«Fashion Killa», ամերիկացի ռեփեր ASAP Rocky-ի երգն է։ Այն թողարկվել է 2013 թվականի նոյեմբերին, որպես նրա դեբյուտային՝ «Long. Live. ASAP» կոչվող ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրվել է ASAP Rocky-ի, Հեկտոր Դելգադոյի, Friendzone դուետի անդամների, The-Dream-ի և Թրիկի Ստյուարտի կողմից։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են ASAP Rocky-ն և Delaware-ը, ներկայացվել է 2013 թվականի սեպտեմբերի 23-ին BET հեռուստաալիքի 106 & Park ծրագրի ընթացքում[1]։ Տեսահոլովակի ամբողջ ընթացքում ASAP Rocky-ն զբոսնում է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի հետ, մինչևդեռ մի փոքրիկ հատվածում նկարահանվել է նաև ռեփեր ASAP Ferg-ը[2]։