Jump to content

գել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ գել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ * uelu-՝ * uel- «պտտել, ոլորել» արմատից. հմմտ. հունարեն ειλύω՝ «փաթաթել, ծածկել», լատիներեն volvō «ոլորել, գլորել», volumen «ոլորք, գալար», այլև (* uel-/uol-/ul-)՝ հին հնդկերեն valati «պտտվում է», valaya «շրջան», valitá «շրջված, ծռած», ռուսերեն вал «ալիք, պատնեշ», валять «թավալել», валить «գլորել» և այլն։

Ածական

[խմբագրել]
  1. գելած, պրկած, ոլորած
  2. Սեբաստիա, Սասուն՝ (փխբ․) գռփող, հափշտակող
  3. Ջավախք՝ (փխբ․) դժնակ, վատ ◆ Ո՞ւր փախչեմ, որ լիրբ աղի գալ երեսը չտեսնեմ։ (Ջավախեցի)

Գոյական

[խմբագրել]
  1. տե՛ս գելոց
  2. Ղարաբաղ՝ գայլ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս գելոց

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. գել դառնալ՝ ըլել - կատաղել զայրանալ
    1. անկուշտ՝ անկշտում դառնալ ◆ Գել եղա, ուրիշի գառը կերա, քեզ ի՞նչ արի (առած)։ (Էմինեան ազգագրական ժողովածու)
    2. անտանելի՝ սարսափելի դառնալ
  2. գել ձևել գլխին - Թբիլիսի՝ նեղել, նեղացնել ◆ Գել ձևեց նրա գլխին։ (Գրիգոր Տեր-Ալեքսանդրյան)
  3. գելը ամպ օր կուզե՝ գողը մութ քշեր (առած) - ասվում է այն մարդկանց մասին, որոնք սպասում են հարմար ժամի՝ իրենց չար գործերը կատարելու համար
  4. գելը քաղցից լեռը չի բարձրանում, ասում են՝ շատ է կերել - արտաքինը՝ տեսքը խաբուսիկ է
  5. գելը բուրդը կփոխե, բնույթը չի փոխի (առած) - Թբիլիսի՝ մարդը փոխում է իր արտաքինը, բայց էություը՝ բնավորությունը՝ ոչ
  6. գելը կապել - տե՛ս գելի բերանը կապել ◆ Ալալոս, գալալես, գելըկապեմ երկու բըթով, երկու մատով։ Հովհաննես Թումանյան
  7. գելը ոչխարը տարավ, վայ մեկի տիրոջը - դժբախտությունը միշտ աղքատին է հարվածում
  8. գելը տղա է բերում՝ ցնգնում (առած) - տե՛ս գելցնուկ
  9. գելի ախորժակ - մեծ ախորժակ, չափազանց շատ ուտելու ցանկություն ◆ Երվանդը գելի ախորժակ ունի։
  10. գելի ականջ՝ ականջիկ - վայրի խոտ, որի արմատները օգտագործվում են որպես բուժիչ սպեղանի
    1. Սեբաստիա՝ սղանգ բույսի տերևները
  11. գելի ահից գեղ չհիշել - դժվարություններից վախենալով ոչինչ չանել
  12. գելի աղբերգություն անել - կեղծ բարեկամություն անել
  13. գելի աչք շանց տալ՝ ցույց տալ - վախեցնել, երկյուղ ազդել ◆ Նրան պտի գիլի աչք ցույց տալ, որ էլ գողություն չանի։ Սահակ Ամատունի
  14. գելի գլխին ավետարան կարդալ - անուղղելի անձնավորությանը անտեղի խրատել ◆ Գիլի գլխին ավետարան էի կարդում, ասավ օչխարներըս սարն է գնում։ (Գրիգոր Տեր-Ալեքսանդրյան) ◆ Լավ, հիմի էլ դու մի գելի ավետարան կարդա գլխիս։ Ն-Դ
  15. գելի բամպոս - Սեբաստիա՝ բամպոսի վատ տեսակը՝ դժգույն դեղին գույնով
  16. գելի բերան ընկնել - մեծ փորձանքի հանդիպել
  17. գելի բերանը կապել - Ղարաբաղ՝ աղոթքով՝ հմայությամբ ոչխարը, անասունը գայլերից փրկել ◆ Սուղի, հորթս կորել է։ Գելի բերանը կապի, մի բաժակ արաղ կտամ։ Սերո Խանզադյան
  18. գելի բերանից հանել, օձի բերանը քցել (ասացվ.) - ավելի վատին հանդիպել, ավելի վատ մարդու ձեռքն ընկնել, ավելի մեծ փորձանքի հանդիպել
  19. գելի գլխին եղ՝ ճրագու քսել - Արարատյան՝ ասվում է, երբ մարդ երջանիկ բախտավոր է
    1. Գանձակ՝ ասվում է, երբ մարդ հոգեկան ոչ նորմալ վիճակում է
  20. գելի թիս՝ թստիկ՝ փստիկ - Նոր Բայազետ, Սեբաստիա, Կարին՝ գայլասունկ ◆ Ճամփու վրան գալի թստիկ էր բուսնել։ (Ձեռագիր) ◆ Կանանչներից և խոտերից նշանավոր են աղշբանք, գիլու փստիկ: Աշոտ Հովհաննիսյան
  21. գելի առջև գառը ծեծել - Սեբաստիա՝ հանցավորի փոխարեն անմեղին պատժել
  22. գելի թոզ (փխբ․) - խաբություն, մոլորություն ◆ Էտոնց ասածը գիլի թոզ ի (Ավետիք Իսահակյան) :
  23. գելի խաղող - Սեբաստիա՝ փոքր գառնադմակին
    1. տե՛ս ծոր
  24. գելի խոտ - Սբ (բսբ․) գայլխոտ
    1. Խարբերդ՝ միս, գայլի ուտելիք
  25. գելի խոտ ուտել - Սեբաստիա՝ չափազանց բականալ, մոլեգնել ◆ Չափազանց բարկացած, մոլեգնած մարդու կյուրինցիք կըսեն՝ կելու խոտ է կերել, իբր այդ նույսեն մարդ ուտելով՝ մոլեգնում է։ (Կարապետ Գաբիկյան)
  26. գելի հարսանիք - տե՛ս գելցկնուկ
    1. աննշան, կարևորություն չունեցող բան ◆ Նրա համար ժամն ու գիլի հարսանիքը մեկ էր:ԽԱ
  27. գելի հետ ճաշի գնացողը շունը հետը պիտի տանի - Խարբերդ՝ չարիքի դեմ միշտ զգույշ, պաշտպանված պետք է լինել
  28. գելի հետ ուտել, տիրոջ հետ շիվան անել - վնաս հասցնել. հետո էլ ցավակցել , մի կողմից խարդավանել, մյուս կողմից վշտակցել ◆ Ու օձը բնից կհանի։ Սրան են ասել՝ գելի հետ կուտի, տիրոջ հետ շիվան կանի: (Գարեգին Սևունց)
  29. գելի հոտառություն - սուր հոտառություն
  30. գելի ձեռքը ջիգյալ ընկնել - Խարբերդ՝ ոչ արժանավորի ձեռքը լավ բան ընկնել
  31. գելի ճրագու ուտել - անխոցելի լինել ◆ Գիլու ճրագու ի կիրե... ինոր մարմին գյուլլա չի բանի։ Զարզանդ Դարյան
  32. գելի ճրագու քսել - մեկին գայթակղել, ճանապարհից շեղել
  33. գելի մազ ունենալ՝ լինել վրեն - բախտավոր լինել, հաջողություն ունենալ ◆ Բախտը... դատավորի և ամեն մարդի մոտ բանուկ ու կտրուկ կլինի Դրա համար է, որ առած են արել ու ասում են. Գիլի մազ կա վրեն։ (Էմինեան ազգագրական ժողովածու)
  34. գելի մորթին ճտովն (ճիտն) ընկնել - սաստիկ հակառակվել, թարսվել, համառել ◆ Երբ մի գործ են տալիս, գիլի մորթին ճիտն է ընկնում: (Հրաչյա Աճառյան)
  35. գելի շարական - Նոր Նախիջևան՝ անտեղի խրատ՝ խոսք
  36. գելի պես իրարու աչք նայել - իրար նկատմամբ անհավատարիմ, խարդաղ լինել
  37. գելի պես ուտել - Սեբաստիա՝ ագահաբար՝ անկշտորեն ուտել
  38. գելի պլտիկ - Արաբկիր՝ մորմ, շան խաղող
  39. գելի սեզնը - կարմիր գույնի վայրի ալոճ
  40. գելի սիրտ ուտել - անվախ՝ աներկյուղ լինել ◆ Ըսկի չի վախենում, կասենաս գիլի սիրտ ա կերել: (Ստեփանոս Մալխասյանց)
  41. գելի վիզ - չթեքվող, անդյուրաթեք վիզ
    1. Սեբաստիա՝ միաբլթակ մոլախոտ, կաղնձնի, ճրագախոտ
  42. գելի տանձ - սղանգ բույս
  43. գելի տոն - տե՛ս գայլիք
  44. գելի ձնծաղիկ - Կիլիկիա՝ շուշանազգիների ընտանիքին պատկանող, գարնանը շուտ ծաղկող, մուգ կանաչ տերևներով բույս
  45. գելի ու գողի բերան տալ - գող ու ավազակներին՝ գռփողներին մի բան պատվիրել կամ պահ տալ
  46. գելի փորը իր օրում չի կշտանա (առած) - անհագ մարդը երբեք չի բավարարվի իր ունեցվածքով
  47. գելի փստիկ - տե՛ս գելի թստիկ
  48. գելից փախչել, արջի ճանկն ընկնել (ասացվ.) - մի փորձանքից ազատվել, ավելի մեծ փորձանքի հանդիպել
  49. գելն ինչքան էլ տանու անես, էլի աչքն անտառում կլինի - սովորությունը, բնավորությունը շատ դժվար է փոխել ◆ Հապա ինչու է ասած՝ գելն ինչքան էլ տանու անես, էլի աչքն անտառում կլինի: Հովհաննես Թումանյան
  50. գելն ու գառը մի տեղ արածել - թշնամությունը վերացնել, խաղաղուփյուն հաստատել, թշնամիները իրար հետ խաղաղ գոյակցել
  51. գելն ու գրող, վայ զմեկի տեր - Ալաշկերտ՝ աղետի ժամանակ քիչ ունեցողի. աղքատի փոքր վնասը ավելի մեծ է
  52. գել-գել անել - ագահաբար, շտապ-շտապ ուտել
  53. երկոտանի՝ էրկու ոտանի գել - հափշտակող, գռփող մարդ
  54. հին գել - շատ փորձված, խորամանկ մարդ հափշտակության սովոր, կեղեքիչ մարդ ◆ Նա հին գել ա, ամեն բանի տեղը գիտի։ Սահակ Ամատունի
  55. սար ու ձոր՝ գելի փոր (առած) - ասվում ՝ ագահ մարդու մասին ◆ Սար ու ձոր գելի փոր: Հովհաննես Թումանյան

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս գայլ

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]