն olor «կարապ» (< *«սպիտակ»)։

Գոյական

  1. աստղանման սառցային բյուրեղների ձևով գետնի՝ բույսերի՝ առարկաների վրա նստող մթնոլորտային տեղում ◆ Աշնանային եղյամը ծածկել էր գետինը և հիշեցնում էր մոտալուտ ձմեռը։ (Մուրացան) ◆ Սարերի բարձր կատարներին ամպը ցող էր շաղում, լուսաբացին ցողը սառչում էր դառնում եղյամ։ (Ակսել Բակունց)
  2. (փխբ․), (պտկ․) ճերմակ մազեր ◆ Գլխի սպիտակ եղյամ։
  3. (նորբ․) սառած ցող

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ցող, շաղ, (գվռ․)՝ թոշ, շոլ, ձնգեռ, ձնձեղ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. եղյամ դնել՝ նստել
    1. գետնի՝ բույսերի՝ առարկաների վրա եղյամի շերտ կապել
    2. (գլխին, մազերին բառերի հետ) ճերմակել, սպիտակել
  2. եղյամ ուտել (ժղ․) - ցրտահարվելով համեղանալ (որոշ պտուղների՝ բանջարեղենների մասին)
  3. եղյամ դնել գլխին, եղյամ նստել գլխին - տե՛ս սպիտակել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Եղյամ: