Willow
«Willow» | ||||
---|---|---|---|---|
Թեյլոր Սվիֆթի սինգլը | ||||
«Evermore» ալբոմից | ||||
Թողարկված | 11 դեկտեմբերի 2020 | |||
Ֆորմատ | թվային ներբեռնում, սթրիմինգ, | |||
Ձայնագրված | 2020 | |||
Ժանր | փոփ֊ֆոլք | |||
Տևողություն | 3։34 (օրիգինալ տարբերակ)
| |||
Լեյբլ | Republic Records | |||
Պրոդյուսեր | Աարոն Դեսներ և Թեյլոր Սվիֆթ | |||
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Willow», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Republic Records լեյբլում որպես նրա «Evermore» իններորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Երգչուհին երգի համահեղինակել է նրա պրոդյուսեր Aaron Dessner-ի հետ միասին։ Սվիֆթը նաև հանդես է եկել որպես երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր, որն առաջին անգամ ցուցադրվել է սինգլի թողարկման հետ միաժամանակ։ Շվեդ պրոդյուսեր Elvira-ի (իսկական անունը՝ Elvira Anderfjärd) ռեմիքսը անվանվել է «պարող կախարդուհու տարբերակ (dancing witch version)» և թողարկվել է երկու օր անց՝ Սվիֆթի ծննդյան օրը[1][2]։ Սինգլը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ավստրալիայի, Կանադայի և ԱՄՆ-ի հիթ-շքերթներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Willow»-ը եղել է անակնկալ թողարկում, որը լույս է տեսել 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Evermore երկրորդ անակնկալ ալբոմի հետ միասին[3]։ Երգը գրել են Սվիֆթը և նրա պրոդյուսեր Աարոն Դեսները, որն աշխատել է Սվիֆթի հետ նրա «Folklore» (2020) ութերորդ ստուդիական ալբոմի վրա։ Դեսները ծրագրավորել է թրեքը և պատասխանատու է եղել հարվածային գործիքների, պերկուսիայի, ստեղնաշարայինների, սինթեզատորների, դաշնամուրի և կիթառի համար (էլեկտրական, բաս և ակուստիկ կիթառ)։ Գրեգ Քալբին և Սթիվ Ֆալոնը կատարել են թրեքի մաստերինգը Sterling Sound ստուդիայում (Էջուոթեր, Նյու Ջերսի), իսկ Ջոնաթան Լոուն կատարել է միքսինգը Hudson Valley (Նյու Յորք) Long Pond Studios ստուդիայում[4]։
«Willow» երգը ալբոմի հետ միաժամանակ թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին[5]։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Willow»-ը ինդի ֆոլկ[6] և փոփ երգ[7] է հիփ-հոփ ռիթմով, որը հիշեցնում է Սվիֆթի 2017 թվականի «Reputation» ալբոմը[8]։ Այն կառուցվել է գլոկենշպիլի, թմբուկ-մեքենայի, թավջութակի, վալտոռնի, էլեկտրական կիթառի, ջութակի, ֆլեյտայի ու գորիքավորման օգտագործման հիման վրա և բնութագրվում է իր «առանց շունչ քաշելու» կրկներգով[4][6]։ Երգը րոպեում ունի 84 հարված։ Այն գրված է է մինոր տոնայնությամբ, իսկ Սվիֆթի վոկալը տատանվում է E3-ից մինչև B5[9]։
Կառուցված լինելով երկտող-կրկներգի տեսքով[8]՝ այն հետևում է Em-D-Em-D-Em-D-C ակորդների հաջորդականությանը[9]։ Լիրիկական տեսանկյունից «Willow»-ը սիրո մասին երգ է[10], որն անդրադառնում է հույսի թեմային[11]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]USA Today-ից Պատրիկ Ռայանը «Willow»-ն անվանել է Evermore-ի անվերապահ լիրիկական առաջատարը[12]։ The New York Times թերթում Evermore-ի վերաբերյալ իր գրախոսության մեջ Ջոն Պարելեսը գովել է «Willow»-ի գործիքային պարտիաները՝ «հաջողությամբ միահյուսված կիթառի հնչյուններով»՝ այն անվանելով ալբոմի մի քանի փայլուն երաժշտական կոմպոզիցիաներից մեկը[13]։ The Guardian թերթի համար նախատեսված հոդվածում Ալեքսիս Պետրիդիսը կարծիք է հայտնել, որ «Willow»-ը կարող էր հեշտությամբ լինել «հիթ, փոփ-հրավառություն», եթե սինթեզատորները, ավտոմատ կարգաբերումը և ծրագրավորված բիթերը փոխարինեին «ճաշակով» ընտրված ակուստիկ գործիքավորմամբ[14]։ «Variety» ամսագրից քննադատ Քրիս Ուիլմանը գրել է, որ այս երգը արտացոլում է Սվիֆթի հոգեվիճակը, և այն անվանել է համապատասխանաբար Folklore-ի տասնմեկերորդ և տասնհինգերորդ երգերի՝ «Invisible String» և «Peace»-ի «զարմիկ»[15]։ Rolling Stone ամսագիրը «Willow»-ն անվանել է 2020 թվականի լավագույն փոփ-նախագծերից մեկը՝ բարձր գնահատելով Սվիֆթի և պրոդյուսեր Դեսների համատեղ աշխատանքը[16]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Willow»-ն 2021 թվականին առաջադրվել է Nashville Songwriters Award մրցանակի «Ten Songs I Wish I’d Written» անվանակարգում[17], իսկ տեսահոլովակն ստացել Է Association of Independent Commercial Producers (AICP Awards) անվանակարգ editorial կատեգորիայում[18]։ 2021 թվականին «Willow»-ը առաջադրվել է Meus Prêmios Nick մրցանակի Video of the Year անվանակարգում[19]։ 2021 MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ «Willow»-ը ստացել է երեք անվանակարգ՝ Best Pop, Best Direction և Best Art Direction անվանակարգերում, իսկ ինքը՝ Սվիֆթը, առաջադրվել է Artist of the Year անվանակարգում[20]։
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|
2021 | AICP Awards | Editorial: Music Videos | Առաջադրված | |
MTV Video Music Awards | Best Pop | Առաջադրված | ||
Best Direction | Առաջադրված | |||
Best Art Direction | Առաջադրված | |||
Meus Prêmios Nick | Տարվա տեսահոլովակ | Առաջադրված | ||
MTV Europe Music Awards | Best Video | Առաջադրված | ||
Nashville Songwriters Association International | Ten Songs I Wish I'd Written | Հաղթանակ | ||
2022 | ||||
Gold Derby Music Awards | Տարվա երգ | Հաղթանակ | ||
Տարվա ձայնագրություն | Հաղթանակ | |||
Լավագույն տեսահոլովակ | Հաղթանակ | |||
ASCAP awards | ASCAP Pop Award | Հաղթանակ | ||
BMI awards | Best Performed Song of the Year | Հաղթանակ |
Կոմերցիոն հաջողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում «Willow»-ն միանգամից գլխավորել է Hot 100 հիթ-շքերթը։ Այն դարձել է Թեյլոր Սվիֆթի կարիերայի յոթերորդ չարթփոփերը, ինչպես նաև նրա կարիերայի՝ առաջին հորիզոնականում կատարա երրորդ նորամուտը՝ «Shake It Off» (2014) և «Cardigan» (2020) սինգլներից հետո։ Այսպիսով, Թեյլորը դարձել է պատմության մեջ առաջին կատարողը, որի ալբոմներն ու սինգլները միաժամանակ երկու անգամ դեբյուտ են կատարել համապատասխան հիթ-շքերթների առաջին հորիզոնականից. «Evermore» ալբոմը գլխավորել Է Billboard 200 հիթ-շքերթը նույն շաբաթում։ Նախկինում պատմության մեջ առաջին անգամ նույնը եղել է «Folklore» ալբոմի և «Cardigan» սինգլի դեպքում (8 օգոստոսի, 2020)։ «Willow»-ը դարձել է 29-րդ հիթը top-10 լավագույն տասնյակում (Hot 100) և 19-րդ դեբյուտը դրանում (ավելացնելով կանանց ռեկորդը)։ «Willow» երգը գլխավորել է նաև Hot Rock & Alternative Songs և Billboard Digital Song Sales հիթ-շքերթները (հիթ-շքերթի ռեկորդը հասցնելով 21-ի)[24]։
Ավստրալիայում Սվիֆթը միաժամանակ գլխավորել է ալբոմների և սինգլների հիթ-շքերթները։ «Willow»-ը ARIA Singles chart-ում ընդգրկվել է առաջին հորիզոնականում, և նրա հետ միաժամանակ հիթ-շքերթում ընդգրկվել են 11 այլ երգեր «Evermore» ալբոմից՝ ընդգրկվելով տարբեր հորիզոնականներում։ Այս սինգլը դարձել է Սվիֆթի յոթերորդ չարթփոփերն Ավստրալիայում և երկրորդը՝ 2020 թվականին՝ «Cardigan»-ի նույն հաջողությունից հետո[25]։
Մեծ Բրիտանիայում Official Singles Chart հիթ-շքերթում «Willow» սինգլը նորամուտը կատարել է 3-րդ հորիզոնականում (զիջելով երկու սուրբծննդյան երգերին) և դարձել է Սվիֆթի 11-րդ հիթը top-5-ում, իսկ «Champagne Problems»-ը և «No Body, No Crime»-ը դեբյուտ են կատարել 15-րդ և 19-րդ տեղերում՝ Մեծ Բրիտանիայի Top-20 հիթ-շքերթում երգչուհու հիթերի ընդհանուր թիվը հասցնելով 21-ի[26]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Willow» երգի տեսահոլովակը, որը նկարահանել է Թեյլոր Սվիֆթը, ներկայացվել է սինգլի ու ալբոմի թողարկման հետ միաժամանակ[27][28][29]։ Այն սկսվում է որպես «Cardigan» տեսահոլովակի շարունակություն[30][31]։ «Willow»-ը Սվիֆթի նկարահանած երրորդ ինքնուրույն աշխատանքն է «The Man» և «Cardigan» տեսահոլովակներից հետո[32]։ Տեսահոլովակը ներկայացնում է ինչ-որ մեկի ապրումներն ու կարոտը և ճիշտ մարդուն գտնելու ճանապարհին վերապրած իրադարձությունները[33]։
Համերգային կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվիֆթը առաջին անգամ «Willow» երգը կատարել է «Գրեմմիի» 63-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ որպես «Cardigan» և «August» երգերի հետ պոպուրիի մի մաս՝ անտառում մամուռով ծածկված տնակի «հեքիաթային» միջավայրում համահեղինակների՝ Դեսների և Անտոնոֆի հետ միասին։ Այդ մրցանակաբաշխության ժամանակ երգչուհին ստացել է Տարվա ալբոմ մրցանակը «Folklore»-ի համար[34][35]։ Pitchfork-ի քննադատ Քեթ Չժանը ելույթն անվանել է շոուի լավագույն պահերից մեկը։ Չժանը բարձր է գնահատել Սվիֆթի վոկալը և կախարդված անտառի թեմատիկայով դեկորացիայի կախարդական տեսարանը՝ նկարագրելով նրա կերպարը որպես «բարյացակամ հեքիաթային արքայադուստր թզուկների թագավորությունում»[36]։ The Washington Post թերթը Սվիֆթի ելույթը գնահատել է որպես երեկոյի վեցերորդ լավագույնը և ընդգծել նրա «անտառային, առեղծվածային էսթետիկան», որը համընկնում է «Folklore»-ի հետ՝ «ուրվականներով ծառերով և հետին պլանում շողշողացող ոսկե լույսերով»[37]։ Billboard-ից Հերան Մամոն ելույթը կոչել է «Մատանիների տիրակալը-դիմավորում է-Մթնշաղի ֆենտեզի» և այն գնահատել է որպես այս շոուի չորրորդ լավագույն կատարումը[38]։։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ձայնագրության մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեյլոր Սվիֆթ – հիմնական վոկալ, հեղինակ
- Աարոն Դեսներ - հեղինակ, պրոդյուսեր, դրամ-մեքենայի ծրագրավորում, հարվածային գործիքներ, ստեղնաշարայիններ, սինթեզատոր, դաշնամուր, էլեկտրական կիթառ, բաս կիթառ, ակուստիկ կիթառ
- Ջոնաթան Լոու - վոկալի ձայնագրում, միքսինգ
- Բրայս Դեսներ - գործիքավորում
- Գրեգ Քալբի - մաստերինգ
- Սթիվ Ֆելոն - մաստերինգ
- Ջեյմս Մաքալիսթեր - սինթեզատորներ, դրամ-մեքենայի ծրագրավորում
- Բրայան Դևենդորֆ - հարվածային գործիքներ, դրամ-մեքենայի ծրագրավորում
- Յուկի Նումատա Ռեզնիկ - ջութակ
- Ջոշ Կաուֆման - էլեկտրական կիթառ
- Քլարիս Յենսեն - թավջութակ
- Ջեյսոն Տրոտինգ - զանգեր (գլոկենշպիլ)
- Alex Soop - ֆլեյտա
- CJ Camerieri - վալտոռն
- Թոմաս Բարտլետ - ստեղնաշարայիններ, սինթեզատորներ
- Բենջամին Լանց - սինթեզատոր
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեյլոր Սվիֆթ - ռեժիսոր
- Ռոդրիգո Պրիետո - բեմադրող օպերատոր
- Ջիդ Հարդին - պրոդյուսեր
- Chancler Haynes - խմբագիր
- Էթան Թոբման - բեմադրող նկարիչ
- Ռեգինա Ֆեռնանդես - բեմադրող նկարիչ
- Ջոզեֆ Կասել - ոճաբան
- Sunshine Madsen - ոճաբան
- Ingenuity Studios - վիզուալ էֆեկտներ
- Գրանտ Միլլեր - վիզուալ էֆեկտներ
- Դեյվիդ Լեբենսֆելդ - վիզուալ էֆեկտներ
- Ջումանա Շեհին - վիզուալ էֆեկտներ
- Ռեբեկա Սքիններ - գործադիր պրոդյուսեր
- Քեթի Փալմեր - համապրոդյուսեր
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[93] | Platinum | 70 000^ |
Կանադա (Music Canada)[94] | Platinum | 80 000^ |
Դանիա (IFPI Denmark)[95] | Gold | 45 000^ |
Նորվեգիա (IFPI Norway)[96] | Gold | 30 000* |
Լեհաստան (ZPAV)[97] | Gold | 25,000* |
Մեծ Բրիտանիա (BPI)[98] | Gold | 400 000^ |
ԱՄՆ (RIAA)[99] | Platinum | 1 000 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Թողարկման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ(ներ) | Տարբերակ | Լեյբլ | Ծնթ. |
---|---|---|---|---|---|
Տարբեր | Դեկտեմբերի 11, 2020 | Original | Republic | [39] | |
Դեկտեմբերի 13, 2020 | "Dancing Witch" | [40][41] | |||
ԱՄՆ | Դեկտեմբերի 14, 2020 | Adult contemporary radio | Original | [100] | |
Դեկտեմբերի 15, 2020 | Contemporary hit radio | [101] | |||
Տարբեր |
|
"Lonely Witch" | [42] | ||
Դեկտեմբերի 16, 2020 | "Moonlit Witch" | [43] | |||
Իտալիա | Դեկտեմբերի 18, 2020 | Radio airplay | Original | Universal | [102] |
Տարբեր | Հունիսի 14, 2021 |
|
90's trend remix | Republic | [48] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lavin, Will (2020 թ․ դեկտեմբերի 13). «Taylor Swift celebrates birthday by sharing new 'Willow' remix». NME. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ @taylorswift13 (December 13, 2020). «Not to be all 'iTs mY BiRtHdAY & I jUsT wAnNa DaNcE' but... it is and I do. So here's the willow dancing witch version, remixed by Elvira, a bad ass female producer I really respect 💪💃 https://taylor.lnk.to/willowelvira» (Թվիթ). Վերցված է December 13, 2020-ին – via Թվիթթեր.
- ↑ Evans, Greg (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift Announces Surprise Release Of New Album 'Evermore' With Music & Video Arriving Tonight». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ 4,0 4,1 Minsker, Evan (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift Releases New Album evermore: Listen and Read the Full Credits». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Spanos, Brittany (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift Announces Ninth Album 'Evermore'». Rolling Stone. Penske Business Media. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 6,0 6,1 Lipshutz, Jason (2020 թ․ դեկտեմբերի 11). «Every Song Ranked on Taylor Swift's 'Evermore': Critic's Picks». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Petridis, Alexis (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift: Evermore – rich alt-rock and richer character studies». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ 8,0 8,1 Keefe, Jonathan (2020 թ․ դեկտեմբերի 14). «Review: With Evermore, Taylor Swift Further Refines Her Expanding Narrative Voice». Slant Magazine. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ 9,0 9,1 «Taylor Swift 'willow' Sheet Music in E Minor». Musicnotes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Willman, Chris (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift Has Her Second Great Album of 2020 With 'Evermore': Album Review». Variety. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Dhote, Tandi (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift's 'Evermore' Review: She Is Folklore's Sister Who Is 'willow' But Not Mellow». Republic Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Ryan, Patrick (2020 թ․ դեկտեմբերի 12). «Taylor Swift's 'Evermore' review: Pop star returns to the woods for a spellbinding 'Folklore' companion». USA Today (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Pareles, Jon (2020 թ․ դեկտեմբերի 11). «'Evermore,' Taylor Swift's 'Folklore' Sequel, Is a Journey Deeper Inward». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Petridis, Alexis (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift: Evermore – rich alt-rock and richer character studies». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Willman, Chris (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift Has Her Second Great Album of 2020 With 'Evermore': Album Review». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Blake, Emily; Cabison, Rosalie; Chan, Tim; Dolan, Jon; Freeman, Jon; Gage, Dewayne; Hissong, Samantha; Millman, Ethan; Isabela Raygoza & Brittany Spanos. (2020 թ․ դեկտեմբերի 15). «The Best Pop Collaborations of 2020». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 17,0 17,1 «May Madness: 10 Songs They Wish They'd Written 2021 Ballot». Nashville Songwriters Association International. 2020 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 18,0 18,1 «2021 AICP Post Shortlist:Music Video». Twitter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 19,0 19,1 Cesar, Karen (2021 թ․ օգոստոսի 19). «Meus Prêmios Nick 2021: Confira se seu artista favorito está entre os finalistas da premiação e vote (Meus Prêmios Nick 2021: Check out if your favorite artist is among the awards finalists and vote)». Febre Teen (պորտուգալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «THE 2021 VMA NOMINATIONS ARE HERE: JUSTIN BIEBER, MEGAN THEE STALLION, AND MORE». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ McClellan, Jennifer (2021 թ․ սեպտեմբերի 12). «The complete VMAs winners' list including Justin Bieber, Lil Nas X, BTS and Olivia Rodrigo». USA Today. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Grein, Paul (2021 թ․ հոկտեմբերի 20). «Justin Bieber Leads 2021 MTV EMA Nominations». Billboard. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Rosen Christopher, Montgomery Daniel, Beachum Chris, Dixon Marcus James, Eng Joyce, Sheehan Paul (2021 թ․ դեկտեմբերի 9). «2022 Gold Derby Music Awards nominations list: Lil Nas X leads with 11». Gold Derby (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Trust, Gary (2020 թ․ դեկտեմբերի 21). «Taylor Swift's 'Willow' Debuts at No. 1 on Billboard Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Taylor Swift scores second #1 single for 2020 with Willow - ARIA». ARIA (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Ainsley, Helen (2020 թ․ դեկտեմբերի 18). «Mariah Carey holds on for a second week at Number 1». Official Charts Company (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Aswad, Jem (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift to Release New Album, 'Evermore,' Tonight». Variety. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Richards, Will (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift to release surprise ninth album 'Evermore' tonight». NME. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Beaumont-Thomas, Ben (2020 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift announces second surprise album of 2020, Evermore». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Walsh, Savannah (2020 թ․ դեկտեմբերի 11). «All the Easter Eggs in Taylor Swift's 'Willow' Music Video». Elle. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Taylor Swift Does Whatever It Takes ToEnd Up With Her 'Man' In Mystical 'Willow'Video». Hollywood Life. hollywoodlife.com. 2020 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Aniftos, Rania (2020 թ․ դեկտեմբերի 11). «Taylor Swift Unveils 'Willow' Music Video». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Walsh, Savannah (2020 թ․ դեկտեմբերի 11). «Breaking Down Every Easter Egg in Taylor Swift's Time-Traveling 'Willow' Music Video». Elle (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Willman, Chris (2021 թ․ մարտի 15). «Taylor Swift Brings the 'Folklore' to Grammy Stage in Performance With Jack Antonoff, Aaron Dessner». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ Ahlgrim, Callie (2021 թ․ մարտի 15). «Watch Taylor Swift's idyllic medley of 'Cardigan,' 'August,' and 'Willow' at the Grammys». Insider. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ Pitchfork Staff (2021 թ․ մարտի 15). «The 15 Best and Worst Moments of the 2021 Grammys». Pitchfork (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ Yahr, Emily; Butler, Bethonie; Chu, Hau. «Grammys 2021: The performances ranked, from best to worst». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն); More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Mamo, Heran (2021 թ․ մարտի 15). «All the 2021 Grammys Performances Ranked». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.
- ↑ 39,0 39,1 «willow single digital download – Taylor Swift Official Store». taylorswift.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 40,0 40,1 «willow – dancing witch version (Elvira remix) digital download – Taylor Swift Official Store». taylorswift.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 41,0 41,1 «willow (dancing witch version (Elvira remix)) – Single by Taylor Swift on Apple Music». Apple Music (US). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 42,0 42,1 «willow (lonely witch version) – Single by Taylor Swift». Apple Music (US). 2020 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 43,0 43,1 «willow (moonlit witch version) – Single by Taylor Swift». Apple Music (US). 2020 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «willow (the witch collection) – EP by Taylor Swift on Apple Music». Apple Music. 2020 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «willow – dancing witch version (Elvira remix) digital download + willow instrumental version (NEW!)». Taylor Swift Official Store. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «willow – lonely witch version digital download + willow original songwriting demo (NEW!)». Taylor Swift Official Store. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «willow – moonlit witch version digital download + christmas tree farm – recorded live at the 2019 iheartradio jingle ball (NEW!)». Taylor Swift Official Store. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ 48,0 48,1 Swift, Taylor (2021 թ․ հունիսի 14). «willow (90's trend remix) - Single». Apple Music (US). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «taylor swift - willow (official music video)». YouTube. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Australian-charts.com — Taylor Swift — Willow. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ «Country Hot 50: Issue 1326». The Music Network. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Taylor Swift — Willow Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Taylor Swift — Willow (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Ultratop.be — Taylor Swift — Willow (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift.
- ↑ «Croatia ARC TOP 100». HRT. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Croatia Songs (Week of March 5, 2022)». Billboard. 2022 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 1-ին.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 20211 into search.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Euro Digital Songs for Taylor Swift.
- ↑ Lescharts.com — Taylor Swift — Willow (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Taylor Swift — Willow (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Official IFPI Charts — Digital Singles Chart (International)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ «Tónlistinn – Lög» [The Music – Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Classifiche WK 51» (Choose "Top singoli" tab) (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Taylor Swift». The Official Lebanese Top 20. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «2020 51-os SAVAITĖS (gruodžio 11–17 d.) SINGLŲ TOP100» (լիտվերեն). AGATA. 2020 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Top 20 Most Streamed International & Domestic Singles in Malaysia». Recording Industry Association of Malaysia. Recording Industry Association of Malaysia. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Nederlandse Top 40 - week 4, 2021 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
- ↑ Dutchcharts.nl — Taylor Swift — Willow (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ "Portuguesecharts.com – Taylor Swift – Willow". AFP Top 100 Singles.
- ↑ «RIAS Top Charts». Recording Industry Association Singapore. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «ČNS IFPI». IFPI ČR. Note: Select SK SINGLES DIGITAL TOP 100 and insert 20211 into search. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Veckolista Singlar, vecka 1». Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Taylor Swift — Willow swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Taylor Swift.
- ↑ Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift.
- ↑ «ARIA Top 100 Singles for 2021». Australian Recording Industry Association. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Canadian Hot 100 – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Billboard Global 200 – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Hot 100 Songs – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Adult Contemporary Songs – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Adult Pop Airplay Songs – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Hot Rock & Alternative Songs – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2021 Singles». Australian Recording Industry Association.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Canadian single certifications – Taylor Swift – willow». Music Canada.
- ↑ «Danish single certifications – Taylor Swift – Willow». IFPI Danmark. Վերցված է May 17, 2022-ին.
- ↑ «Norwegian single certifications – Taylor Swift – Willow» (Norwegian). IFPI Norway.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wyróżnienia – Złote płyty CD - Archiwum - Przyznane w 2021 roku» (Polish). Polish Society of the Phonographic Industry.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «British single certifications – Taylor Swift – Willow». British Phonographic Industry.
- ↑ «American single certifications». Recording Industry Association of America.
- ↑ «Hot/Modern/AC Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Top 40/M Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «TAYLOR SWIFT "Willow" | (Radio Date: December 18, 2020)». radiodate.it. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Taylor Swift - «willow» (Official Music Video)
- «willow» (dancing witch version (Elvira Remix))
- «willow» (lonely witch version) — music video behind the scenes
|