Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա (ֆր.՝ Afrique Occidentale Française), Ֆրանսիայի գաղութային տիրույթ Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում 1895-1958-ին։ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմի մեջ մտնում էին Փղոսկրի Ափը, Վերին Վոլտան (Բուրկինա Ֆասո), Գվինեան, Դագոմեան (Բենին 1899-ից), Մավրիտանիան (1904-ից), Նիգերը, Սենեգալը, Ֆրանսիական Սուդանը (Մալի)։ Մայրաքաղաքը (նահանգապետի նստավայրը) ՝ Սեն-Լուի, հետո Դակար (երկուսն էլ Սենեգալում)։