«Small Planet Airlines» (բառացի՝ Փոքրիկ մոլորակ ավիաընկերություն), լիտվական ավիաընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիլնյուսում, Լիտվա։ Ընկերություն հավատարմագրված է գործունեություն ծավալելու Լիտվայում, Լեհաստանում և Իտալիայում։ Հաճախորդների թվում են Nova Turas, Horizon Travel, Viking Hellas, Aeroservizi, TUI AG, Orbis Travel, Tez Tour, Chapman Freeborn, Newmarket Holidays և այլ ընկերություններ։
Small Planet Airlines ընկերության ինքնաթիռները գտնվում են Վիլնյուսի, Վարշավայի, Կատովիցեի և Մալպենսի միլանյան օդանավակայաններում։
2011 թվականի ապրիլին Small Planet Airlines ընկերությունը ձեռք է բերել իր պատվիրած երկու A320 ինքնաթիռներից առաջինը, և դարձել է առաջին ավիաընկերությունը, որը գրանցել է A320-ը Լեհաստանում։
Այժմ ընկերությունն ունի ավիափոխադրողի հավաստագիր, որը գործում է Լիտվայի (Small Planet Airlines UAB), Լեհաստանի (Small Planet Airlines Sp. z o.o.) և Իտալիայի (Small Planet Airlines s.r.l.) տարածքներում։ 2010 թվականին «Small Planet Airlines» ընկերությունն իրականացրել է ուղևորների փոխադրում Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում գտնվող ավելի քան 120 կետից[2]։