Jump to content

բար

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բար 

Ստուգաբանություն

[խմբագրել]

անգլ. bar

Գոյական

  1. (ճրտրպ․) (շին․) ոչ մեծ ռեստորան, խմիչքարան
  2. փոքրիկ ռեստորան, խորտկարան, որտեղ հաճախորդներին մեծամասամբ սպասարկում են կանգնած, հիմնականում նախուտեստներ, ըմպելիքներ, խմիչքներ
  3. (երկրբ․) ծովահատակի ափամերձ մասում բլրաշար, որը ձգված է ափի ուղղությամբ և կազմված է ծովային ջրաբերուկներից (ավազ, խեցի, կոպիճ)

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. (բրբ․) պտուղ (ծառի) ◆ Բարով, բույրով լցրեց նորից եդեմական իմ այգին։ Հովհաննես Թումանյան
  2. նորատունկ ծառի առաջին պտուղը, երախայրիք
  3. (խոհր․) ծառերի բերքը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս բերք, պտուղ
  2. նուբար

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. բար տալ - տե՛ս պտղաբերել, պտուղ տալ
  2. բար ու պտուղ - բերք
  3. բար բռնել, բար ունենալ - պտուղ ունենալ, պտուղ բռնել ◆ Ոնց բախչա ես՝ բար չունես Ոնց ջահել ես՝ յար չունես։
  4. բար նստել - ծաղիկ, կարմրուկ և այլ հիվանդությունների ժամանակ ուռած բշտիկները նստել, լավանալ
  5. աչքը բար չբռնել, աչքը բար չտալ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։