Jump to content

արդարություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Գոյական


վանկեր՝ ար•դա•րութ•յուն 

  1. արդար լինելը
  2. արդար գործ, արարք
  3. համապատասխանություն իրավունքի, խղճի ու բարոյականության պահանջներին, օրենքին ու իրավունքին համապատասխան լինելը
  4. ճշմարտություն, իրավացիություն
  5. անխարդախություն, անարատություն
  6. օրինականություն
  7. արդարադատություն (հնց․)
  8. (սոցաշխ․) բարոյական տեսություն և քաղաքական փիլիսոփայության հասկացություն, որը կապված է անաչառության և հավասարության գաղափարի և հավասարներին միանման վերաբերելու հրամայականի հետ
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. անխարդախություն, շիտակություն, շիտակամտություն, ուղղամտություն, ուղղադատություն, ուղղախոհություն, արդարադատություն, արդարամտություն, արդարախոհություն, արդարասիրություն, անկողմնակալություն, անկողմնապահություն, անաչառություն, անկաշառություն, անշահախնդրություն, իրավադատություն, իրավախոհություն, իրավասիրություն, իրավարարություն, ճշմարտադատություն, ճշմարտասիրություն
  2. հավասարադատություն, արդարադատավորություն, արդարադատողություն, արդարակշռություն, արդարահայացություն, ուղղախոհություն, հալալություն (հզվդ․) (բրբ․)
  3. անմեղություն, անպարտություն, անմեղապարտություն, անհանցապարտուրյուն, անպատժապարտություն
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աշոտ Եսայան, Սոցիալական ոլորտի բառարան («Հույսի կամուրջ» ՀԿ), Երևան, 2005 — 344 էջ։