Jump to content

Անտագոնիզմ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անտագոնիզմ (հին հունարեն Ανταγωνισμός – հակադրություն, արմատը հին հունարեն αγων — վեճ, պայքար), մրցակցություն, պայքար, անհաշտ հակամարտություն, հակադրություն, հակասություն։ Հիմնականում անտագոնիզմը տեղի է ունենում շուկայական մրցակցության, պատերազմների, սպորտային մրցաշարերի, դասակարգերի շահերի բախման ընթացքում։‎

  • Անտագոնիզմ (կենսաբանություն), երբ կենդանի օրգանիզմում մի օրգանի գործունեությանը հակադրվում է մեկ այլ օրգան և նույնիսկ այս կամ այն կերպ բացարձակապես ճնշում է այն։ Օրինակ, սիմպատիկ նյարդը արագացնում է սրտի աշխատանքը, իսկ թափառողը (nervus vagus)՝ դանդաղեցնում։
  • Անտագոնիզմ (միկրոկենսաբանություն), միկրոօրգանիզմների ոչ սիմբիոզային փոխազդեցությունը, որի դեպքում մի շտամմը ամբողջովին խոչընդոտում կամ դանդաղեցնում է մյուսի աճը[1]։
  • Անտագոնիզմ (քիմիա), երբ դիտվում է մի էլեկտրոլիտի կոագուլող ակտիվության անկում՝ մի ուրիշ էլեկտրոլիտի ներկայությամբ։ Նման փոխազդեցությունը անվանում են իոնների անտագոնիզմ։ Այդպիսի անտագոնիզմ են ցուցաբերում նատրիումի և կալիումի քլորիդները՝ երկաթի հիդրօքսիդի դրական զոլը կոագուլելիս
  • Անտագոնիզմ (հասարակություն), երբ անհաշտ, թշնամական հակամարտության մեջ են հասարակական խմբերն ու ուժերը
  • Սոցիալական անտագոնիզմ
  • Անտագոնիզմ (քաղաքականություն) կամ քաղաքական անտագոնիզմ, քաղաքական հայացքների անընդունելիության կամ թշնամանքի դեպքում, երբ պայքարում են երկու և ավելի հակառակ գաղափարախոսությունների շուրջ։
  • Անտագոնիզմ (մաթեմատիկա), երբ շահերի մշտական բախում կա (այսինքն խաղերի տեսությունը), որտեղ միշտ մեկի հաղթանակը հակադարձ հավասար է մյուսի պարտությանը։
  • Անտագոնիզմ (ազգային)[2]
  • Անտագոնիզմ (սեռեր), կնոջ և տղամարդու անհավասարության գաղափարը ծնում է սեռերի խոր անտագոնիզմ

Անտագոնիստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]