Ժան-Կլոդ Վան Դամ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ժան-Կլոդ Վան Դամ ֆր.՝ Jean-Claude Van Damme | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1960[1][2][3] (64 տարեկան) |
Ծննդավայր | Բերխեմ-Սենտ-Ագատ/Սինտ-Ագատա-Բերխեմ, Բրյուսել-մայրաքաղաք |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մասնագիտություն | մարտարվեստի վարպետ և դերասան |
Ծնողներ | հայր՝ Էժեն Վան Վարենբերգ, մայր՝ Էլիանա Վան Վարենբերգ |
Ամուսին(ներ) | Գլեդիս Փորթյուգես |
Երեխա(ներ) | Քրիստոֆեր Վան Վարենբերգ և Բիանկա Բրի |
Պարգևներ և մրցանակներ | |
jcvdworld.com | |
Ժան-Կլոդ Կամիլ Ֆրանսուա վան Վարենբերգ (ֆր.՝ Jean-Claude Camille François Van Varenberg, հոկտեմբերի 18, 1960[1][2][3], Բերխեմ-Սենտ-Ագատ/Սինտ-Ագատա-Բերխեմ, Բրյուսել-մայրաքաղաք), առավել հայտնի որպես Ժան-Կլոդ վան Դամ (Jean-Claude Van Damme), բելգիացի կինոդերասան և մարտարվեստի վարպետ՝ հայտնի իր էքշըն ժանրի մարտաֆիլմերով, որոնցից առավել նշանավորներից են համարվում «Արյունալի սպորտ» (1988 թ.), «Քիքբռնցքամարտիկը» (1989 թ.), «Կրկնակի հարվածը» (1991 թ.), «Ունիվերսալ զինվորը» (1992 թ.), «Դժվար թիրախը» (1993 թ.), «Ժամանակի ոստիկանը» (1994 թ.), «ԺԿՎԴ» (2008 թ.) և այլ ֆիլմեր։
Անձնական Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Դամը ծնվել է Սինթ-Ագաթա Բերքեմում, որն հանդիսանում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի համայնքներից մեկը՝ Յուջին և Էլիաննա Վան Վարենբերգների ընտանիքներում։ Հայրը մասնագիտությամբ հաշվապահ էր և ուներ ծաղկի խանութ։ Նա սկսեց մարտարվեստով զբաղվել տասը տարեկան հասակում, հայրը նրան ներգրավեց շոտոկան կարատեյի դպրոցում։ Վան Դամի մարտարվեստային ոճերն են՝ քիքբռնցքամարտ, շոտոկան, թայ բոքս և թեքվանդո։ Ի վերջո Վան Դամը վաստակեց սև գոտին կարատեով զբաղվելիս։ Նա սկսեց քաշեր բարձրացնել՝ մարմնի կազմվածքը լավացնելու համար։ Այդ եղավ պատճառը, որ նա ստացավ Միսթր Բելգիա բոդիբիլդինգային տիտղոսը։ 16 տարեկան հասակում նա սկսեց զբաղվել բալետով, որը շարունակեց մինչև 5 տարի։ Ըստ Վան Դամի.«Բալետը արվեստ է, սակայն ամենաբարդ սպորտի տեսակներից մեկն է, եթե կարողանաս գոյատևել բալետի մարմնամարզությունների ժամանակ, ապա կկարողանաս գոյատևել ցանկացած այլ սպորտաձևերի պարապմունքներում»։ Ֆրանսախոս աշխարհում Վան Դամն հայտնի է իր պատկերավոր աֆորիզմներով, որոնք նա օգտագործում է տարբեր թեմաների շրջանակներում (անձնական կեցություն, շրջակա միջավայր և այլն)։ Դրանցից ամենահայտնի ու ամենաշատ մեջբերվածն է նրա ՝ ֆրանսիական հեռուստատեսություններից մեկում տված հարցազրույցում անընդհատ անգլերեն aware (իրազեկ, տեղյակ) բառի օգտագործումը, որով նա կարծում է, որ իրազեկությունը հաջողության հասնելու բանալին է։
Ամուսնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Դամն ամուսնացած եղել է 5 անգամ, ընդ որում՝ բոդիբիլդեր Գլեդիս Փորթյուգեսի հետ 2 անգամ։ Նա երեք երեխաների հայր է՝ Քրիստոֆեր (ծնվ.՝ 1987 թ.), Բիանկա (ծնվ.՝ 1990 թ.) և Նիքոլաս (ծնվ.՝ 1995 թ.)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1984 թ. | Ճեղքելով | Հետին պլանում պարող մարդը | Նշված չէ տիտրերում |
Ընդմիշտ Մոնակո | Կառատեիստը | ||
Կորչելով գործողության մեջ | Վարորդ | Որպես կասկադյոր | |
1986 | Չնահանջե՜լ, Չհանձնվե՜լ | Իվան Կռուշենսկի | |
1988 | Արյունալի սպորտ | Ֆրենք Դյուքս | գրող, մարտական տեսարանների բեմադրիչ |
Սև արծիվ | Անդրեյ | ||
1989 | Կիբօրգ | Գիբսոն Ռիկենբաքեր | |
Քիքբռնցքամարտիկը | Քուրթ Սլոուն | սցենարիստ | |
1990 | Մահվան դատավճիռ | Լյուից Բերք | |
Առյուծի սիրտը | Լիոն Գոլտիեր | մարտական տեսարանների բեմադրիչ | |
1991 | Կրկնակի հարված | Ալեքս Վագներ/Չադ Վագներ | կրկնակի դեր
MTV Movie Awards-ի նոմինանտ «ամենացանկալի տղամարդ» անվանակարգում |
1992 | Ունիվերսալ զինվորը | Լյուք Դյուվեուա/GR44 | |
1993 | Էքշընի վերջին հերոսը | ինքը | էպիզոդիկ |
Դժվար թիրախ | Չանս Բուդրո | MTV Movie Awards-ի ամենացանկալի տղամարդ անվանակարգի հաղթող | |
Առանց փախչելու տեղի | Սեմ Գիլլեն | MTV Movie Awards-ի ամենացանկալի տղամարդ անվանակարգի հաղթող | |
Կիբօրգ 2։ Ապակե ստվեր | Գիբսոն Ռիկենբաքեր | Արխիվային կադրեր | |
1994 | փողոցային կռվողը | Գիլլ | Հիմնված է համանուն համակարգչային խաղի վրա |
Ժամանակին ոստիկանը | Մաքս Ուոքեր | կրկնակի դեր | |
Քիքբռնցքամարտիկը 4 | Քուրտ Սլոուն | Արխիվային կադրեր, Նշված չէ տիտրերում | |
1995 | հանկարծակի մահ | Դարեն Մաքքորդ | |
1996 | Առավելագույն ռիսկ | Ալեն Մորեյ/Միխայիլ Սուվերով | կրկնակի դերակատարում |
Արկածներ որոնելիս | Քրիստոֆեր Դյուբուա | առաջին անգամ որպես ռեժիսոր և սցենարիստ | |
1997 | Դաբլ թիմ | Ջեք Քուին | Golden Raspberry Award վատագույն էկրանային զույգ անվանակարգում (Դենիս Ռոդմանի հետ) |
1998 | Լեգիոները | Ալան Լաֆիեր (Ալան Դյուշան) | ֆիլմի պրոդյուսեր |
Բախյուն | Մարկուս Ռեյ | ||
1999 | Ունիվերսալ զինվորը։ Վերադարձ | Լյուք Դյուվեուա | Նաև ֆիլմի պրոդյուսերը |
Ինվեռնո | Էդդի Լոմաքս | Այլ անվանում՝ «անապատի տապ» | |
2001 | Կարգուկանոն | Ռուդի Քֆմեյեր/Շառլ դը Վալյան | կրկնակի դերակատարում |
Ռեպլիկանտը | Էդվարդ «Լապտեր» Գարոտ/ռեպլիկանտ | կրկնակի դերակատարում | |
2002 | Դավաճանված | Ժակ Կրիստոֆ | |
2003 | Դժոխքում | Կայլ Լեբլանկ | |
2004 | Մահից հետո | Բեն Արչեր | |
Նառկո | Ժանի ուրվականը Լենիի միջոցով | ||
2006 | Ծանր կորպուսը | Ֆիլիպ Սավաժ | |
Երկրորդը խմբում | Սեմ Քինան | ||
Քննությունը | Չարլզ | ||
2007 | Մինչև մահ | Էնթընի Սթոու | |
2008 | հովվաշունը։ Սահմանի ժամապահը | Ժակ | |
ԺԿՎԴ | ԺԿՎԴ |
2008։ Տորոնտոյի կինոքննադատների մրցանակաբաշխության անվանակարգ «լավագույն դերասան» 2009։ Chlotrudis Awards-ի առաջադրում «լավագույն դերասան» անվանակարգում | |
2009 | Ունիվերսալ զինվորը։ Ռեգեներացիա | Լյուք Դյուվեուա | |
2011 | Ռժեվսկին ընդդեմ Նապոլեոնի | Ինքը | Թողարկումը Ռուսաստանում և Ուկրաինայում |
մարդասպանության խաղեր | Վինսենթ Բրազիլ | սահմանափակ թողարկում ԱՄՆ-ում | |
Քունգ ֆու Պանդա 2[4] | Ուսուցիչ Քրոք | ձայնը | |
Beur sur la ville | Գնդապետ Մերո | դեռ նկարահանվում է, Theatrical release in France | |
Արծվի ուղին[5] | Ֆրենչի | Պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ | |
2012 | Վիշապի աչքեր[6] | Ժան-Լուի Տյանո | |
Ունիվերսալ զինվորը։ Նոր չափում | Լյուկ Դյուվուա | դեռ նկարահանվում է | |
Վիշապի աչքեր 2[7] | Ժան-Լուի Տյանո | Հայտարարված է | |
Անզսպելիները 2 | |||
Մսագործը[8] | Սամսոն Գաուլ | դեռ նկարահանվում է | |
2013 | Չ.Թ.Օ. | Ջորջ | դեռ նկարահանվում է |
Մոտեցող թշնամիները | դեռ նկարահանվում է | ||
Վիշապի աչքեր 2 | Ժան-Լուի Տյանո | դեռ նկարահանվում է |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարին | Վերնագիրը | Սերիան | Դերը |
---|---|---|---|
1996 | Ընկերները | "Սուպերգավաթից հետո" | Ինքը |
2004 | Լաս Վեգաս | "Մեռիր արագ, մեռիր կատաղի կերպով" | Ինքը |
2009 | Ռոբոտ Հավը | "Մորիսը բռնվել էր" | Ինքը, Ռիեթ Բատլեր, Դրակուլա |
2011 | Ժան-Կլոդ Վան Դամ։ Փակ դռների հետևում | 1-ին սերիա (8-րդ էպիզոդ) | Ինքը |
Տեսահոլովակներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգ | Կատարող |
---|---|
Body Count's In The House | Body Count |
Time Won't Let Me | The Smithereens |
Straight To My Feet | MC Hammer և Դեյոն Սանդերս |
Something There | Չագի և Ասկա |
"Crush 'Em" | Megadeth |
Kiss My Eyes | Բոբ Սինքլար |
"Ya Lyublyu Ego" | Իրինա Բիլիկ և Օլգա Գորբաչովա |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վան Դամի պաշտոնական կայքը
- Պաշտոնական էջ Ֆեյսբուքում
- Ռոդին Էնթերթեյնմենթ
- Ֆան կայք Արխիվացված 2011-02-23 Wayback Machine (անգլերեն) և (ռուս.)
- Ա1+ արխիվ։ Վան Դամը որոշեց մենամարտել
- Հայկական անեկդոտ, որտեղ նշվում է Վան-Դամի անունը
Գրառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Յեոն և Վան Դամը միանում են հնչյունավորելու «Քունգ Ֆու պանդայի» սիկվելը». comingsoon.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Ժան-Կլոդ Վան Դամի պաշտոնական կայքը». Jeanclaudevandamme.be. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Վան Դամը կխաղախ Ջոն Սիլվերի «Վիշապի աչքերում»». «Էնթերթեյնմենթ վիքլի». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ Հարցազրույց Ժ. Կ. Վան Դամի հետ 16-06-2011 (Ֆլեմիշ)
- ↑ The Butcher(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Կլոդ Վան Դամ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 18 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դերասաններ
- Բելգիացի դերասաններ
- Բելգիացի կոմպոզիտորներ
- Բեմանկարիչներ
- Բռնցքամարտիկներ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Կինոդերասաններ
- Կինոպրոդյուսերներ
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Բելգիացի ռեժիսորներ