Jump to content

արտաքին

Վիքիբառարան-ից

Հայերեն

վանկեր՝ ար-տա-քին 

Ածական

  1. դրսի, որևէ բանի սահմաններից դուրս գտնվող
  2. դրսի կողմից, որևէ բանի դրսի կողմում գտնվող
  3. որևէ բանի վերևում, մակերեսին գտնվող՝ հատուկ
  4. դրսից ներգործող, գործող, կողմնակի
  5. դրսից երևացող, տեսանելի, բայց էությունը չշոշափող
  6. ոչ էությունից բխող, էությանը չհամապատասխանող, ցուցադրական
  7. օտար պետությունների հետ կապված
Հոմանիշներ
[խմբագրել]
  • օտար
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. արտաքին աշխարհ (փիլ․)
    1. մարդուց անկախ և նրանից դուրս գոյություն ունեցող նյութական առարակների ու երևույթների ամբողջությունը՝ իրենց փոխադարձ կապակցության մեջ
    2. շրջապատ, միջավայր
    3. արտասահմանյան երկրները
  2. արտաքին առևտուր - երկրի առևտրական հարաբերությունները այլ երկրների հետ
  3. արտաքին գալակտիկաներ (աստղգ․) - գալակտիկաներ, մեր գալակտիկայից դուրս գտնվող գալակտիկաներ
  4. արտաքին թեքում (լեզվբ․) - քերականական ձևերի կազմության եղանակ, որի դեպքում բառի հոլովման և այլն ձևերը կազմվում են հիմքին մասնիկներ (վերջավորություններ կամ նախածանցներ) ավելացնելով
  5. արտաքին շուկա - ապրանքների՝ երկրից դուրս վաճառահանման շուկա
  6. արտաքին կողմ
  7. արտաքին տեսք
  8. արտաքին գործերի նախարարություն

Գոյական

  • կերպարանք, տեսք
Հոմանիշներ
[խմբագրել]
  • կերպարանք, տեսք

Աղբյուրներ

[խմբագրել]