արտասուք
Արտաքին տեսք
Հայերեն
ՄՀԱ: [artasuk]
Գոյական
վանկեր՝ ար-տա-սուք
- արտասվագեղձերից արտադրվող անգույն թափանցիկ աղահամ հեղուկ, որ արտահոսում է գրգիռների, ցավի կամ հոգեկան բուռն ապրումների ժամանակ
- գարնան դեմ ծառերից հոսող հյութ` հեղուկ
- լաց (փխբ․)
Հոմանիշներ
[խմբագրել]- արցունք, արտոսր
- լաց, կոծ, կական, սուգ, լալյուն, թնձկոց, թզկլտուք (մանուկների)
Արտահայտություններ
[խմբագրել]- արտասուք թափել, չափել ― լալ, լաց լինել
- արտասուքի աղբյուր (կզմխս․) ― աչքերի ակնդիներում գտնվող փոքրիկ պարկեր, որոնցից արտադրվում է արտասուքը, արցունքապարկ
- արտասուքի աղբյուր (բնստ․) ― աչք
- արտասուքի պարկ ― 1. արցունքապարկ։ 2. լալկան, լացկան
- արտասուքով լվանալ ― արտասուքով ողողել, առատ արտասուք թափել
- կոկորդիլոսի արտասուք
- արտասուքը կուլ տալ
- արտասուքն աչքերին
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։