Jump to content

FLEX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Future Leaders Exchange (FLEX), ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից իրականացվող ծրագիր՝ 15-17 տարեկան աշակերտների համար։ Ծրագրին են մասնակցում նախկին ԽՍՀՄ երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ղրղզստանը, Ռուսաստանը (2014 թ. օգոստոսի 1-ին դուրս եկավ), Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուկրաինան։ Ծրագիրն հնարավորություն է տալիս մեկ տարի կյանքն անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքում և ամերիկյան դպրոց հաճախելով։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից։ Ծրագրի ստեղծումից հետո ԱՄՆ են մեկնել շուրջ 23 հազար աշակերտներ 12 երկրներից։

Ծրագիրը ստեղծվել է 1992 թ.՝ Ջորջ Բուշ Մեծի ստորագրած «Ազատության աջակցման օրենքի» արդյունքում, որի նպատակն էր հաստատել ԱՄՆ-ի և աշխարհի միջև խաղաղություն, հնարավորություն տալ երիտասարդ մարդկանց «ծանոթանալ Միացյալ Նահանգների մշակույթին և ազգին, ինչպես նաև սովորեցնել ամերիկացիներին ավելի լավ հասկանալ մարդկանց և մշակույթը իրենց հայրենիքի»[1]։

Ծրագրի շրջանավարտների թվում են հայտնի լրագրողներ՝ Ելենա Միլաշինան և Մարգարիտա Սիմոնյանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՌԴ-ն դուրս է գալիս ԱՄՆ-ի հետ համատեղ FLEX ծրագրից». Հայելի Ակումբ. 2014 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.(չաշխատող հղում)
  2. «VOA: Российские власти «закрыли» школьникам Америку». ИноТВ. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]