Ֆրիմոնթ շրջան (անգլ.՝ Fremont County), ԱՄՆՎայոմինգ նահանգի 23 շրջաններից մեկը։ Ընդհանուր տարածքը շուրջ 24 հազար քառակուսի կիլոմետր է, ընդ որում՝ մոտավորապես 210 կմ2-ն ջրածածկ է: 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 39.234[2]. այդ ցուցանիշով հինգերորդ տեղն է գրավում Վայոմինգ նահանգի շրջանների ցանկում։ Շրջկենտրոնն է Լանդեր բնակավայրը[3]։ Շրջանը հիմնադրվել է 1884 թվականի մարտ ամսին[4]։ Կոչվել է ի պատիվ ֆրանսիական արմատներով ամերիկացի գեներալ, քաղաքական գործիչ, Ամերիկայի արևմուտքի հետազոտող Ջոն Ֆրիմոնթի (John C. Frémont)[5][6], ով հայտնի է նրանով, որ հաջողեցրել է Կալիֆոռնիան անջատել Մեքսիկայից ու մտցնել ԱՄՆ-ի կազմի մեջ և եղել է Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ-ի նախագահ առաջադրված առաջին թեկնածուն:
2000 թվականի մարդահամարի տվյալներով[9]
շրջանի բնակչության թվաքանակը եղել է 35 804, որից քաղաքային բնակչությանը՝ 16 983, գյուղական բնակչությանը՝ 18 821: