Jump to content

անմեղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«Անմեղ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ան•մեղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. մեղք չունեցող, ոչ մեղավոր
  2. մեղադրանքից ազատ՝ արդարացված
  3. անչար, աննենգ, անխարդախ, պարզամիտ, միամիտ
  4. մաքուր, անարատ, կուսական
  5. անվնաս, թույլատրված, չարգելված
  6. Թբիլիսի՝ չնչին, անկարևոր ◆ Մե անմիղ բանի համա կու վառվի։ (Գարեգին Սևունց)
  7. Թբիլիսի, Ղազախ՝ իզուր, առանց պատճառի ◆ Սիրտդ անմիղ մի շուռ բերի։ (Հրաչյա Աճառյան)
  8. Թբիլիսի՝ ավելորդ, անպետք (իր) ◆ Միթամ անմիղ փալաս էի, քուչեն գցեցին։ (Գարեգին Սևունց)
  9. տե՛ս անվնաս

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. արդար, անմեղապարտ, անհանցավոր, անհանցապարտ, անմեղսակից, անհանցակից, անպատժապարտ, անպարտ, անհանց (հնց․), (հզվդ․) դատարկամեղ, անմեղական, չքմեղ, չքմեղիկ, աստծու գառ (խսկց․), անմեղունակ
  2. մաքուր, անարատ, անաղարտ, անպիղծ, կույս, կուսական, ազապ
  3. միամիտ, աննենգ, անչար, անվնաս, անշառ (բրբ․)
  4. անկարևոր, անպետք, չնչին
  5. իզուր

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. անմեղ գառ -
    1. հեզ, խոնարհ մարդ ◆ Էն անմեղ գառը թող բախտավոր ապրի քո շվաքի տակ, մենակ մի արցունք ջուր, որ ես էլ ապրեմ, ախր։ (Անահիտ Սահինյան)
    2. միամիտ ◆ — Բա ո՞վ կպահի էն անմեղ գառին, — գլխով նա ցույց տվեց երեխայի կողմը։ (Անահիտ Սահինյան)
    3. (հեգն․) մեղավոր, հանցավոր

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։