R136a1
Ձախից աջ` Կարմիր գաճաճ, Արեգակ, Կապույտ հսկա և R136a1 | |||
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | Վոլֆ-Ռայեի աստղեր | ||
Մասն է | R136? | ||
Էպոխա | J2000.0 | ||
Ուղիղ ծագում | 05h 38m 42,43s | ||
Թեքում | -69° 06′ 02,2″ | ||
Հեռավորություն | 165 000 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | 12,77[1] (V) | ||
Համաստեղություն | Ոսկե Ձկնիկ | ||
Աստղաչափություն | |||
Պարալաքս | 0,0197 ± 0,0001 մավ | ||
Բացարձակ աստղային մեծություն | −5,75 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | WN5h[2][3][4] | ||
Գույնի ցուցանիշ | 0,01 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 265 ± 1 M☉ | ||
Շառավիղ | մոտ 36 արևային շառավիղ[2] | ||
Լուսավորություն | մոտ 8 700 000 արեգակնային լուսատվություն[5] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
Թեքում | -69° 06′ 02,2″ | ||
| |||
Հայտնաբերման տարեթիվ | հուլիսի 21, 2010 |
R136a1, աստղ R136 կոմպակտ աստղային կուտակումներում` NGC 2070 ճառագայթող միգամածության մեջ, որը գտնվում է Մեծ Մագելանյան ամպի մեջ, գիտությանը հայտնի աստղերից ամենամեծ աստղն է։ Կապույտ հիպերհսկաների շարքին է դասվում։ Անզեն աչքով աստղը 165000 լուսային տարի հեռավորությունից տեսանելի չէ, սակայն կուտակումները կարելի է գտնել սիրողական լավ աստղադիտակով հարավային կիսագնդում կամ հասարակածի մոտ։ Ինչպես նաև, աստղը հանդիսանում է ամենապայծառ աստղերից մեկը, որը 10 միլիոնից ավելի պայծառ է, քան Արեգակը։
Հայտնաբերման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 21-ին Փոլ Կրոուտերի` Շեֆիլդի համալսարանից աստղաֆիզիկայի մի պրոֆեսորի գլխավորությամբ աստղագետների մի խումբ RMC 136a աստղի միգամածության հետազոտության ժամանակ հայտնաբերեցին մի աստղ, որի զանգվածը նշանակալիորեն գերազանցում է Արեգակի զանգվածը։ Հետազոտությունները իրականացվում էին Եվրոպական հարավային VLT աստղադիտարանի աստղադիտակների օգտագործման ժամանակ։
Գիտնականները հայտնաբերել են մի քանի աստղեր, որոնց մակերևևույթի ջերմաստիճանը 40 000 Կելվինից` մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ և միլիոն անգամ ավելի պայծառ Արեգակից։ Համաձայն գոյություն ունեցող մոդելների` դրանցից որոշ աստղեր ձևավորման ժամանակ ունեցել են 150 անգամ ավելի մեծ զանգված։ Պարզվեց, որ R136a1 աստղը ամենամեծ զանգված ունեցողներից է. նրա զանգվածը կազմում է 265 արեգակնային զանգվածներ։
Նման գերծանր աստղերը հազվագյուտ են և ձևավորվում են միայն շատ խիտ աստղային կուտակումներում։ Նման աստղերի դիտարկումները պահանջում են գործիքների շատ բարձր թույլատրելի կարողություններ։
Բոնում աստղագիտության Արգելանդերի անվան ինստիտուտի աստղաֆիզիկոսները Տարանտուլի միգամածության այդ հատվածի աստղերի ձևավորման գործընթացի մոդելավորման հիման վրա ենթադրել են, որ R136a1-ը ձևավորվել է մի քանի ավելի փոքր աստղերի միաձուլման արդյունքում, որոնց զանգվածը ավելի փոքր է միայնակ աստղի զանգվածի դասական սահմանից (150 արեգակնային զանգված)։
Ֆիզիկական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցայսօր անհայտ է մնում նման գերծանր աստղերի առաջացման խնդիրը. արդյո՞ք նրանք այդպիսի զանգվածով ի սկզբանե են ձևավորվել, թե՞ ձևավորվել են մի քանի փոքր աստղերից։
Այս աստղի պայծառությունը գերազանցում է Արեգակի պայծառությունը 8,7 միլիոն անգամ։ Աստղը ծնում է աստղային քամի, ինչը նրան հանգեցնում է նյութերի արագ կորստի։
8-ից 150 արեգակնային զանգված ունեցող աստղերը իրենց կենսական ցիկլի վերջում ցրվում են, ինչպես գերնոր աստղերը` թողնելով իրենց հետևից նեյտրոնային աստղ։
Իսկ եթե աստղը ավելի մեծ է, այսինքն` այն ունի 150-ից 300 աստղային զանգված, ապա այդ աստղին անվանում են հիպերնոր։ Կյանքի վերջում հիպերնոր աստղերը պայթում են, հարավային և հյուսիսային բևեռներից անջատվում է գամմա ճառագայթի լուսարձակման նեղ ճառագայթ, իսկ հիպերնոր աստղից մնում է սև խոռոչ, որն էլ մեղավոր է գամմա լուսարձակման առաջացման համար, որը մի քանի լուսային տարի հեռավորությունից կարող է ոչնչացնել իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SIMBAD Astronomical Database
- ↑ 2,0 2,1 https://arxiv.org/abs/1007.3284
- ↑ Breysacher J., Azzopardi M., Testor G. The fourth catalogue of Population I Wolf-Rayet stars in the Large Magellanic Cloud // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 1999. — Vol. 137, Iss. 1. — P. 117–145. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/AAS:1999240
- ↑ St-Louis N., Moffat A. F. J. VLT/SINFONI time-resolved spectroscopy of the central, luminous, H-rich WN stars of R136 // Mon. Not. R. Astron. Soc. / D. Flower — OUP, 2009. — Vol. 397, Iss. 4. — P. 2049–2056. — 8 p. — ISSN 0035-8711; 1365-2966 — doi:10.1111/J.1365-2966.2009.15060.X — arXiv:0905.2934
- ↑ https://dx.doi.org/10.1111%2Fj.1365-2966.2010.17167.x
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայտնաբերվել է ամենամեծ աստղը Արխիվացված 2010-07-22 Wayback Machine, vesti.ru
- Ամենածանր աստղերի հայտնաբերումը, Աստրոնեթ
- Paul A Crowther, Olivier Schnurr, Raphael Hirschi и др. (19 июля 2010). «The R136 star cluster hosts several stars whose individual masses greatly exceed the accepted 150 Msun stellar mass limit» (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ADS NASA-ի տվյալների բազայում հոդվածներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «R136a1» հոդվածին։ |
|