Calogero
Calogero | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Calogero Maurici |
Ի ծնե անուն | Կալոժերո Ժոզեֆ Սալվատոր Մորիսի |
Նաև հայտնի է որպես | calogero |
Ծնվել է | հուլիսի 30, 1971[1] (53 տարեկան) Գրենոբլ, Էշիրոլ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | Փոփ ռոք, դասական երաժշտություն |
Մասնագիտություն | Երգիչ, կոմպոզիտոր, պրոդյուսեր |
Գործիքներ | Կիթառ, դաշնամուր, բաս-կիթառ, երգեհոն |
Գործունեություն | 1986 - այժմ |
Լեյբլ | Mercury Records |
Անդամակցություն | Les Charts? |
Պարգևներ | |
Կայք | calogero.fr |
Calogero Վիքիպահեստում |
Կալոժերո Ժոզեֆ Սալվատոր Մորիսի (ֆր.՝ Calogero Joseph Salvatore Maurici, հուլիսի 30, 1971[1], Échirolles, Իզեր, Ֆրանսիա), ֆրանսիացի երգիչ և կոմպոզիտոր։
Կալոժերոն նաև մասնակցում է բարեգործական ակցիաների, օրինակ, նա մասնակցություն է ունեցել «Les Enfoires» նախագծի չորս բարեգործական համերգներին։ Բացի այդ, նա նաև գրում է երգեր ֆիլմերի համար, ինչպես նաև այլ արտիստների համար։ Զբաղվում է պրոդյուսերությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալոժերո Մորիսին ծնվել է Սիցիլիայից գաղթածների ընտանիքում՝ Էշիրոլում[2]՝ Գրենոբլից հարավ, 1971 թվականի հուլիսի 30-ին։ Նրա հայրը՝ Ջակոմո Մորիսին (Giacomo Maurici), եղել է նկարիչ։ Կալոժերոն ընտանիքում եղել է չորս երեխաներից չորրորդը՝ քույր Ռոզ-Մարիից (Rose-Marie) և եղբայրներ Ֆրանսիսից (Francis) ու Ժոակինոյից (Gioacchino Maurici) հետո։ Նա մեծացել է Սեն Միշել դե Սեն Ժուար գյուղում, Իզեր դեպարտամենտում, որտեղ նրա ծնողները ապրում են մինչ այժմ։ Որոշ ժամանակ եղել է խոհարարի աշակերտ Գրենոբլում։ 6 տարեկանից սովորել է ֆլեյտա նվագել[3]։ Կալոժերոն կարողանում է նվագել կիթառ, երգեհոն, դաշնամուր և բաս-կիթառ[2]։
«Les Charts» խմբի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին, վերցնելով «Չառլի» (Charly) մականունը, Կալոժերոն իր մանկության ընկերոջ՝ Ֆրանսիս Մեդջիուլիի և եղբոր՝ Ժոակինոյի (Ջեքի մականունով) հետ ստեղծում է «Les Charts» խումբը։ Խմբի մասնակիցներից մեկը՝ Ֆրեդ Մաթիան (Fred Mattia) լքեց խումբն առաջնելույթից 6 ամիս անց։ Խմբի անդամները Դեփեշ Մոդի երգրպագուներ էին, և երբ այն գրավեց 34-րդ հորիզանականը չարթում, նրանք վերցրեցին «Չարթեր» (ֆր.՝ Les Charts) անվանումը, քանի որ այն ասոցացվում էր սիրելի խմբի հետ։ Դրանից հետո «Les Charts»-ը սկսեց համագործակցությունը ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալի հետ։
Ֆրանս Գալի խորհրդի շնորհիվ, «Les Charts»-ը հանդիպում է հեղինակ-պրոդյուսերի Ֆիլիպ Գայար հետ (Philippe Gaillard), ով գրեց երգերի բառեր նրանց առաջին ալբոմի՝ «L’ocean sans fond»-ի համար (1989)[3]։ 1989-ից 1997 թվականներին «Les Charts»-ը բացի համերգներից Եվրոպայում, թողարկում հինգ ալբոմ, որոնցից մեկը՝ «Notre Monde à nous»-ը կրկնակի անգամ դարձավ ոսկե՝ վաճառված սկավառակների քանակով[4]։ Ավելի ուշ ձայնագրվեց ևս 3 ալբոմ՝ «Hannibal» (1994), «Acte 1» (1995), «Changer» (1997)[4]։ Խումբը լուծարվեց 1998 թվականին։
Սոլո կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալոժերոն մասնակցել է Պասկալ Օբիսպոյի երկրորդ ալբոմի ձայնագրությանը։ 90-ականների վերջին Կալոժերոն գրեց երգեր Ֆլորան Պանյիի, Հելեն Սեգարայի, Իսմայել Լոյի, Ժյուլի Զենատտիի և Պատրիկ Ֆիորիի համար[2]։ Կալոժերոն գրեց նաև մի քանի երգի երաժշտություն «10 պատվիրան» մյուզիքլի համար[2]։
1999 թվականին Կալոժերոն թողարկում է իր առաջին ալբոմը՝ «Au milieu des autres»[5]։
2002 թվականին դուրս է գալիս նրա երկրորդ ալբոմը՝ «Calogero», որի երգերից մեկը՝ «En Apesanteur»-ը, զբաղեցրեց առաջին հորիզանականները հիթ շքերթներում մի քանի շաբաթ և ստացավ տասնամյակի ֆրանսիական երգի կարգավիճակ (2000-2010)։ «Calogero» ալբոմի մեջ մտան Ուիլյամ Շելլերի, The Cure-ի, Բարբարայի և Էնիո Մորիկոնեի երգերի ռեմեյքները[2]։
2004 թվականի գարնանը Կալոժերոն թողարկեց «3» անվանմամբ ալբոմը։ Այդ ժամանակ նախորդ ալբոմը դեռ շարունակում էր լինել վաճառքում առաջատար։ Նույն թվականին Կալոժերոն «NRJ Music Awards»-ում ստացավ «Տարվա ֆրանսալեզու երգիչ» (artiste masculin francophone) մրցանակ[6] և Passi-ի հետ միասին՝ «Տարվա ֆրանսալեզու դուետ»[6]։
Կալոժերոն մասնակցել է «Sidaction» կազմակերպության բարեգործական համերգներին ի աջակցություն ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց[7]։
2007 թվականի մարտի 12-ին Կալոժերոն արձակեց «Pomme C» ալբոմը, որը վաճառքի դուրս եկավ 400 000 թվաքանակով։
Կալոժերոյի նոր՝ «L’Embellie» ալբոմը դուրս եկավ 2009 թվականի ապրիլի 20-ին։ Առաջին սինգլը՝ «C’est dit»-ը գրվեց Ժան-Ժակ Գոլդմանի կողմից[8]։ Ալբոմը ստեղծելու մեջ մասնակցություն են ունեցել Dominique A-ն, Kent-ը, Դիկ Աննեգարնը, Պիեր Լապուանտը և Մարկ Լավուանը։ Ալբոմը նաև ներառում էր դուետ Grand Corps Malade-ի հետ։
2010 թվականին Կալոժերոն աշխատեց Ֆլորան Պանյիի հետ նրա «Tout et son contraire» ալբոմի վրա։ 2010-ի փետրվարին նա իր եղբոր հետ գրեց «Noir sur Blanc» երգի երաժշտությունը Ֆրանսուազա Արդիի համար[9]։ 2010 թվականի հոկտեմբերի 25-ին Կալոժերոն ելույթ ունեցավ «Solidarité: 300 jours déjà» համերգին, Աֆղանստանում գերի ընկած լրագրողներ Էրվե Գեսկյերային և Ստեֆան Տապոնյեին աջակցության համար[10]։ Նոյեմբերի 22-ին Կալոժերոն ներկայացրեց իր լավագույն երգերի ժողովածուն, որոնք նա վերաձայնագրել էի սիմֆոնիկ երաժշտախմբի հետ[11]։
2014 թվականին թողարկվեց «Les feux d'artifices» (Հրավառություններ) ալբոմը, որը Ֆրանսիայում և Բելգիայում առաջին հորիզոնականներ զբաղեցրեց։ «Un jour au mauvais endroit» ալբոմի առաջին սինգլը նվիրված է ողբերգությանը, որը տեղի էր ունեցել Էշիրոլում․ մի երիտասարդների խումբ ծեծել էր Սոֆիան Թադբիրին և Քևին Նուբիսսիին մինչև մահ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|
1999 | Au Milieu des Autres | Ստուդիական ալբոմ |
2002 | Calogero | Ստուդիական ալբոմ |
2003 | Calog3ro | Ստուդիական ալբոմ |
2005 | Live 1.0 | Համերգային ալբոմ |
2007 | Pomme C | Ստուդիական ալբոմ |
2009 | L’Embellie | Ստուդիական ալբոմ |
2010 | Best of: Version Originale / Version Simphonique | Ստուդիական ալբոմ |
2011 | Live «En Concert» | Համերգային ալբոմ |
2014 | Les feux d'artifice | Ստուդիական ալբոմ |
Սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 - Prendre l’air
- 2000 - De Cendre et de Terre
- 2000 - Devant toi
- 2001 - Aussi libre que moi
- 2002 - En apesanteur
- 2003 - Tien An Men
- 2003 - Prendre Racine
- 2003 - Yalla
- 2004 - Face à la mer
- 2004 - Si seulement je pouvais lui manquer
- 2005 - Safe Sex
- 2005 - Devant toi
- 2005 - Un Jour parfait
- 2007 - Le Saut de l’ange
- 2007 - Pomme C
- 2008 - Danser encore
- 2008 - La débâcle des sentiments
- 2009 - C’est dit
- 2009 - L’ombre et la lumière
- 2009 - La fin de la fin du monde
- 2009 - Le passage des cyclones
- 2010 - Nathan
- 2011 - C’est d’ici que je vous ecris
- 2011 - La bourgeoisie des sensations
- 2014 - Les feux d'artifice
Խումբ «Les Charts»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Ծանոթագրություն |
---|---|---|
1989 | L’océan sans fond | Ստուդիական ալբոմ |
1991 | Notre monde à nous | Ստուդիական ալբոմ |
1994 | Hannibal | Սդուդիական ալբոմ |
1995 | Acte 1 | Համերգային ալբոմ |
1997 | Changer | Ստուդիական ալբոմ |
1999 | Master Serie | Կոմպիլյացիա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135364310 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Calogero» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 «Calogero». Evene.fr. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 4,0 4,1 «Calogero : Biographie». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Calogero». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 6,0 6,1 Team, Cannes Select. «Cannes Select - Grands évènements : palmarès du MIDEM». www.cannes-select.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Obispo, Pagny, Calogero: 10 ans contre le SIDA! - News Musique - Sidaction, actu musique, nouveauté musique(չաշխատող հղում)
- ↑ «Audio : Calogero et Jean-Jacques Goldman signent "C'est dit" - Actu - People - Plurielles.fr». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Françoise Hardy : "Noir Sur Blanc" en écoute gratuite | Musique Radio
- ↑ 300 jours déjà, concert de solidarité avec les otages en Afghanistan | Humanite
- ↑ «Calogero réenregistre ses titres en version symphonique pour son Best-Of». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Calogero Ֆեյսբուքում
- Les feux d'artifice, 2014 Արխիվացված 2012-06-15 Wayback Machine (online)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Calogero» հոդվածին։ |
|