Jump to content

ամբոխ

Վիքիբառարան-ից
01:51, 13 Մարտի 2021 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | խմբագրումներ)
(տարբ.) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ.) | Հաջորդ տարբերակ→ (տարբ.)

Հայերեն

Ամբոխ

Դասական ուղղագրութեամբ՝ ամբոխ

վանկեր՝ ամ•բոխ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն է իրանական աղբյուրից՝ համապատասխանաբար՝ միջին պարսկերեն hambōh և պարսկերեն anbõh բառերից։

Գոյական

  1. մարդկանց խուռն բազմություն ◆ Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված։ Եղիշե Չարենց ◆ ◆ Ամբոխն , ինչպես պղտոր հեղեղ բաժանվել էր մանր ճյուղերի։ (Ակսել Բակունց)
  2. ժողովրդական լայն զանգվածների ամբողջությունը
  3. հասարակ՝ սովորական մարդկանց բազմություն (որպես հակադրություն հերոսների, տաղանդավոր անհատների) ◆ Դուք, իհարկե, գիտեք, թե ինչ գրքեր են հարմար հասարակ ամբոխի ընթերցանության համար։ (Շիրվանզադե)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. բազմություն, ժողովուրդ, զանգված
  2. խառնամբոխ, ռամիկ, խուխա, խուժան, խուժամուժ
  3. հրոս, աղխ (հնց․)
  4. ճանճումժեղ (բրբ․)
  5. գրոհ, ջոլիր (թշնամիների), (բրբ․) ճիժուպիժ (մանուկների)

Աղբյուրներ

[խմբագրել]