Jump to content

Ու Չենեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ու Չենեն
չինարեն՝ 吳承恩
Ծնվել է1500[1] կամ 1504
ԾննդավայրՀուայան, Ցզյանսու, Չինական կայսրություն
Վախճանվել է1582[1][2][3][…]
Վախճանի վայրShanyang County, Չինական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, գեղագիր և scholar
Լեզուավանդական չինարեն
ՔաղաքացիությունՄին դինաստիա
Ուշագրավ աշխատանքներՃանապարհորդություն դեպի Արևմուտք
 Wu Cheng'en Վիքիպահեստում

Ու Չենեն (չինարեն՝ 吳承恩, 1500[1] կամ 1504, Հուայան, Ցզյանսու, Չինական կայսրություն - 1582[1][2][3][…], Shanyang County, Չինական կայսրություն), չինացի ականավոր արձակագիր, բանաստեղծ, «Ճանապարհորդություն դեպ Արևմուտք» վեպի հեղինակը, որը մեծ ազդեցություն է ունեցել չինական գրականության մեջ ֆանտաստիկ-հերոսական վիպագրության զարգացման գործում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ու Չենենը ծնվել է 1500 թվականին Հուայան քաղաքում՝ աղքատ ընտանիքում։ Վաղ մանկությունից հակվածություն է ցուցաբերել արվեստների և գրականության նկատմամբ։ Չենենը որոշ ժամանակ զբաղվում է առևտրով, ապա անցնում պետական ծառայության, սակայն կարճ ժամանակ անց լքում է այս պաշտոնը և իրեն նվիրում միայն գրական գործունեության։ Նա վախճանվում է 1582 թվականին՝ աղքատության և միայնության մեջ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ու Չենենի «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» վեպի նկարազարդումներից (XVIII-րդ դար)

Բացի իր նշանավոր «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» վեպից, Ու Չենենի գրչին են պատկանում նաև մի շարք բանաստեղծություններ և պատմվածքներ, որոնց մեծ մասը ցավոք մեզ չի հասել։ Նրա պահպանված ստեղծագործություններն ամփոփվել են «Ոսուցիչ Շե Յանի պահպանված ձեռագրերը» վերտառությունը կրող երկերի քառահատոր ժողովածուում։

Ու Չենենի գրական ստեղծագործություններն աչքի են ընկնում հատկապես իրենց ռելիստական տրամադրություններով և սոցիալական անհավասարության խիստ քննադատությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ու Չենեն» հոդվածին։