OxygenOS
Տեսակ | Android distribution? և ՕՀ |
---|---|
Ստեղծող | OnePlus |
Հիմք են ծառայել | Անդրոիդ[1] |
Առաջին թողարկում | մարտ 2015 |
Արտոնագիր | Android Open Source Project |
Կայք | oneplus.com/oxygenos |
OxygenOS ( չինարեն հեշտ. 氧OS , պինին: yǎng OS), օպերացիոն համակարգ մշակված Android-ի հիման վրա, նախատեսված է սմարթֆոնների և պլանշետների համար, որոնք ունեն բաց ներքին կոդ։ Մշակված է սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող, չինական OnePlus ընկերության կողմից, բացառապես իր իսկ արտադրած սարքերի համար։ Գոյություն ունի նաև օպերացիոն համակարգի տարբերակ, որը նախատեսված է չինական ներքին շուկայի համար և կրում է HydrogenOS անունը ( չինարեն հեշտ. 氢OS , պինին: qīng OS)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին OnePlus ընկերությունը հայտարարություն տարածեց, որ մշակում է օպերացիոն համակարգ առանց bloatware և նեղ կարգավորումների հնարավորությամբ։ Ինչպես նաև սկսվեց մրցույթ, որի ընթացքում պետք էր առաջարկել անվանում նոր օպերացիոն համակարգի համար[2]։ Արդյունքում ընտրվեց OxygenOS տարբերակը[3], իսկ տարբերակի հեղինակը՝ @midfire, հրավիրվեց ընկերության գլխավոր գրասենյակ, որը տեղակայված է Շենժենում[4]։
2017 թվականին տեղեկատվական անվտագության մասնագետ՝ Քրիսթափոր Մուռը հայտնեց, որ օպերացիոն համակարգը հավաքում է օգտատերերի տվյալներ և ուղարկում OnePlus-ի սերվերներ[5]։ Ինչին ի պատասխան, ընկերության հիմնադիր Կառլ Պեյը հայտնեց, որ տվյալները երրորդ անձի չեն փոխանցվել, և, որ այդ տվյալները օգտագործվել են միայն հետվաճառքային վիճակագրություն կազմելու համար[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://oneplus.net/3/specs — OnePlus.
- ↑ «[Contest] OnePlus ROM: You Name It». OnePlus Community (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Meet the OnePlus ROM: OxygenOS». OnePlus Community (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «My journey to the Oneplus HQ !». OnePlus Community (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Смартфоны OnePlus собирают телеметрию, которая позволяет связать устройство с конкретным пользователем» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «OnePlus обещает не собирать данные с телефона без разрешения пользователя». 3DNews - Daily Digital Digest (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.