Jump to content

ավարտ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ աւարտ

վանկեր՝ ա•վարտ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ avart. հմմտ. մանիքեական anāvard:

Գոյական

  1. որևէ բանի վերջացնելը, ավարտելը
  2. որևէ բանի վերջը, վերջնամասը, վերջնակետը
  3. աշխատանքային օրվա վերջը, վերջացնելը և դրա ազդանշանը
  4. մրցման, խաղի սահմանային կետը, պահը (սպորտ․)
  5. որևէ բան վերջացնելու ազդանշան (ռազմ․)
  6. հեռախոսով խոսելու վերջացնելը, դադարեցնելը
  7. տե՛ս ավարտուն (սխ)
  8. (գրկն) տե՛ս ֆինալ
  9. (նորբ․) վերջ, վերջնակետ (ֆինիշ)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. վերջ, նախճան, կատար, կատարած, լրում
  2. ավարտանշան
  3. ավարտակետ (սպորտ․)
  4. տե՛ս ֆինալ
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սիլվա Պապիկյան, Թատերագիտական և կինեմատոգրաֆիական տերմինների համառոտ բառարան, Երևան, «Էդիթ Պրինտ հրատարակչություն», 2015 — 128 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
  • Լ․ Տիմոֆեև, Ն․ Վենգրով, Գրականագիտական տերմինների համառոտ բառարան (Հայպետուսմանհրատ), Երևան, 1957 — 247 էջ։