Kepler-62 e
Kepler-62 Է, չորրորդ էկզոմոլորակն է հայտնաբերված Kepler-62 աստղի շուրջը[1]։ Kepler-62 Է-ն Kepler-62 ֆ-ի հետ կարող է լինել բնակեցված։ Այն մի քանի անգամ մեծ է Երկրից, այսինքն, ի վիճակի է պահել մթնոլորտը։ Գիտնականները կարծում են, որ այդ մոլորակը կարող է ամբողջությամբ պատված լինել օվկիանոսով։
Հայտնագործման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոլորակը հայտնագործվել է 2013 թվականին Kepler-62 աստղի շուրջը պտտվող այլ մոլորակների հետ։ Գիտնականները կարծում են, որ աստղի շուրջը պտտվող վերջին մոլորակները կարող են լինել բնակեցված։
Կյանքի հավանականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավանաբար մոլորակն ունի մթնոլորտ, որը մոտ 1,5-2 անգամ ավելի խիտ է երկրի մթնոլորտից։ Մոլորակի HZA ինդեքսը +0,04 է, այսինքն, 56-ով ավելի է, քան երկնային HZA-ն (-0,52)։ Մթնոլորտի խտությունը մոտ 196 կՊա է, ինչի շնորհիվ մոլորակը 90% հնարավորությամբ ամբողջությամբ պատված է օվկիանոսով, որի տարեկան ջերմաստիճանը 25-40 ցելսիուսի աստիճան է։ Այդպիսի ջերմաստիճանի դեպքում հասարակածի շուրջ ոչ մի օրգանիզմ տեռամոֆիլներից բացի չեն գոյատևի։ Մնացած օրգանիզմները (եթե, իհարկե, նրանք գոյություն ունեն) կհավաքվեն բևեռների շուրջը։ Անհրաժեշտ է նաև հիշել, որ օդի ջերմաստիճանը միայն 2 աստիճանով բարձր է ջրի ջերմաստից, իսկ դա շատ մեծ տարբերություն է։ Սակայն, ցավոք սրտի, աստղադիտակների հզորությունը չի հերիքում այդպիսի հեռու մոլորակների համար ջերմային քարտեզ ստեղծել[2]։
Համեմատությունը երկրի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Անվանումը | ESI | SPH | HZD | HZC | HZA | pClass | Հեռավորությունը
Լուսակին Տարում |
Հայտնագործման տարեթիվ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Չկա տվյալ | Երկիր | 1.00 | 0.72 | -0.50 | -0.31 | -0.52 | Տաք երկրանման | 0
Պատմական | |
1 | Kepler-62e | 0.86 | 0.96 | -0.63 | -0.15 | +0.04 | Տաք սուպերերկիր | 1200 | 2013 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kepler-62e: Super-Earth and Possible Water World
- ↑ «Kepler-62, KOI-701, KIC 9002278». www.allplanets.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.