Ֆրեդրիկ Բայեր
Ֆրեդրիկ Բայեր դան․՝ Fredrik Bajer | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1837[1][2][3][…] |
Ծննդավայր | Վեստեր Էգեդե, Ֆաքսե, Դանիա |
Մահացել է | հունվարի 22, 1922[1][2][3][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն, Դանիա[4][5] |
Գերեզման | Բիսպերբերգ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Sorø Academy? (1854) |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ, հակապատերազմային ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան |
Ամուսին | Matilde Bajer? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆոլկետինգի անդամ և նախագահ |
Կուսակցություն | Q3426725? |
Պարգևներ և մրցանակներ | |
Fredrik Bajer Վիքիպահեստում |
Ֆրեդրիկ Բայեր (դան․՝ Fredrik Bajer, ապրիլի 21, 1837[1][2][3][…], Վեստեր Էգեդե, Ֆաքսե, Դանիա - հունվարի 22, 1922[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4][5]), դանիացի գրող և քաղաքական գործիչ։ Նա պացիֆիստական շարժման կազմակերպիչներից մեկն է։ 1891-1907-ական թվականներին Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ Խաղաղության միջազգային բյուրոյի նախագահն էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդրիկ Բայերը ծնվել է 1837 թվականին։ Քահանայի որդի է։ Երիտասարդ տարիներին ծառայել է Դանիայի բանակում։ 1864 թվականին մասնակցել է Դանիական պատերազմին։ Նա արժանացել է պորուչիկի աստիճանի։ Զինվորական ծառայությունից գեռանալուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ, թարգմանիչ և լրագրող։ Մասնակցեել է կանանց իրավահավասարության շարժմանը, 1871 թվականին դարձել է Դանիայի կանանց ասոցիացիայի համահիմնադիրը։ 1872 թվականից ձախ լիբերալների կողմից ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Բայերը կողմ էր Սկանդինավյան երկրների և Դանիայի համագործակցությանը։ Չեզոքության գաղափարների ակտիվիստ էր։
1882 թվականին հիմնադրել է Դանիայի չեզոքության ասոցիացիան (1885 թվականին ձևափոխվել է Դանիայի խաղաղության ասոցիացիայի)։ Նա պատվիրակվել էր Սկանդինավիայի առաջին խաղաղության համագումարի, իսկ 1889 թվականից համաշխարյաին համագումարներին։
1891 թվականին Բայերը Խաղաղության միջազգային բյուրոյի համահիմնադիրներից էր, որի կենտրոնակայանը գտնվում էր Բեռլինում։ 1891-1907-ական թվականների ընթացքում` բյուրոյի պատվարժան նախագահն էր։
Նորվեգա-շվեդական միության խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար, Շվեդիայի հայտնի հասարակական գործիչ Կլաս Պոնտուս Արնոլդսոնի հետ 1908 թվականին արժանացել են խաղաղության Նոբելյան մրցանակի։
Մահացել է 1922 թվականի հունվարի 22-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #140729089 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
- ↑ The Nobel Peace Prize 1908 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
Արտաքին հղունմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրեդրիկ Բայեր (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկ Բայեր» հոդվածին։ |
|