Jump to content

բամբակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

բամբակ

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ բամ•բակ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ պարթևերեն-միջին պարսկերեն pambak:

Գոյական

  1. բուսական նուրբ սպիտակ թելերի փունջ, որը ստացվում է բամբակենուց ◆ Մոլորված, շփոթված ծտերը, հակառակ իրենց կամքի տարվում էին օդի մեջ, որպես բամբակի փոքրիկ պատառներ։ (Րաֆֆի) ◆ Բանն ի՞նչ կանեմ՝ կեղտոտ է, Բամբակը կորիզոտ է։ Հովհաննես Թումանյան
  2. տե՛ս բամբակենի, բամբակի բույսը ◆ Ծաղկում է բամբակը։ (Ակսել Բակունց)
  3. (խոհր․) բամբակից պատրաստվում է խոհարարների համար արտահագուստ, գոգնոցներ, սփռոցներ, սրբիչներ, սերմերից ստանում են ձեթ
  4. (անասն․) անասնաբուժության մեջ օգտագործվում է որպես վիրակապային նյութ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. բամբակենի
  2. հնազանդ
  3. բամբակաքուլա

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. բամբակ դառնալ
    1. սպիտակել
    2. բարկությունը մեղմանալ, իջնել, փափկել, հնազանդ դառնալ
  2. բամբակով ջուր խմեցնել - ասվում է խիստ ծանր հիվանդին մասին
  3. բամբակ կշռել - նստած տեղը նիրհել, դանթել, տե՛ս նիրհել
  4. բամբակով ջուր կաթեցնել (բերանը) - ասվում է խիստ ծանր հիվանդի և ծանր վիճակի մեջ ընկածի մասին, որ շատ թույլ լինելով դժվարանում է ջուր խմել
  5. բերանդ բամբակով թրջեմ (անեծք) - շատ ծանր վիճակի մեջ ընկնես, ջուր խմել չկարողանաս
  6. հում բամբակ - սերմերից չգտած բամբակ, հնդավոր բամբակ
  7. բամբակը բաց անել (մեկի) - տե՛ս թմրեցնել
  8. բամբակը ելնել - տե՛ս ծեծվել
  9. բամբակը հանել - տե՛ս ծեծել
  10. բամբակ նոսր - տե՛ս հիմա
  11. ականջի բամբակը հանել - ուշադիր լինել, ուշադրությամբ լսել
  12. ականջը բամբակ կոխել - չլսելու տալ, չկամենալ լսել

Ածական

  1. (փխբ․) սպիտակ
  2. (փխբ․) փափուկ
  3. (փխբ․) թուլակամ, կանացի բնավորությամբ տղամարդ
  4. հնազանդ, մեղմաբարո
  5. նուբ ու կարճ, թելերի մազիկներ ծածկ (կորիզի, պտղի և այլնի վրա)

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։