Դիյահ Հան
Դիյահ Հան ուրդու՝ دیا خان | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1977[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Օսլո |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրոն | իսլամ |
Երկեր | Banaz a Love Story? և White Right: Meeting The Enemy? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, իրավապաշտպան, կանանց իրավունքների պաշտպան և երաժիշտ |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | deeyah.com |
Deeyah Khan Վիքիպահեստում |
Դիյահ Հան (նորվ.՝ Deeyah Khan, օգոստոսի 7, 1977[1][2], Օսլո, Օսլո), փենջաբ- փուշթուական ծագումնաբանությամբ նորվեգացի ռեժիսոր և մարդու իրավունքների պաշտպան։ Համարվում է «Fuuse» ընկերության իմնադիրը և տնօրենների խորհրդի նախագահը։ Դիյահը ֆիլմերում՝ որպես ռեժիսոր և պրոդյուսեր, իր առաջնախաղն ունեցել է 2012 թվականին՝ նկարահանելով «Բանազ. սիրո պատմություն» (2012) վավերագրական ֆիլմը, որը ստացել է Պիբոդի և Էմմի մրցանակներ։ Ֆիլմը նոմինացվել է նաև Թագավորական հեռուստատեսային ընկերության մրցանակի համար։ Դիյահ Հանի երկրորդ վավերագրական ֆիլմը եղել է «Ջիհադ։ Պատմություն ուրիշների մասին» ֆիլմը, որը նոմինացվել է մի քանի մրցանակների և ստացել Նորվեգիայի մշակույթի նախարարության մրցանակը։
2016 թվականին Դիյահ Հանը դարձել է Արվեստի և ստեղծարարության հարցերով ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ուլլեվալի համալսարանին (Օսլոյի համալսարանի կամպուսներից մեկի) կից հիվանդանոցում։
7 տարեկանից զբաղվել է արվեստներով և երգեցողությամբ։ Սկզբում նա կատարել է հարավասիական երգեր և ազգային երաժշտություն։ 8 տարեկանում Դիյահ Հանը մասնակցել է «Halv Sju» հեռուստաշոուին։ Նա եղել է NRK-ի կանանց երգչախմբի անդամ։ Բացի այդ, Դիյահ Հանը մի քանի տարի սովորել է հնդիկ երգիչ Սուլթան Խանի մոտ[5]։ Ավելի ուշ, դարձել կոմպոզիտոր և պրոդյուսեր։
Սպառնալիքներ է ստացել իսլամիստ արմատականներից[6]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականին դարձել է Արվեստի և ստեղծարարության հարցերով ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան[7][8],
- Պեր Գյունտի գրական մրցանակ (2016)[9],
- Գուննար Սյոնստեբյուի մեմորիալ ֆոնդի մրցանակ (2016)[10],
- PEN միջազգային կազմակերպության Նորվեգիայի կենտրոնի Օսեցկիի անվան մրցանակ (2012)[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.nrk.no/ho/deeyah-khan-er-arets-peer-gynt-1.12935172
- ↑ Fritt Ords Pris 2020 Deeyah Khan
- ↑ Reginald Massey (2012 թ․ հունվարի 6). «Sultan Khan obituary». theguardian.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «CNN LIVE TODAY». transcripts.cnn.com. 2006 թ․ մարտի 27. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Кинематографист и музыкальный продюсер Дия Хан удостоена звания Посла доброй воли ЮНЕСКО по вопросам свободы творчества и креативности
- ↑ GOVERNMENT OF NORWAY, Press release (2016 թ․ նոյեմբերի 1). «Deeyah Khan Becomes UN Ambassador». publicnow.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ HARALD STANGHELLE (2016 թ․ օգոստոսի 12). «En flyktning med sin Peer Gynt» (նորվեգերեն). aftenposten.no. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Paal Wergeland, Ida Creed (2016 թ․ հունվարի 8). «Sønstebys minnepris til Khan og Bakkevig» (նորվեգերեն). www.nrk.no. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Norwegian PEN awarded Ossietzky prize 2012 to musician and rights activist Deeyah». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիյահ Հան» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օսլո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նորվեգացի ռեժիսորներ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ
- Նորվեգացի իրավապաշտպաններ
- Նորվեգացի ֆեմինիստներ
- Նորվեգացի կինոռեժիսորներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Նորվեգացի ակտիվիստներ
- Նորվեգացի երաժիշտներ
- Նորվեգացի կոմպոզիտորներ
- Կին պրոդյուսերներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Իսլամական ֆեմինիզմի հետևորդներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ