Jump to content

Gromee

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gromee
Բնօրինակ անունլեհ.՝ Andrzej Gromala
Նաև հայտնի է որպեսGromee
Ծնվել էդեկտեմբերի 14, 1978(1978-12-14)[1] (45 տարեկան)
Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Երկիր Լեհաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունդիջեյ և երգիչ
ԼեյբլSony Music Entertainment
Կայքgromeeofficial.com
 Gromee Վիքիպահեստում

Անջեյ Գրոմալա (լեհ.՝ Andrzej Gromala, ավելի հայտնի իր բեմական Gromee անունով, դեկտեմբերի 14, 1978(1978-12-14)[1], Կրակով, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ դիջեյ, երաժշտական պրոդյուսեր և Kingztown Music լեյբլի սեփականատերը[2]: 2016 թվականին պայմանագիր է կնքել Sony Music-ի հետ[3]։ Eska Music Awards-ի հաղթող լավագույն դիջեյ/պրոդյուսեր անվանակարգում:

2014 և 2015 թվականներին ելույթ է ունեցել լեհական էլեկտրոնային երաժշտության Sunrise Festival փառատոնում[4]։ 2015 և 2016 թվականներին ելույթ է ունեցել Life Oświęcim փառատոնում[5]։ 2016 թվականի ապրիլին ելույթ է ունեցել Կրակովում Մարիա Քերիի համերգի բացման արարողություն ժամանակ[6]։

2015 թվականին թողարկել է «Follow You» սինգլը։ Երգը հասել է 11-րդ հորիզոնականը լեհական airplay չարթում, և սինգլը ստացել է ոսկե վկայական[7]։ Հաջորդ տարի դիջեյի «Fearless» երգը գրավել է 10-րդ հորիզոնականը հիթ-շքերթում և արժանացել պլատինե հավաստագրման[8]։ Նույն թվականին «Spirit» երգը գրավել է առաջին հորիզոնականը չարթերում։

Լուկաս Մայերի հետ Gromee դարձել է Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի Լեհաստանի ազգային ընտրության հաղթող[9]։ Ելույթ է ունեցել Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում «Light Me Up» երգով և չի անցել եզրափակիչ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր Տեղեկություն
Chapter One

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. «25 lat RMF FM : Andrzej Gromala» (լեհերեն). 25lat.rmf.fm. Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին. Վերցված է 2018-08-20-ին.
  3. «Gromee z premierowym utworem! posłuchaj "One Last Time"» (լեհերեն). www.sonymusic.pl. Արխիվացված է օրիգինալից 2018-08-20-ին. Վերցված է 2018-08-20-ին.
  4. «Gromee na Sunrise Festival 2016! - Muzyka - MAXXX News» (լեհերեն). www.sonymusic.pl. Արխիվացված է օրիգինալից 2018-07-01-ին. Վերցված է 2018-08-20-ին.
  5. «SŁOŃCE, ELTON I JOHN - SOBOTA NA LIFE FESTIVAL OŚWIĘCIM» (լեհերեն). Life Festival Oświęcim 2015. Արխիվացված է օրիգինալից 2018-08-20-ին. Վերցված է 2018-08-20-ին.
  6. «Mariah Carey - Tauron Arena Kraków» (լեհերեն). Life Festival Oświęcim 2015. Արխիվացված է օրիգինալից 2018-08-23-ին. Վերցված է 2018-08-20-ին.
  7. «Gromee dostał złotą płytę! - Muzyka - MAXXX News» (լեհերեն). Life Festival Oświęcim 2015. Արխիվացված է օրիգինալից 2018-07-01-ին. Վերցված է 2018-08-20-ին.
  8. «Gromee Agencja Koncertowa LUXART» (լեհերեն). Agencja Koncertowa LUXART. Արխիվացված է օրիգինալից 2018-08-23-ին. Վերցված է 2018-08-20-ին.
  9. «Finał: GROMEE feat. Lukas Meijer – „Light Me Up"» (լեհերեն). eurowizja.tvp.pl. Արխիվացված է օրիգինալից 2018-08-20-ին. Վերցված է 2018-08-20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gromee» հոդվածին։