Beauty and the Beast (երգ)
«Beauty and the Beast» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | փոփ և շոուի գլխավոր երգ |
Երգահան | Ալան Մենկեն |
Beauty and the Beast, երգ, որը գրել են բանաստեղծ Հովարդ Էշմանը և կոմպոզիտոր Ալան Մենկենը «Walt Disney Animation Studios»-ի «Գեղեցկուհին և Հրեշը» համանուն անիմացիոն գեղարվեստական ֆիլմի համար (1991)։ Ֆիլմի թեմատիկ երգը՝ Բրոդվեյից ոգեշնչված բալլադը, առաջին անգամ ձայնագրել է բրիտանա-ամերիկացի դերասանուհի Անժելա Լենսբերին՝ որպես միսս Փոթսի կերպարի ձայն և, ըստ էության, պատմում է երկու գլխավոր հերոսների՝ Բելի և Հրեշի հարաբերությունների մասին։ Մասնավորապես, դիտողը կարող է լսել ինչպես է զույգը սովորում ընդունել իրենց տարբերությունները և, իր հերթին, փոխել միմյանց դեպի լավը։ Բացի այդ, երգի տեքստը ենթադրում է, որ սիրո զգացումը նույնքան հավերժ է, որքան այդ «հեքիաթը, որը հին է ինչպես աշխարհը»։ Լենսբերիի կատարումը հնչում է Գեղեցկուհու և Հրեշի պարահանդեսի հայտնի տեսարանի ժամանակ, մինչդեռ խորալի կրճատ տարբերակը լսվում է ֆիլմի վերջին տեսարաններում, իսկ երգի մոտիվը հաճախ հանդիպում է Մենկենի ժապավենի պարտիտուրի այլ հատվածներում։ Լենսբերին սկզբում տատանվում էր ստեղծագործությունը ձայնագրելու հարցում, քանի որ կարծում էր, որ իր ձայնը չի համապատասխանում դրան, բայց, ի վերջո, աշխատանքը կատարել է մեկ դուբլով։
Երգը հետագայում կանադացի երգչուհի Սելին Դիոնը և ամերիկացի երգիչ Փիբո Բրայսոնը ձայնագրվել են որպես փոփ դուետ և 1991 թվականի նոյեմբերի 25-ին թողարկվել է որպես ֆիլմի սաունդթրեքի միակ սինգլ։ Դիսնեյը սկզբում վարձել է միայն Դիոնին՝ անիմացիոն ֆիլմի առաջխաղացման և ռադիոյի տարբերակը ձայնագրելու համար։ Այնուամենայնիվ, ստուդիան մտահոգված էր, որ այն ժամանակ դեռ քիչ հայտնի երգչուհին բավականաչափ մեծ լսարան չէր գրավի ԱՄՆ-ում, ուստի նրանք վարձել են ավելի հայտնի Բրայսոնին որպես Դիոնի դուետի գործընկեր։ Սկզբում Դիոնը նույնպես տատանվում էր երգը ձայնագրելու հարցում, քանի որ վերջերս նրան հեռացրել էին «Ամերիկյան հեքիաթ 2։ Ֆեյվելը մեկնում է Արևմուտք» անիմացիոն ֆիլմի թեմատիկ երգի ձայնագրությունից (1991)։ Սինգլի պրոդյուսերն, որն առաջին անգամ լսվել է ֆիլմի եզրափակիչ տիտրերում, դարձել է Վալտեր Աֆանասևը, որը այն նաև վերադաշնակել է Ռոբի Բյուքենանի հետ։
Երգի երկու տարբերակներն էլ շատ հաջող էին և արժանացել են «Ոսկե գլոբուս», «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում, ինչպես նաև «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն երգ՝ գրված վիզուալ մեդիայի համար» և «Լավագույն փոփ կատարում դուետով կամ խմբով՝ վոկալով» անվանակարգերում։ Սինգլը նաև առաջադրվել է «Գրեմմիի»՝ տարվա ձայնագրություն և տարվա երգ անվանակարգերում։ Լենսբերիի ելույթը գնահատել են ինչպես կինոքննադատները, այնպես էլ երաժշտական քննադատները։ Մինչդեռ Դիոն-Բրայսոն տարբերակը քննադատներից ստացել է խառը արձագանքներ․ կար կարծիք, որ այն զիջում է բնօրինակին՝ Լենսբերիին, որը առևտրային հաջողություն է ունեցել՝ հասնելով «Billboard Hot 100»-ի իններորդ հորիզոնական՝ երկու կատարումներից ավելի լայն ճանաչում ձեռք բերելով։ Ի հավելումն Դիսնեյի երգերը երեսուն տարվա բացակայությունից հետո փոփ-չարթեր վերադարձնելուն, հաջողությունը նաև նպաստել է Դիոնի կարիերային և նրան դարձրել է ճանաչված կատարող։ 2004 թվականին Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը կոմպոզիցիան զետեղել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգերի ցանկի 62-րդ հորիզոնականում։ Ստեղծագործությունը ներառվել է նաև 2017 թվականի կինոնկարում․ այն կատարում է Էմմա Թոմփսոնը՝ տիկին Փոթսի դերում, իսկ ֆիլմի եզրափակիչ մասի տիտրերի դուետային քավեր-տարբերակում՝ Արիանա Գրանդեն և Ջոն Լեջենդն։ Գրանդեի և Լեջենդի տարբերակը հարգանքի տուրք է 1991 թվականի ֆիլմի համար Դիոնի և Բրայանի կատարած տարբերակին[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը գրել են խոսքերի հեղինակ Հովարդ Էշմանը և կոմպոզիտոր Ալան Մենկենը՝ 1990 թվականին[3]։ Հեղինակները հիմնականում ոգեշնչվել են Բրոդվեյի երաժշտությունից[4]։ Էշմանի առողջության վատացման պատճառով երգի նախնական պատրաստման մի մասը տեղափոխվել է Նյու Յորքի Ֆիշքիլ քաղաքում գտնվող հյուրանոց՝ նրա տանից ոչ հեռու[5]։ Բոլոր երգերից, որոնք նա գրել է անիմացիոն ֆիլմի համար, Մենկենը ամենաշատ ժամանակն է նվիրել նախերգին[6]։
Թրեքն առաջին անգամ ձայնագրել է բրիտանա-ամերիկյան դերասանուհի Անժելա Լենսբերիը, որը հնչյունավորել է տիկին Փոթսի կերպարը։ Երգի հեղինակներն Լանսբերիի երգն առաջին անգամ ներկայացրել են որպես դեմոձայնագրություն, ոին կցված է եղել գրություն՝ հարցով, թե արդյոք նա կարող է հետաքրքրված լինել այն երգելով[7]։ Չնայած այն բանին, որ նա փորձառու դերասանուհի և կինոյի և բեմի երգչուհի էր, որը նախկինում ինքն էր երգում Դիսնեյի համար «Bedknobs and Broomsticks» երաժշտական ֆիլմում (1971)[8], Լենսբերին, որը ավելի շատ սովոր էր կատարել «uptempo» ոճի երգեր[9], չի համարձակվել բալլադ ձայնագրել անծանոթ ոճի պատճառով[10]։ Թեև երգը նրան դուր է եկել[11], Լենսբերին նաև անհանգստանում էր, որ իր ծերացած ձայնն այլևս այնքան ուժեղ չէ երգը ձայնագրելու համար[12], և հատկապես մտահոգված էր ավելի երկար նոտաներ պահելու անհրաժեշտությունից[13]։ Լանսբերին երգի հեղինակներին առաջարկել է մեկ ուրիշին խնդրել երգը կատարել[14], բայց նրանք պնդել են այն բանում, որ նա պարզապես երգի այնպես, ինչպես ինքն է պատկերացնում։
1990 թվականի հոկտեմբերի 6-ին երգը ձայնագրվել է Նյու Յորքի ստուդիայում՝ կենդանի նվագախմբի ուղեկցությամբ, քանի որ հեղինակները նախընտրում էին, որ բոլոր կատարողներն ու երաժիշտները ձայնագրվեն միասին, այլ ոչ թե առանձին։ Նախատեսված ձայնագրման նիստի օրը Լենսբերիի չվերթը հետաձգվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, ինչը հանգեցրել է Լաս Վեգասում արտակարգ վայրէջքի[15]։ Մի քանի ժամ չիմանալով նրա գտնվելու վայրի մասին՝ կինոգործիչները սկսել են պլաններ կազմել նիստը հետաձգելու համար, մինչև Լենսբերին վերջապես զանգահարել է ստուդիա, երբ ապահով ժամանել է Նյու Յորք[16]։
Ռեժիսորներից մեկի խնդրանքով Լենսբերին ձայնագրել է երգի դեմո տարբերակը, որպեսզի նրանք կարողանան օգտագործել այն, եթե չգտնվի մեկ այլ դերասանուհի, որը կարող է այն երգել նրա անունից, կամ մեկ այլ կերպար՝ բացի միսս Փոթսից, որը կհամարվի հարմար[17]։ Վերջնական հաշվով, նա ձայնագրել է իր տարբերակը մեկ դուբլով, որն ի վերջո օգտագործվել է վերջնական ֆիլմում[18]։ Լենսբերիի ելույթը արտասվելու աստիճան հուզել է ձայնագրման ստուդիայում բոլոր ներկա գտնվողներին։ Միևնույն ժամանակ, դերասանուհին կարծում է, որ երգի ձայնագրությունն ի վերջո օգնել է նրան ավելի խորը պատկերացում կազմել ֆիլմում տիկին Փոթսի դերի մասին[19]։
1991 թվականի ֆիլմից Էշմանի որոշ կտրված բառերը վերականգնվել են 2017 թվականի տարբերակի համար[20]։
Սելին Դիոնի և Փիբո Բրայսոնի տարբերակը
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին ձայնագրվել է կանադացի երգչուհի Սելին Դիոնի տարբերակը՝ ամերիկացի երգիչ Փիբո Բրայսոնի հետ համատեղ։
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբաթական չարթեր
Illegal chart entered Canadatopsingles|23 Illegal chart entered Canadaadultcontemporary|1Չարթեր (1991-92) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
ARIA[21] | 17 |
Ultratop Flanders[22] | 36 |
Կանադա (The Record's Retail Singles Chart)[23] | 2 |
Կանադա (The Record's Contemporary Hit Radio)[24] | 21 |
Եվրոպա (European Hot 100 Singles)[25] | 27 |
IRMA[26] | |
Ճապոնիա (Oricon Singles Chart)[27] | 67 |
Dutch Top 40[28] | 18 |
Mega Single Top 100[29] | 20 |
RIANZ[30] | 8 |
Կանադա, Квебек (ADISQ)[31] | 6 |
UK Singles Chart[32] | 9 |
Billboard Hot 100[33] | 9 |
Adult Contemporary (Billboard)[34] | 3 |
Տարեկան ամփոփիչ չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթեր (1992) | Հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[35] | 75 |
Կանադա (Adult Contemporary, RPM)[36] | 1 |
Նիդերլանդներ (Dutch Top 40)[37] | 157 |
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[38] | 46 |
ԱՄՆ (Billboard Hot 100)[39] | 64 |
ԱՄՆ (Adult Contemporary, Billboard)[39] | 7 |
Հավաստագրում և վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ճապոնիա (RIAJ)[40] | Platinum | 100 000^ |
ԱՄՆ (RIAA)[41] | Gold | 784,000[42] |
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Արիանա Գրանդեի և Ջոն Լեջենդի տարբերակը
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին Արիանա Գրանդե և Ջոն Լեջենդ դուետի կատարմամբ ձայնագրվել է մի տարբերակ, որը ներառվել է 2017 թվականի «Գեղեցկուհին և Հրեշը» ֆիլմում։
Հիթ-շքերթներ և հավաստագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբաթական չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթեր(2017) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[43] | 64 |
Ultratip Flanders[44] | 41 |
Canadian Hot 100[45] | 70 |
SNEP[46] | 71 |
Հոնկոնգ (Metro Radio)[47] | 1 |
IRMA[48] | 99 |
Japan Hot 100[49] | 10 |
Ճապոնիա (Hot Overseas, Billboard)[50] | 2 |
Նոր Զելանդիա (NZ Heatseekers, RMNZ)[51] | 6 |
Պանամա (Monitor Latino)[52] | 15 |
ՖիլիպիններФилиппины (Philippine Hot 100)[53] | 60 |
(AFP)[54] | |
Scottish Singles Top 40[55] | 16 |
Հարավային Կորեա (Gaon)[56] | 25 |
Հարավային Կորեա (International Chart, Gaon)[57] | 1 |
UK Singles Chart[58] | 52 |
Billboard Hot 100[59] | 87 |
ԱՄՆ (Kid Digital Songs, Billboard)[60] | 1 |
Adult Contemporary (Billboard)[61] | 20 |
Հավաստագրում և վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Բրազիլիա (ABPD)[62] | Platinum | 0* |
Ճապոնիա (RIAJ)[63] | Gold | 100 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[64] | Silver | 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[65] | Gold | 500 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Reed, Ryan (2017 թ․ մարտի 6). «Watch Ariana Grande, John Legend Cover 'Beauty and the Beast' Theme». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Watch the 'Beauty and the Beast' Theme Song Music Video». Time. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Bomb Threat Forces Jet to Land in Las Vegas». Los Angeles Times. 1990 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Tan, Corrie (2015 թ․ մարտի 24). «Alan Menken: Q&A with the music maestro behind Disney's Beauty And The Beast». The Straits Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Young, John (2012 թ․ փետրվարի 22). «Oscars 1992: Producer Don Hahn on how 'Beauty and the Beast' changed animation». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ Greenberger, Robert (2010 թ․ հոկտեմբերի 2). «Alan Menken Revisits 'Beauty & The Beast'». ComicMix. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Angela Lansbury On Playing Mrs. Potts In BEAUTY AND THE BEAST. American Film Institute. 2009 թ․ ապրիլի 30. «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Hischak, Thomas S. (2011). Disney Voice Actors: A Biographical Dictionary. United States: McFarland. էջեր 121–122. ISBN 9780786486946. «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Brent, Dodge (2010). From Screen to Theme: A Guide to Disney Animated Film References Found Throughout the Walt Disney World(r) Resort. United States: Dog Ear Publishing. էջ 139. ISBN 9781608444083. «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Gostin, Nicki (2012 թ․ հունվարի 11). «Angela Lansbury Revisits Disney Classic 'Beauty And The Beast'». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Toledo Blade». Toledo Blade. 1991 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Flinner, Amanda (2014 թ․ հունիսի 27). «Part of Their World: The Stories and Songs of 13 Disney Princesses». Songfacts. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Sands, Jez (2010 թ․ հոկտեմբերի 25). «Beauty And The Beast: Paige O'Hara Interview». On the Box. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Top 25 Disney Songs». IGN. 2013 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Solomon, Charles (2010). Tale as Old as Time: The Art and Making of Beauty and the Beast. United States: Disney Editions. ISBN 978-1423124818.
- ↑ Hill, Jim (2010 թ․ սեպտեմբերի 1). «"Tale as Old as Time" may make you fall in love with Disney's "Beauty and the Beast" all over again». Jim Hill Media. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Galindo, Brian (2013 թ․ հուլիսի 15). «30 Things You Might Not Know About "Beauty And The Beast"». BuzzFeed. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Conradt, Stacy (2016 թ․ հունիսի 11). «15 Things You Might Not Know About 'Beauty and the Beast'». Mental Floss. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Beauty & Beast». The Toledo Blade. 1991 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «'Beauty and the Beast' Composer Alan Menken on Rediscovering Lost Lyrics and Why He's "Shutting Up" About That Gay Character». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Australian-charts.com — Céline Dion and Peabo Bryson — Beauty and the Beast. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է September 6, 2014.
- ↑ Ultratop.be — Céline Dion and Peabo Bryson — Beauty and the Beast (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 6, 2014.
- ↑ «Hits of the World» (PDF). Billboard. 1992 թ․ մարտի 28. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին., page 38.
- ↑ Կաղապար:Нп3 Top 40 Hits: The Essential Chart Guide. — Music Data Canada, 1999. — ISBN 1-896594-13-1
- ↑ «Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. 1992 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին., page 31.
- ↑ "The Irish Charts – Search Results – Beauty and the Beast". Irish Singles Chart. Ստուգվել է September 4, 2014.
- ↑ «ja:セリーヌ・ディオンのシングル売り上げランキング» (ճապոներեն). Oricon. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Nederlandse Top 40 - week 29, 1992 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է September 4, 2014.
- ↑ Dutchcharts.nl — Céline Dion and Peabo Bryson — Beauty and the Beast (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է September 6, 2014.
- ↑ Charts.org.nz — Céline Dion and Peabo Bryson — Beauty and the Beast. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է September 6, 2014.
- ↑ «Palmarès de la chanson anglophone et allophone au Québec» (ֆրանսերեն). BAnQ. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է September 4, 2014.
- ↑ Celine Dion Album & Song Chart History Billboard Hot 100 for Celine Dion. Ստուգվել է September 6, 2014.
- ↑ Celine Dion Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Celine Dion. Ստուգվել է September 6, 2014.
- ↑ Gavin Ryan Australia's Music Charts 1988-2010. — Mt. Martha, VIC, Australia: Moonlight Publishing, 2011.
- ↑ «The RPM Top 100 Adult Contemporary Tracks of 1992». RPM. 1992 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Jaarlijsten 1992» (հոլանդերեն). Dutch Top 40. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Top Selling Singles of 1992». Recorded Music NZ. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
- ↑ 39,0 39,1 «The Year in Music: 1992» (PDF). Billboard. 1992 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «ビューティ・アンド・ザ・ビースト~美女と野獣 92.4.8 (SME)» (PDF) (ճապոներեն). RIAJ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «American single certifications – Celine Dion – Beauty and the Beast». Recording Industry Association of America. Վերցված է October 11, 2014-ին.
- ↑ Gary Trust (2012 թ․ ապրիլի 8). «Ask Billboard: Does Lionel Richie Make Billboard Chart History?». Billboard. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ «ARIA Chart Watch #414». auspOp. 2017 թ․ ապրիլի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Ultratop.be — Ariana Grande / John Legend — Beauty and the Beast (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 10, 2017.
- ↑ Ariana Grande Album & Song Chart History Canadian Hot 100 for Ariana Grande. Ստուգվել է April 10, 2017.
- ↑ Lescharts.com — Ariana Grande / John Legend — Beauty and the Beast (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 11, 2017.
- ↑ «Metro Radio Chart (International) - Week: 10». Metro Broadcast Corporation. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ "Irish-charts.com – Discography Ariana Grande". Irish Singles Chart. Ստուգվել է April 10, 2017.
- ↑ Ariana Grande Album & Song Chart History Japan Hot 100 for Ariana Grande. Ստուգվել է April 25, 2017.
- ↑ «Billboard Japan Hot Overseas» (ճապոներեն). Billboard Japan. 2017 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «NZ Heatseekers Singles Chart». Recorded Music NZ. 2017 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Panamá Top 20 - Del 12 al 18 de Junio, 2017». Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «BillboardPH Hot 100». Billboard Philippines. 2017 թ․ հունիսի 19. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ "Portuguesecharts.com – Ariana Grande / John Legend – Beauty And The Beast". AFP Top 100 Singles. Retrieved May 25, 2018.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է April 10, 2017.
- ↑ «2017년 12주차 Digital Chart». Gaon Chart. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Gaon Digital Chart – Issue date: 2017.19.03 – 2017.25.03». Gaon Chart. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է April 10, 2017.
- ↑ Ariana Grande Album & Song Chart History Billboard Hot 100 for Ariana Grande. Ստուգվել է April 10, 2017.
- ↑ «Kid Digital Songs : Feb 25, 2015». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Ariana Grande Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Ariana Grande. Ստուգվել է April 18, 2017.
- ↑ «Brazilian single certifications – Ariana Grande» (Portuguese). Pro-Música Brasil. Վերցված է December 10, 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «ja:ゴールドディスク認定 一般社団法人 日本レコード協会» (ճապոներեն). Recording Industry Association of Japan. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Note: To retrieve song, 1) type in "美女と野獣" in the box "作品名", 2) type in "アリアナ・グランデ、ジョン・レジェンド" in the box "アーティスト", 3) click "検索"
- ↑ «British single certifications – Ariana Grande & John Legend». British Phonographic Industry. Վերցված է March 23, 2019-ին. Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Ariana Grande & John Legend in the "Search BPI Awards" field and then press Enter.
- ↑ «American single certifications – Ariana Grande & John Legend – Beauty and the Beast». Recording Industry Association of America. Վերցված է November 10, 2017-ին.
|