«Funkytown», երգ, որը ձայնագրվել է ամերիկյան Lipps Inc. խմբի կողմից 1979 թվականին նրանց դեբյուտային Mouth to Mouth ստուդիական ալբոմի համար։ Հեղինակ և պրոդյուսեր է դարձել Սթիվեն Գրինբերգը։ Երգը խմբի գլխավոր հիթն է, այն գլխավորել է միջազգային հիթ-շքերթները և վաճառվել է ավելի քան ութ միլիոն օրինակով[1]։
Լիրիկան, որը կատարում է Սինթիա Ջոնսոնը, ներկայացնում է Ֆանկիթաուն անունով երևակայական քաղաքը, որտեղ նա կցանկանար լինել, որը նրան էներգիա է հաղորդում մշտական շարժման և պարի համար[2]։
Այս երգը համարվում է դասական դիսկո երաժշտության օրինակ։ Այն կատարել են տարբեր երաժիշտներ (օրինակ ՝ Pseudo Echo խմբի կատարմամբ այն նույնպես հիթ է դարձել), օգտագործվել է ֆիլմերում, տեսախաղերում կամ գովազդային հոլովակներում որպես սաունդթրեք։
2009 թվականին VH1 հեռուստաալիքը Lipps Inc.-ն իր այս երգով ընդգրկել է «1980-ականների մեկ հիթի 100 մեծագույն կատարողների» ցուցակի 36-րդ հորիզոնականում է[3]։ 2018 թվականին Time Out հրատարակությունը երգն ընդգրկել է «Երեկույթների համար լավագույն 100 երգերի» ցանկի 44-րդ հորիզոնականում[4], իսկ ThoughtCo-ն՝ «Բոլոր ժամանակների լավագույն 25 պարային փոփ-երգերի» ցանկի 7-րդ հորիզոնականում[5]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
1980 թվականին իսպանական Parchís խումբը երգել է իսպաներեն տարբերակը (պահպանելով «Funkytown» անվանումը)։
1986 թվականին ավստրալիական Pseudo Echo խումբը ռեպրիզ է կատարել ռոք ոճով՝ կիթառային սոլոյով։ Տարբերակը հաջող է եղել՝ 7 շաբաթ գլխավորելով Ավստրալիայի հիթ-շքերթը և դառնալով խմբի գլխավոր հաջողությունը։
2007 թվականին երգը կատարել են Էլվինը և բուրունդուկները համանուն ֆիլմում։ Այս տարբերակը հայտնի է դարձել և կրկին օգտագործվել է Ubisoft-ի կողմից Rayman Raving Rabbids 2 խաղում։
2007 թվականին ֆրանսիացի երգչուհի Լորին օգտագործել է «Funkytown»-ի գործիքային մասը և «Je vais vite» երգի բառերը՝ իր «Je vais funky» երգի ստեղծման համար։
2009 թվականին շվեդական Alcazar խումբը երգի քավեր-տարբերակն է թողարկել Disco Defenders ալբոմի համար։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։