.cat
.cat | |
---|---|
Տեսակ | հովանավորված վերին մակարդակի դոմեն |
Երկիր | Իսպանիա |
Տարածք | Կատալոնիա |
Ներածում | 2005 |
TLD տիպ | վերին մակարդակի ազգային դոմեն |
Կայք | puntCAT |
.cat, վերին մակարդակի ազգային դոմեն կատալոնական կայքերի համար։ Այն ներմուծելու որոշումն ընդունվել է 2005 թվականի սեպտեմբերին։ Գրանցումը սկսվել է 2006 թվականի փետրվարին և բոլոր ցանկացողների համար վերջնականապես բացվել է նույն թվականի ապրիլին։ Այս դոմենը ներմուծելու նպատակը կատալոնական մշակույթի և լեզվի զարգացմանը աջակցելն է։ 2014 թվականի դեկտեմբերի տվյալներով գրանցված էր 83300 դոմենային անուն[1]։ Նախաձեռնության հովանավորը «Fundació puntCAT» կազմակերպությունն է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև .cat դոմենի ներմուծումը կատալոնախոս համայնքի ներկայացուցիչները վեբ-կայքեր ստեղծելու համար օգտագործում էին .es, .ad, .fr, .it դոմենները (ընտրությունը կախված էր պետությունից)։ Նախկինում եղել են փորձեր գրանցելու .ct դոմենը, սակայն քանի որ Կատալոնիան չկա ISO 3166-1 ցանկում, այդ փորձերը հաջողություն չեն ունեցել։ Այդ խնդիրը լուծելու նպատակով էլ 2005 թվականի սեպտեմբերին ներմուծվեց .cat դոմենը։
Դոմենային անվան գրանցման չափանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցումն անցնելու համար անհրաժեշտ է ապացուցել համապատասխանությունը հետևյալ չափանիշներից մեկին[3].
- .cat գոտում դոմենային անվան տակ պետք է լինի կատալոներեն տեղեկույթ, որն արդեն հասանելի է համացանցում
- .cat գոտում դոմենային անվան տակ պետք է լինի տեղեկույթ կատալոնական մշակույթի զարգացման կամ լեզվի տարածման մասին
- .cat գոտում դոմենային անունների սեփականատերերից առնվազն երեքը համաձայն են գրանցել նոր դոմենը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2014: l'any amb més registres al domini .cat». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ ICANN | ICANN-Accredited Registrars
- ↑ «CAT». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
|