Ֆրանչեսկո Կոսիգա
Ֆրանչեսկո Կոսիգա իտալ.՝ Francesco Cossiga | |
Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Liceo classico Domenico Alberto Azuni?[1], University of Sassari?[1] և Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան[1] |
Գիտական աստիճան՝ | դափնեկիր[1] (1948) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան և համալսարանի դասախոս |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հուլիսի 26, 1928[2][3][4][…] |
Ծննդավայր | Սասսարի, Սարդինիա, Իտալիա[5][6][1] |
Վախճանի օր | օգոստոսի 17, 2010[7][2][3][…] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[5][6] |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ի ծնե անուն | իտալ.՝ Francesco Cossiga |
Ամուսին | Giuseppa Sigurani?[1] |
Զավակներ | Giuseppe Cossiga?[1] և Anna Maria Cossiga?[1] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ֆրանչեսկո Մաուրիցիո Կոսիգա (իտալ.՝ Francesco Maurizio Cossíga, հուլիսի 26, 1928[2][3][4][…], Սասսարի, Սարդինիա, Իտալիա[5][6][1] - օգոստոսի 17, 2010[7][2][3][…], Հռոմ, Իտալիա[5][6][11][12]), իտալացի պետական գործիչ, 1985-1992 թվականներին զբաղեցրել է Իտալիայի նախագահի պաշտոնը, 1979-1980 թվականներին եղել է Իտալիայի նախարարների խորհրդի ներկայացուցիչ։ Ցմահ սենատոր, Իտալիայի պատվարոր նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1928 թվականի հուլիսի 26-ին՝ Սասսարիում։ Ֆրանչեսկոն սովորել է մասնավոր դպրոցում, իսկ 10 տարեկան հասակում ընդունվել է Սասսարի քաղաքի Դոմենիկո Աձունիի անվան գիմնազիայի նախակրթարան։ 16 տարեկան հասակում գիմնազիան ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Սասսարիի իսկ հետո հետո Միլանի կաթոլիկ համալսարանում։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Սասսարիի համալսարան և 1948 թվականին ավարտել իրավաբանական ֆակուլտետը։ Դարձել է փաստաբան և միաժամանակ զբաղվել է սահմանադրական իրավունքի ուսումնասիրմամբ։ 1951 թվականի հունվարի 31-ին նշանակվել է Սասսարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ։ Դասախոսել է 1954-1970 թվականներին, բացի այդ համարվում է մի շարք գիտական աշխատությունների հեղինակ[13]։
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականի նոյեմբերի 23-ին նախագահ Ջովանի Գրոնկին Կոսիգային շնորհել է կորվետտայի կապիտանի կոչում, իսկ 1972 թվականին նախագահ Ջովանի Լեոնեն նրան շնորհել է 2-րդ աստիճանի կապիտանի կոչում[14]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1945-1985 թվականներին եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ (ՔԴՊ)։
Եղել է Կաթոլիկ գործողություն կազմակերպության անդամ։ 1956-1958 թվականներին գլխավորել է Սասսարիի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության բաժանմունքը[15]։
1958 թվականից եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր։
1963 թվականից եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարության անդամ։
1976-1978 թվականներին եղել է Իտալիայի ներքին գործերի նախարար։ Նրա ջանքերի շնորհիվ վերակազմավորվել է ոստիկանությունը, ինչպես նաև ստեղծվել է հակաահաբեկչական առաջին ստորաբաժանումը։ Ալդո Մորոյի մահից հետո հրաժարական է տվել։
1979 թվականի օգոստոսից մինչև 1980 թվականի մարտ և 1980 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածներում զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը։
1983-1985 թվականներին եղել է Իտալիայի Հանրապետության Սենատի ներկայացուցիչ։
1985 թվականի հունիսի 24-ին՝ առաջին ընտրաշրջանի ընթացքում տեղի ունեցած խորհրդարանի երկու պալատների ընդհանուր նիստի ժամանակ ընտրվել է Իտալիայի նախագահի պաշտոնում։ Դարձել է Իտալիայի պատմության ամենաերիտասարդ նախագահը։
1992 թվականի ապրիլի 28-ից եղել է Ցմահ սենատոր։
Նախարարների խորհրդի նախագահի հրամանագրով հռչակվել է Իտալիայի պատվավոր նախագահ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Ֆրանչեսկո Կոսիգան ամուսնացել է Ջուզեպե Սիգուրանիի հետ, 1961 թվականին ծնվել է դուստրը՝ Աննա Մարիան, իսկ 1963 թվականին որդին՝ Ջուզեպպեն։ 1993 թվականին նրանք բաժանվել են։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кто есть кто в мировой политике / Редкол.: Кравченко Л. П. (отв. ред.) и др. — М.: Политиздат, 1990. ISBN 5-250-00513-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Silveri U. G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2014.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 OPAC SBN (իտալ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Former Italian president Francesco Cossiga dies // BBC News Online — 2010.
- ↑ https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
- ↑ Ordens Honoríficas Portuguesas
- ↑ https://web.archive.org/web/20131111154633/http://english.hi.is/honorary_degrees/honorary_degrees
- ↑ Умер бывший президент Италии Коссига Արխիվացված 2010-08-19 Wayback Machine // Газета. Ру, 17 августа 2010
- ↑ Умер Франческо Коссига Արխիվացված 2015-06-26 Wayback Machine // Интернет-издание «Поток», 17 августа 2010
- ↑ Umberto Gentiloni Silveri (2014). «Cossiga, Francesco». Dizionario Biografico degli Italiani (իտալերեն). Treccani. Արխիվացված է օրիգինալից 2017-09-01-ին. Վերցված է 2017-09-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Bonini Carlo (1998-08-22). «Quei messaggi polemici a Cossiga " capitano di corvetta "» (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015-11-21-ին. Վերցված է 2015-11-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Vittorio Vidotto (1991). «Cossiga, Francesco». Enciclopedia Italiana - V Appendice (իտալերեն). Treccani. Արխիվացված է օրիգինալից 2015-11-19-ին. Վերցված է 2015-11-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն
- «Cossiga, Francesco». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2015-11-17-ին.
- «Cossiga, Francesco». Lessico del XXI Secolo (իտալերեն). Treccani. 2012. Վերցված է 2015-11-17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Կոսիգա» հոդվածին։ |
|
|
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Օգոստոսի 17 մահեր
- 2010 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալիայի նախագահներ
- Իտալիայի վարչապետներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Իտալիայի ցմահ սենատորներ
- Իտալացի իրավաբաններ
- Իտալացի հակակոմունիստներ
- 20-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- Իտալիայի սենատորներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Իտալացիներ
- Նախագահներ
- Իտալիայի ղեկավարներ
- Իտալիայի նախարարներ
- Բաղնիքի շքանշանի ասպետներ
- Սահմանադրական իրավունքի մասնագետներ
- Քրիստոնյաներ
- Կառավարության ղեկավարներ
- Իտալիայի քաղաքականություն
- Քրիստոնեություն և քաղաքականություն
- 21-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- Իտալացի իրավագետներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Քաղաքական գործիչներ
- 1929 ծնունդներ
- Իտալիայում մահացածներ
- Իտալիայի Հանրապետության սենատորներ
- Իտալիա