Infogrames Entertainment
Infogrames Entertainment | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող և համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | հունիս 1983[1][2][3][…] |
Հիմնադիր | Bruno Bonnell?[2][3] և Christophe Sapet?[2] |
Վայր | Լիոն[1] |
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն[4] |
Դուստր ընկերություններ | Humongous Entertainment?[2] և Infogrames Interactive?[5] |
Նախկին | Ocean Software? |
Infogrames Entertainment SA (IESA), նախկին միջազգային ֆրանսիկական հոլդինգային ընկերություն։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Փարիզ քաղաքում։ IESA ղեկավարում էր Atari Inc. և Atari Europe ընկերություններին։ Այն հիմնադրվել է Բրունո Բոննելի և Քրիստոֆ Սապէի կողմից 1983 թվականին։ Շնորհիվ իր դուստր ընկերությունների Infogrames-ը զբաղվում էր համակարգչային խաղերի մշակմամբ և թողարկմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 1983 թվականին Լիոն քաղաքում Բրունո Բոննելիի և Քրիստոֆ Սապէի կողմից։ Սկզբնական շրջանում ընկերության անունը որոշված էր Zboub Système, սակայն հետագայում իրավաբանը համոզեց հետ կանգնել այդ որոշումից[6]։ Բոնելլի խոսքերով, անվանման ընտրության համար օգտագործվել է մի համակարգչային ծրագիր, որը գեներացնում էր տարբեր բառեր։ Առաջարկված բառերից մեկը եղել է «Infogramme»։ Արդյունքում ընտրվեց այդ անվանումը, որը կրելով փոփոխություններ դարձավ «Infogrames»։ 1985 թվականին, երբ ընկերությունը տեղափոխվեց Վիլյորբան, որպես լոգոտիպ ընտրվեց զրահակիրը։ Հարցազրույցի ժամանակ Բոննելլը լոգոտիպի ընտրությունը նկարագրեց այսպես․ «Այս դինոզավրը՝ սիմվոլ է։ Զրահակիրները միշտ գոյատևել են, հարմարվելով արտաքին միջավայրի պայմաններին»։ 1987 թվականին հիմնադրվեց Infogrames Télématique դուստր ընկերությունը, որը զբաղվելու էր համակարգչային խաղերի մշակմամբ և տարածմամբ։
1992 թվականին թողարկվեց հայտնի Alone in the Dark խաղը, որը survival horror ժանրի առաջին խաղերից էր։ 1993 թվականին թողարկվեց Asterix խաղը, որը վաճառվեց 2,4 միլլիոն օրինակով։
1996 թվականին ընկերությունը սկսեց գնել այլ ընկերություններ, որոնք զբաղվում են համակարգչային խաղերի մշամամբ։ Այս գործընթացը տևեց ավելի քան 7 տարի և այդ ընթացքում ծախսվեց ավելի քան 500 միլլիոն դոլար[7]։ Չնայած ընկերության պարքը 1999 թվականից մինչև 2002 թվականը 55 միլլիոն դոլարից դարձել էր 493 միլլոն, Infogrames-ը ավելացրել էր նաև եկամուտը՝ 246 միլլիոնից դարձնելով 650 միլլիոն դոլար[8]։
1996 թվականին Infogrames-ը գնեց Ocean Software ընկերությունը 100 միլլիոն դոլարով[9] և անվանափոխեց այն դարձնելով Infogrames UK[10]։ 1997 թվականին Infogrames-ը գնեց նաև Philips Media BV ընկերությունը։
1999 թվականին IESA-ը գնեց Gremlin Interactive ընկերությունը 40 միլլիոն դոլարով և անվանափոխեց այն Infogrames Sheffield House, սակայն այս ընկերությունը փակվեց 2003 թվականին[11]։ Նույն տարում ընկերությունը գնեց Accolade-ը 60 միլլիոն դոլարով[12][13], անվանափոխելով այն Infogrames Melbourne House Pty Ltd-ի[14]։
2001 թվականի հոկտեմբերին IESA թողարկեց Atari բրենդը, որից հետո թողարկվեց MXrider խաղը, որը մշակվել էր Atari Interactive, Inc-ի կողմից[15][16]։ 2003 թվականի մայիսի 7-ին IESA-ը պաշտոնապես վերաբացեց իր ամերիկյան մասնաճյուղը Infogrames Inc[17], որն արդեն կրում էր Atari Inc անվանումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Thomson Reuters Open Perm ID — Thomson Reuters.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 MobyGames — 1999.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.gameblog.fr/societe_133_atari-infogrames
- ↑ https://www.macworld.com/article/1021902/infogrames.html
- ↑ «Philippe Ulrich story» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Infogrames Launches Infogrames.com» (անգլերեն). Prnewswire.com. 2000 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «The Euro Vision: 'Bye-Bye Bruno'» (անգլերեն). Gamasutra. 2007 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Mergers & Acquisitions — UK News 1996» (անգլերեն). Ukbusinesspark.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Atari UK Ltd» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Infogrames Buys UK Games Company Gremlin | Computergram International | Find Articles at BNET.com» (անգլերեն). Findarticles.com. 1999. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «France's Infogrames Grows in US With $60m Accolade Buy | Computergram International | Find Articles at BNET.com» (անգլերեն). Findarticles.com. 1999. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Chronology of Video Game Systems (1999)» (անգլերեն). Islandnet.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Krome Studios Melbourne» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «( Atari Interactive, Inc. > Overview )» (անգլերեն). allgame. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Infogrames Rechristens Itself Atari» (անգլերեն). 2003 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Atari Inc - 10-KT — For 3/31/03» (անգլերեն). SEC Info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 12-ին.