ամուրի
Արտաքին տեսք
Հայերեն
ՄՀԱ: [amuri]
վանկեր՝ ա•մու•րի
Ստուգաբանություն
[խմբագրել]Առաջացել է թերևս բնիկ հնդեվրոպական՝ n-putro- (n- ժխտական և põu-, pu-` «փոքր, որդի, ձագ» արմատ), որտեղից ավեստերեն, հին պարսկերեն puθra` «որդի, զավակ»։
Գոյական
- դեռևս չամուսնացած չափահաս մարդ կամ կին ◆ Նույն պահին Սմբատի դեմ հղացավ մի վատ զգացում. նա նախանձեց եղբորը, որ ամուրի էր (Շիրվանզադե)
- ամուսնաթող տղամարդ կամ կին
- տղամարդ, որի կինը վախճանվել է
Ածական
- ամուրիին՝ չամուսնացածին վերաբերող՝ հատուկ ◆ նա ամուրին կյանքից դեռ չի աշտացել (Շիրվանզադե)
Հոմանիշներ
[խմբագրել]- ազապ, անկին (տղամարդ), անամուսին
- անլծակից, անայր, անարանց (հնց․)
- անմարդ (աղջիկ) (բրբ․)
Արտահայտություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
Ածական
- դեռևս չամուսնացած չափահաս մարդ կամ կին
- ամուսնաթող տղամարդ կամ կին
- տղամարդ, որի կինը վախճանվել է
- նույնն է՝ ամուրիական
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։