H1N1 գրիպի համաճարակ 2009 թվականին
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/H1N1_influenza_virus.jpg/250px-H1N1_influenza_virus.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/%D4%BD%D5%B8%D5%A6%D5%AB_%D5%A3%D6%80%D5%AB%D5%BA%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.png/300px-%D4%BD%D5%B8%D5%A6%D5%AB_%D5%A3%D6%80%D5%AB%D5%BA%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.png)
A / H1N1 «Խոզի» գրիպի համաճարակ ,H1N1-ը գրիպի վիրուսի համեմատաբար նոր շտամ է, որի բռնկումը տեղի է ունեցել 2009 թվականին և ստացել «խոզի գրիպ» անվանումը։ համարվում է սուր ինֆեկցիոն հիվանդություն, ի հայտ է եկել նոր գենետիկական ձևի ներքո և փոխանցվում է մարդուց մարդ։ Դրա արդյունքում վարակը ազդել է ողջ մոլորակի վրա, և 2009 թվականի հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է պանդեմիկ (համաճարակ)։
2010 թվականի օգոստոսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց A / H1N1 գրիպի համաճարակի ավարտման մասին։
- Մեծահասակների մոտ.
-
- Շնչառության դժվարություն կամ կարճատևություն
- Ցավ կամ ճնշում կրծքավանդակում
- Հանկարծակի հոգնածություն
- Շփոթվածություն
- Կրկնվող փսխումներ
- Բարձր ջերմություն
- Երեխաների մոտ.
-
- Արագ շնչառություն կամ շնչառության դժվարացում
- Մաշկի կապտում
- Հեղուկի քիչ ընդունում
- Գրիպի նախանշաններ, որոնք սկզբնապես անհետանում են, սակայն նորից հայտնվում՝ ավելի ծանր ձևով
- Ցան
- Ախորժակի բացակայություն
- Անարցունք լաց
Վիրուսի տարածվածությունը երկրներով
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/00/H1N1_map_by_confirmed_cases.svg/220px-H1N1_map_by_confirmed_cases.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/H1N1_map_by_confirmed_deaths.svg/300px-H1N1_map_by_confirmed_deaths.svg.png)
2009-2010 թվականների գրիպ H1N1-ի մասին տեղեկատվություն | ||
---|---|---|
Տարածք | հաստատված մահացության դեպքեր | |
Աշխարհում (ընդհանուր) | 14,286 | |
Եվրոպական միություն | 2,290 | |
Այլ եվրոպական երկրներ և Կենտրոնական Ասիա |
457 | |
Միջերկրական շրջան և Մերձավոր Արևելք | 1,450 | |
Աֆրիկա | 116 | |
Հյուսիսային Ամերիկա | 3,642 | |
Կենտրոնական Ասիա և Կարիբյան շրջան | 237 | |
Հարավային Ամերիկա | 3,190 | |
Հյուսիսարևելյան Ասիա և Հարավային Ասիա | 2,294 | |
Հարավարևելյան Ասիա | 393 | |
Ավստրալիա և Օվկիանա | 217 | |
Source։ ECDC – January 18, 2010[1] | ||
Տես նաև։ 2009-2010 թվականների խոզի գրիպի դեպքեր երկրներով | ||