բոշա
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [bɔˈʃɑ]
Դասական ուղղագրութեամբ՝ բոշայ
վանկեր՝ բո•շա
Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
- Արարատյան, Բալու, Էվերիկ, Թբիլիսի, Կարին, Ղարաբաղ, Մուշ, Պոլիս, Սեբաստիա, Վան՝ (ժղ․) գնչու ◆ Գնչուների ցեղերից երեքն են թափառում հայ աշխարհի գյուղերումը — հայ բոշեքը, մթռուբները և ջինգյանեքը։ (Պերճ Պռոշյան) ◆ Վենց վեր բոշա ըլես, էթքան ման կյալ կըլի՞։ (Ձեռագիր)
- Խոտուրջուր՝ (փխբ․) մուրացկան, մուրող ◆ Կողբա քարը շուշա է, միջի մարդը բոշա է։ Աշոտ Հովհաննիսյան
- (փխբ․) պնդերես, աներես ◆ Ի՞նչ բոշա բան ես։ (Ձեռագիր)
- Բալու՝ համառ, իր ասածի կին
Հոմանիշներ
[խմբագրել]- գնչու (հայախոս, քրիստոնյա գնչու)
Արտահայտություններ
[խմբագրել]- բոշի երես - աներես, անպատկառ ◆ Բոշի երես ունիս,— ասում են մեզանում պնդերես մարդին։ (Պերճ Պռոշյան)
- Սեբաստիա՝ բոշի էրիկ - անգործ, ծույլ, անաշխատասեր ◆ Բոշի կնիկ կվաստակի, բոշի էրիկ նստած կուտի։ (Կարապետ Գաբիկյան)
- Սեբաստիա՝ բոշի խախա - սպիտակ ու սև փետուրներով և երկար պոչով թռչուն
- բոշի տոպրակից ընկած - խիստ աներես, անամոթ
- բոշից փաշա չի ըլի - մուրացիկը աղա չի լինի
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Արարատյան բարբառային բառեր
- Բալուի բարբառային բառեր
- Էվերիկի բարբառային բառեր
- Թբիլիսիի բարբառային բառեր
- Կարինի բարբառային բառեր
- Ղարաբաղի բարբառային բառեր
- Մուշի բարբառային բառեր
- Պոլսի բարբառային բառեր
- Սեբաստիայի բարբառային բառեր
- Վանի բարբառային բառեր
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Քաղվածք/Պերճ Պռոշյան
- Քաղվածք/Ձեռագիր
- Խոտուրջրի բարբառային բառեր
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Աշոտ Հովհաննիսյան
- Քաղվածք/Կարապետ Գաբիկյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից