բարի
Արտաքին տեսք
Հայերեն
ՄՀԱ: [bari]
վանկեր՝ բա•րի
Ստուգաբանություն
[խմբագրել]Ածական
- բնավորությամբ, էությամբ ոչ չար, բարեսիրտ, ուրիշներին լավություն անող, լավ վերաբերվող, կարեկցող ◆ Եղել է ձեզ նման մի թագավոր, ունեցել է երկու որդի, մինը բարի—մյուսը չար։ Հովհաննես Թումանյան ◆ Ես քեզ շատ բարի էի կարծում, մինչդեռ ամենաանխիղճներից մեկն ես եղել։ (Նար-Դոս)
- լավություն սիրող, բարեսիրտ, գթոտ
- լավ, գովելի
- անվնաս, անվտանգ, լավ, ապահով ◆ Թագավորից ինչքան հեռու, այնքան բարի։ (Ավետիք Իսահակյան)
- անփորձանք, հաջող ◆ Աստված բարի ճամփա տա… գնաս բարով։ Հովհաննես Թումանյան
- բախտավոր, նպաստավոր
- օգտակար, բարենպատակ, նպաստավոր, հանրօգուտ ◆ Արա դու նույնը, ինչ որ ես էի անում և կտեսնես, որ մի բարի գործ կատարած կլինես։ (Նար-Դոս)
- անմեղ, անվնաս
- բարիք, հաջողություն, ուրախություն ավետող, նշող, ուրախալի, ուրախություն պատճառող ◆ բարի լուր ◆ բարի նշան
- ոչնչով չարատավորված, անարատ, անբիծ ◆ բարի անուն ◆ բարի հիշատակ ◆ բարի համբավ
- տե՛ս բարիք ◆ Խանութի ապրանքն թանկ էին ծախում, իսկ գյուղացու բարին համարյա ձրի էին առնում։ Ռափայել Պատկանյան ◆ Հարի՛, հարի՛ խնոցի՛, մեջդ բարի խնոցի՛։ Հովհաննես Թումանյան
- բարություն ◆ Աշխարհ լցվեց լուսն ու բարին, լուսն ու բարին անարատ։ Հովհաննես Թումանյան
- բարիք բաշխող ◆ Անհոգ խմեցին բարի աղբյուրից։ (Ավետիք Իսահակյան)
- բարեհոգի, միամիտ ◆ Նա բարի մարդ է, ամեն ինչի հավատում է։
- եղանակավորիչ բառ, որ արտահայտում է համաձայնություն՝ հավանություն—լավ, խնդրեմ, թող այդպես լինի ◆ Քեռի Մարտին… Այդ բոլորը բարի։ (Ակսել Բակունց)
- բարոյական օրենքներին համապատասխան, առաքինի
- (բրգ․) բարոյական գիտակցության առավել ընդհանուր հասկացություններից և բարոյագիտության առավել կարևոր կատեգորիաներից մեկը
Հոմանիշներ
[խմբագրել]- բարեհոգի, բարեմիտ, բարեսիրտ, մեղմասիրտ, փափկասիրտ, անչար, գթոտ, ողորմած, գթասիրտ, գթասեր, ազնիվ, առաքինի, պարկեշտ, անհիշաչար, ներողամիտ
Արտահայտություններ
[խմբագրել]- բարի աչք -1. բարեգուշակ։ 2. բարեբեր, ոչ վնասակար
- բարի աչքով նայել -
- բարյացակամ լինել մեկի նկատմամբ, լավ վերաբերվել, օգնել, նպաստել
- հաջողություն ընձեռել
- բարի գալուստ - ջերմ ողջույնի և ուրախության արտահայտություն՝ մեկի գալստյան առթիվ, գալդ բարի ◆ Բարի գալուստ, –մրմնջաց տիկինը, շրթունքները կրծելով։ (Շիրվանզադե)
- բարի գիշեր - գիշերվա հրաժեշտի արտահայտությունը ◆ Նրանք բարի գիշեր մաղթեցին և դուրս եկան։ Դերենիկ Դեմիրճյան
- բարի երեկո - երեկոյի ողջույնի արտահայտությունը
- բարի լինել - բարեհաճել
- բարի լույս - առավոտյան ողջույնի արտահայտությունը
- բարի լույսը բացվել ― լուսանալ
- բարի հաջողում, բարի աջողում -
- բարեմաղթության արտահայտություն՝ թող գործդ հաջող լինի
- (ժղ․) ողջույնի արտահայտություն ◆ Բարի աջողում, ուստա փիսո, գլուխս մրսեց ի սեր աստծո։ Հովհաննես Թումանյան
- բարի ճանապարհ ― որևէ տեղ մեկնողին ուղղված հրաժեշտի ողջույն, ողջերթ ◆ Բարի ճանապարհ ձեզ, — բարեմաղթեց նա։ Դերենիկ Դեմիրճյան
- բարի եղեք - քաղաքավարական խնդրանքի ձև
- բարի կամքի մարդիկ - ժողովուրդներին բարիք և խաղաղություն ցանկացող ազնիվ մարդիկ
- (հեգն․) բարի պտուղ - անարժան, անպետք
- բարի վայելում - ուրախությամբ վայելես ◆ Բարի վայելում, —գոչում են երիտասարդները։ Սերո Խանզադյան
- բարի օր - ցերեկվա ողջույնի արտահայտությունը ◆ Բարի օր քեզ, ա՛յ խանութպան ։ Հովհաննես Թումանյան
- բարի օր տալ - ողջունել, բարի օր ասել
- բարի օրինակ - օրինակելի բան, գործ, մարդ ◆ Ընկերական ժողովներում հաճախ այն միտքն է արծարծվել, թե հայ գյուղացին զուրկ է մնում առաջնորդից, սրտացավ խորհրդատուից, բարի օրինակից։ (Մուրացան)
- բարին արևդ - բարին, բարությունը քեզ լինի (բարև, ողջույնի պատասխան), կյանքդ բարի լինի
- բարի կամեցողությունից, կամքից կախված լինել - վարվել ցանկացած ձևով
Թարգմանություններ | |
|
Գոյական
- այն, ինչ որ իր էությամբ լավ է՝ ազնիվ է՝ օգտակար է
- բարիք
Թարգմանություններ | |
Մակբայ
- հոժարության, համաձայնության արտահայտություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Խմբագրությամբ Ի․ Ս․ Կոնի, Բարոյագիտական բառարան, Երևան, ««Հայաստան» հրատարակչություն», 1985 — 200 էջ։
բարի2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Բացատրություն
- (լեզվբ․) աֆրիկյան լեզու․ պատկանում է սուդանական խմբին (Սուդանի հարավային սահմաններում)
Հոմանիշներ
[խմբագրել]Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն ածականներ
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Նար-Դոս
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Ռափայել Պատկանյան
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Հայերեն բառեր բարոյագիտական իմաստով
- Քաղվածք/Շիրվանզադե
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր հեգնական իմաստով
- Քաղվածք/Սերո Խանզադյան
- Քաղվածք/Մուրացան
- Հայերեն գոյականներ
- Հայերեն մակբայներ
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Բարոյագիտական բառարան» գրքից
- Հայերեն բառեր լեզվաբանական իմաստով
- Բառեր «Լեզվաբանական բառարան» գրքից