Նինոն դը Լանկլո
Արտաքին տեսք
Նինոն դը Լանկլո (ֆր.՝ Ninon de Lenclos или Lanclos, իսկական անունը՝ Աննա դը լ’Անկլո — Anne de l'Enclos, 10 նոյեմբերի, 1615/1623, Փարիզ – 17 հոկտեմբերի, 1705), ֆրանսիացի կուրտիզանուհի, գրող, գրական սալոնի տիրուհի։
Քաղվածքներ
[խմբագրել]- Կինը, որ դիմադրություն է ցույց տալիս, ապացուցում է ոչ այնքան իր առաքինությունը, որքան՝ փորձառությունը[1]։
- Կանայք հաճախ տրվում են քմահաճույքից, քան սիրելով[1]։
- Որքան քիչ կրքեր ես դրսևորում, այնքան մեծ կրքեր ես գրգռում[1]։
- Սերը ամենավտանգավոր առևտուրն է, որի պատճառով էլ սնանկացումը դրանում շատ հաճախ է լինում[1]։
- Բնության մեջ չկա ավելի բազմազանություն, քան սիրային արկածները, թեև՝ թվում է, թե դրանք միշտ միատեսակ են[1]։
- Աստված իմ, թույլ տուր լինել առաքինի մարդ, բայց ոչ առաքինի կին[1]։
- Ավելի դժվար է պայքարել սիրո համար, քան՝ պատերազմի գնալ[1]։
- Ես նկատել եմ, որ խելացի մարդիկ անկողնում այնքան դիմացկուն չեն, որքան՝ հիմարները[1]։
- Մեզ ավելի շատ սիրում են գրավիչ թերությունների, քան թե էական արժանիքների համար[1]։