Jump to content

Ֆրանսիայի տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի տնտեսություն
ԱրժույթԵվրո
Ֆիսկալ տարիօրացուցային
Առևտրային կազմակերպություններԵվրոպական Միություն, Եվրագոտի, ՏՀԶԿ, ԱՀԿ
Վիճակագրություն
Բնակչություն66,200,000 (2014)
ՀՆԱ2 846,889 միլիարդ
ՀՆԱ տեղ10-րդ
բնակչության շնչի հաշվով. 39-րդ
ՀՆԱ-ի աճ1,2 ± 0,1 տոկոս[1]
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով38 484 $[2]
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի1,68 %
Գնաճ (ՍԳԻ)1,7% (2010)
Աղքատության շեմից ցածր բնակչություն6,2%
Մարդկային զարգացման ինդեքս1007,94411 ± 1007
Գործազրկություն6,2 տոկոս[3]
Արտաքին
Արտահանում464 միլիարդ դոլար (2015)
Արտահանվող ապրանքներմեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ, ավիացիա, պլաստմասսա, քիմիկատներ, դեղորայք, երկաթ և պողպատ, խմիչքներ
Արտանհանման հիմնական գործընկերներԳերմանիա Գերմանիա (14,9%),

Իսպանիա Իսպանիա (9,3%),
Իտալիա Իտալիա (8,9%),
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (8,1%),
Բելգիա Բելգիա (7,3%),
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (6,1%),

Նիդերլանդներ Նիդերլանդներ (4,1%) (2008)
Ներկրում659,8 միլիարդ $ (2013)
Ներկրվող ապրանքներմեքենաներ և սարքավորումներ, ավտոմեքենաներ, չմաքրված նավթ, ավիացիա, պլաստմասսա և քիմիկատներ
Ներկրման հիմնական գործընկերներԳերմանիա Գերմանիա (18,9%),

Բելգիա Բելգիա (11,4%),
Իտալիա Իտալիա (8,4%),
Իսպանիա Իսպանիա (7,1%),
Նիդերլանդներ Նիդերլանդներ (7%),
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (5,6%),
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (4,4%),

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան (4%) (2008)
Համախառն արտաքին պարտք95,7 % ՀՆԱ (2015)
Պետական ֆինանսներ
Պետական պարտք5 371 մլրդ $ (2012)
Եկամուտ1 410 միլիարդ $ (2013)
Ծախսեր1 522 միլիարդ $ (2013)
Տնտեսական օգնություն8,3 միլիարդ $ (2015)
Եթե այլ բան վերապահված չէ, բոլոր թվերը տրված են ԱՄՆ դոլարով

Ֆրանսիան աշխարհում առավել զարգացած երկրներից մեկն է[4]։ Եվրոպական Միությունում տնտեսության ծավալով երկրորդ երկիրն է (Գերմանիայից հետո)[5] և կայուն կերպով իր տեղն է զբաղեցնում համաշխարհային տասնյակում։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի տնտեսության ավանդական թերություններն են՝ համեմատաբար բարձր դիրք է գրավում գործազրկությունը՝ հատկապես երիտասարդների և արտասահմանյան դեպարտամենտի շրջանում[6], 1981 թվականից բյուջեի խրոնիկական դեֆիցիտը[7], դիրիժիզմը (տնտեսական համակարգ, որտեղ երկիրը ներդրումների վրա ուժեղ դիրեկտիվային ազդեցություն ունի)[8][9], արտաքին պարտքի զգալի չափերը (2013 թվականին ՀՆԱ-ն 90 %-ից ավել)[10]։ Համեմատաբար ցածր մակարդակ ունեն տեխնոլոգիաների արդյունաբերության իրականացումը, ցածր արտահանման բազան[11][12]։ Երկիրն ունի առևտրային հաշվեկշռի բացասական հաշվեմնացորդ (2001 թվականից)[13]։ Ֆրանսիայի տնտեսութան թերություններն ավելի ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ երկիրը միացավ Եվրագոտուն[14][15]։

Ֆրանսիայի տնտեսական համակարգի առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի տնտեսական քաղաքանության առանձնահատկությունն այն է, որ պետական սեկտորն ունի մեծ մասնաբաժին[16]։

Զանգվածային ազգայնացումը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո[17]։ 1913 թվականին բոլոր տեսակի հանրային սեփականությունները, ներառյալ համայնքային սեփականությունը, կազմել են, մոտավոր հաշվարկներով, Ֆրանսիայի ազգային ժառանգության 10 %-ը, իսկ 1954 թվականին պետության և տեղական իշխանության մարմիններին գույքը (հող, շենքեր, ճանապարհներ, կամուրջներ, Զինված ուժերի ձեռնարկության գույք, մշակույթի հուշարձաններ, ոսկու պաշարներ և այլն) գնահատվում է ազգային ժառանգություն ընդամենը 36 %-ը[17]։ 1981 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում Ֆրանսուա Միտտերանի նախագահ ընտրվելը հանգեցրեց ազգայնացման նոր փուլի. պետության սեփականությունն անցել էր 39 առևտրական բանկերի ձեռքը[17]։

Սակայն հետո սկսվեց սեփականաշնորհումը. 1985-2003 թվականներին երկրի պետական ձեռնարկությունները նվազել է 1856-ից (առանց կապի և հեռահաղորդակցության) մինչև 1117, իսկ վարձու աշխատողների մասնաբաժինը նվազել է կրկնակի՝ 10,5 %-ից հասնելով 5,2 %-ի (1,1 միլիոն մարդ)[17]։ 2001 թվականին պետական սեկտորը կազմված էր 5,8 միլիոն պետական ծառայողներից և 1,3 միլիոն պետական ձեռնարկության աշխատողներից[17]։ Դրանցից առաջինին Ֆրանսիայում պատկանում էին 2,3 մլն պաշտոնյաներ կենտրոնական նախարարությունից և գերատեսչություններից (1896,3 հազար քաղաքացի և 417,5 հազար զինվորական), 1,8 միլիոն աշխատողներ տեղական ինքնակառավարման մարմնից, ինչպես նաև 295,5 հազար փոստային ծառայողներ, 355,3 հազար կրթական համակարգում աշխատողներ (գումարած 150,8 հազար մասնավոր ուսումնական հաստատությունները, որոնք պայմանագրով վճարվում են բյուջեից) և 887 հազար ներկայացուցիչներ պետական բժշկական հաստատություններից[17]։ 1990-2001 թվականների ընթացքում պետական ծառայությունում աշխատողների թվաքանակն ավելացել է 10 տոկոսով[17]։

Տնտեսության մեջ մեծ մասնաբաժինը օտարերկրյա կապիտալն է (արդյունաբերության մինչև 40 տոկոսը, անշարժ գույքի մոտ 27,5 %-ը, առևտրի՝ 20 տոկոսը, ծառայությունների ոլորտ՝ 9 %-ը)։ Ձեռնարկություններում արտասահմանյան կապիտալով են աշխատում աշխատավորների ավելի քան 20 %-ը։ Հատկապես մեծ է օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը ինֆորմատիկայի և առաջատար տեխնոլոգիաների այլ ոլորտներում (ավելի քան 50 %)։

Динамика долговых обязательств госсектора Франции

Համախառն ներքին արդյունքի բացարձակ արժեքի առավելագույն ցուցանիշը (1 801,1 միլիոն եվրո) գրանցվել է 2007 թվականին։ 2013 թվականի դրությամբ Ֆրանսիան դեռ չի կարող հասնել նախաճգնաժամային մակարդակի, քանի որ երկրի ՀՆԱ-ն լճանում է մոտ 1 800 միլիոն եվրոյի մակարդակով[18]։ Եթե հաշվի առնենք, որ երկրի բնակչությունը 2007-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում ավելացել է ավելի քան 2 մլն մարդով, ապա եկամուտների մակարդակը բնակչության մեկ շնչի հաշվով զգալիորեն նվազել է։ Արդյունքում, պետությունը ստիպված է բարձրացնել հարկային դրույքները։ Վերջինս երկրում առաջացնում է գործադուլների ավելի մեծ քանակ[19], նաև փոքր-ինչ ավելի կայուն քաղաքացիների արտահոսք (նրանց թվում նշվում են նաև այնպիսի հայտնի անձինք, ինչպիսին է Ժերար Դեբարդիեն)[8]։ Իրավիճակը նաև բարդացնում են Ֆրանսիայի արագ աճող պարտքային պարտավորությունները, ինչպես նաև գործազուրկների բարձր մակարդակը և քանակը 2013 թվականին[20]։

ՀՆԱ-ի աճը ըստ թվականի (%-ով)[21]
Երկիրը կամ շրջանը 1991-95 1996—2000 2001—2007 2008—2011 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013
Մեծ յոթնյակ 1,98 3,15 2,05 -0,11 3,8 1,2 1,3 1,7 2,8 2,4 2,6 2,2 -0,3 -4,2 2,9 1,3
Եվրագոտի-17 2,69 1,96 -0,36 3,8 2 0,9 0,7 2,2 1,7 3,3 3 0,4 -4,3 1,9 1,5
Ֆրանսիա 1,22 2,72 1,82 0,13 3,7 1,8 0,9 0,9 2,5 1,8 2,5 2,3 -0,1 -2,7 1,5 1,7 -0,1

Արդյունաբերությունը Ֆրանսիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիական A 380 ինքնաթիռ, Թուլուզ

Արդյունաբերական արտադրությունն ապահովում է ՀՆԱ-ի զգալի մասը՝ 20 %-ը, ապահովում է աշխատատեղերի ավելի քան 30 %-ը, ներդրումների 40 %-ը, իսկ արտահանման 80 %-ը։ Ֆրանսիայի արդյունաբերությանը հատուկ է նրանում զբաղված ինքնագործ բնակչության քանակի կրճատումը. 1978 թվականին այն եղել է 5,5 միլիոն, 2003 թվականին՝ 3,9 միլիոն[17]։

Ֆրանսիան օգտակար հանածոների զգալի պաշարներ ունի. երկաթի և ուրանի հանքաքարեր, բոքսիտներ, կալիումական աղեր այլ։ Սա հիմք է ստեղծում հանքարդյունաբերության և ծանր արդյունաբերության զարգացմանը։ Գունավոր մետաղաձուլությամբ երկիրը համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար տեղեր, իսկ պողպատի ձուլմամբ Արևմտյան Եվրոպայում զբաղեցնում է երրորդ տեղը։

Հիմնական ճյուղերը. մեքենաշինություն (համաշխարհային արտադրության 2,6 %-ը), քիմիական (համաշխարհային արտահանման մեջ 4-րդ հորիզոնականը), ավիատիեզերական արդյունաբերություն (Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրոպական միությունում), ավտոմոբիլային (ավտոմոբիլների արտարդրությամբ աշխարհում զբաղեցնում է տասներորդ հորիզոնականը), սննդի (քանակի արտահանմամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը. ԱՄՆ-ից հետո), ռադիոէլեկտրոնիկայի, ինֆորմատիկայի, նավաշինություն, էլեկտրատեխնիկական ճյուղեր։

Հարաբերականորեն տնտեսության մեջ աննշան դեր է խաղում, բայց երկրի համբավի վրա մեծ դեր է խաղում շքեղ ապրանքների արտադրությունն ու վաճառքը [22]:

Գյուղատնտեսությունը Ֆրանսիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ֆրանսիական գինի Բորդոն

Գյուղատնտեսությունը համարվում է երկրի կողմից առավել հովանավորվող տնտեսության ճյուղ, թեև վերջինս հիմնվում է մասնավոր սեկտորի վրա։ 1978 թվականից 2003 թվականը գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կազմել է մինչև 2,1 -ից 1,0  մլն մարդ[17]։ 1979-2003 թվականներին Ֆրանսիայի գյուղատնտեսության մեջ նկատվեց միտում, ըստ որի խոշոր տնտեսությունները կրճատվեցին[17]։

Ըստ արտադրված ապրանքների ծավալի Ֆրանսիան Արևմտյան Եվրոպայում զբաղեցնում է առաջին հորիզոնականը, ԱՄՆ-ից և Կանադայից հետո՝ երրորդը։ Ֆրանսիան Եվրոպայի համար ցորենի, կարագի, տավարի մսի, պանրի (ավելի քան 400 տեսակների) խոշորագույն արտադրողն է։

Ֆրանսիայի առանձնահատկությունն այն է, որ ունի հացահատիկի մեծ մասնաբաժին, որը արտահանվում է տարբեր երկրներ[17]։ Օրինակ, 2003 հացահատիկի բերքահավաքի համանակ Ֆրանսիան, ունենալով 50,2 մլն տոննա բերք, արտահանել է 27.9 մլն տոննա, իսկ ԱՄՆ ունելով 348.6 մլն տոննա հացահատիկ, արտահանել է 82.2 մլն տոննա[17]։ Արտադրանքի 50 % ստանում են անասնաբուծությունից (անասնապահություն

Ավանդաբար բարձր տեսակարար կշիռ ունի գինու արտահանումը։ Ֆրանսիացի ֆերմերները Եվրոպայում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի հիմնական հակառակորդն են, քանի որ ֆրանսիական արտադրանքը որակի շնորհիվ ավանդաբար բարձր է գնահատվում։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էյֆելյան աշտարակ, Ֆրանսիայի ամենաայցելված տեսարժան վայրը

Զբոսաշրջությունը Ֆրանսիայի Հանրապետության տնտեսության գլխավոր և եկամտաբեր ճյուղերից մեկն է։ Ֆրանսիան մնում է աշխարհում ամենաշատ այցելվող երկիրը (2007 թվականին 81,9 միլիոն այցելու)՝ առաջ անցնելով Իսպանիայից (2006 թվականին 58,5 միլիոն զբոսաշրջիկ) և ԱՄՆ-ից (2006 թվականին 51,1 միլիոն այցելու)։ Վերը նշված տվյալներում բացառվում են տարանցիկ ուղևորները։

2010 թվականին Էյֆելյան աշտարակն ընդունել է ռեկորդային թվով՝ 250 միլիոն այցելու և դարձել աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող կառույցն ամբողջ աշխարհում և տարածաշրջանում։

Էյֆելյան աշտարակի երկրորդ դիտակետը, որն ունի 276 մետր բարձրություն, համարվում է Եվրոպական Միության ամենաբարձր դիտակետը[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imf.org/external/datamapper/NGDP_RPCH@WEO?year=2016
  2. Համաշխարհային բանկի տվյալների բազաWB.
  3. https://lmowajih.com/%d8%a7%d9%84%d8%b9%d9%85%d9%84-%d9%81%d9%8a-%d9%81%d8%b1%d9%86%d8%b3%d8%a7-%d8%a8%d8%af%d9%88%d9%86-%d8%a3%d9%88%d8%b1%d8%a7%d9%82/
  4. Հաղթահարման արգելքներ. Մարդկային տեղաշարժը և զարգացումը։ Մարդու զարգացման զեկույց 2009։ Միացյալ ազգերի զարգացման ծրագիր Նյու Յորք. ISBN 978-0-230-23904-3
  5. http://www.nytimes.com/2013/11/09/business/international/standard-poors-downgrades-france.html?_r=0
  6. 21,8 % de chômeurs en Polynésie française
  7. «France's economy needs to become more German | The A-List». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  8. 8,0 8,1 Half of France’s active workforce 'living off state' — Telegraph
  9. Plus de la moitié de la population active française vit de l’argent public | Slate.fr
  10. France Is Heading For The Biggest Economic Train Wreck In Europe — Business Insider
  11. Downgraded France has 'bundle of problems' | Business | DW.DE | 18.11.2013
  12. French economy shrinks after collapse in exports — FTAdviser.com
  13. Germany's Trade Surplus Surges as France's Deficit Expands — WSJ.com
  14. «France and the euro: The time-bomb at the heart of Europe | The Economist».
  15. «French Socialists call for weaker euro, eased EU budget rules | Reuters». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  16. Andrew Walker (14.01.2014). «French economy 'still looking weak'» (անգլերեն). BBC News. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  18. Le PIB français ne dépasse pas son niveau de 2007
  19. French scrap savings tax after violent Brittany protest — Telegraph
  20. French unemployment hits record | Business Spectator
  21. Source : Pour la France : INSEE, comptes nationaux annuels. Pour la zone euro : Eurostat. Pour le G7 : FMI.
  22. «Во Франции отказались от 35-часовой рабочей недели: можно работать, сколько хочется». Newsru.ua. 24.07.2008. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
  23. Ջոնս, Ջիլ (2009). Էյֆելյան աշտարակը. Վիկինգ Ադուլտ. էջեր 163–64. ISBN 978-0-670-02060-7.