Ֆուտբոլը Բոսնիա և Հերցեգովինայում
Ֆուտբոլը Բոսնիա և Հերցեգովինայում համարվում է ամենահայտնի սպորտաձևը։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականը կազմավորվում է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միության գլխավորությամբ։ Իր առաջին հաղթանակը տարել է 1996 թվականի նոյեմբերի 6-ին Իտալիայի հավաքականի դեպ[1][2]։ Հավաքականը ՖԻԲԱ ամենաբարձր վարկանիշը՝ 13-րդ հորիզոնական, գրանցել է 2013 թվականի օգոստոսին[3][4]։
Հավաքականը իր պատմության ընթացքում, որպես խոշոր առաջնություն, առաջին անգամ հանդես է եկել 2014 թվականին Բրազիլայի աշխարհի առաջնությանը[5][6]։ Հավաքականը այդ առաջնությանը անցկացրել է ընդամենը 3 խաղ՝ չկարողանալով անցնել խմբային փուլը՝ պարտվելով Արգենտինային ու Նիգերիային, հաղթելով Իրանին[7]։ Եվրոպայի առաջնությանը Բոսնիան երբեք չի մասնակցել. 2012 թվականին նա փոխարեն մասնակցել է Պորտուգալիան[8][9][10][11], իսկ 2016 թվականին՝ Իռլանդիան, որը կրկին շրջանցել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։
Հավաքականի տնային մարզադաշտը Զենիցա քաղաքի Բիլինո Պոլեն է։
Ֆուտբոլի զարգացումը երկրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլը Սարաևոյում հայտնվել է 1903 թվականին[12], իսկ Մոստարում՝ 1905 թվականին[13], որից հետո սկսել է տարածվել ամբողջ Բոսնիայով։ Ակումբներ են հիմնվել Բիհաչ, Զենիցա, Տուզլա և Բանյա Լուկա խոշոր քաղաքներում։ 1908 թվականին անցկացվել է երկրի առաջին առաջնությունը[14]։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Սարաևոյում կային «Սլավիա», «Ջերզելեզ» («Սարաևյան»)[15] և «Մակկաբի»[16] ակումբները, ինչպես նաև Բոսնիայի այլ քաղաքներում գործում էին ևս 20 ակումբ։ 1918 թվականին՝ Հարավսլավիայի Թագավորության կազմավորումից հետո, մի քանի լիգաներով մեկնարկել է նոր առաջնություն, և բարձրագույն դիվիզիոնում սկսել էին խաղալ երկու բոսնիական ակումբ։ 1920 թվականին հիմադրվել է Սարաևոյի ֆուտբոլային ենթաասոցիացիան որպես Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլային միության իրավահաջորդ։ Հարավսլավիայի առաջնությունը շարունակվել է մինչև 1939-1940 թվականների մրցաշրջանը։ Պատերազմից հետո բոսնիական ակումբները խաղացել են Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության առաջնությունում։
Ակումբներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիա և Հերցեգովինայի առաջատար ակումբները համարվում են «Սարաևո», «Ժելեզնիչար» (Սարաևո) և «Վելեժ» (Մոստար)։ Նրանք խաղացել են Հարավսլավիայի առաջին և երկրորդ լիգաներում, հանդես են եկել Հարավսլավիայի գավաթում, իսկ Հարավսլավիայի հավաքականի կազմում հանդես են եկել բոսնիական աստղեր Վահիդ Հալիլհոջիչը, Սաֆետ Սուշիչը, Յոսիպ Կատալինսկին, Ֆարուկ Հաջիբեգիչը, Իվիցա Օսիմը, Ասիմ Ֆերհատովիչը, Բլաժ Սլիշկովիչը և Դուշան Բաևիչը[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ independent.co.uk (1996 թ․ նոյեմբերի 11). «Football; Bosnia finally put on the map». The Independent. London.
- ↑ nfsbih.net (1996 թ․ նոյեմբերի 6). «Bosnian first victory» (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ fifa.com (2013 թ․ հուլիսի 4). «Bosnia-Herzegovina (14th, up 1)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ fifa.com (2013 թ․ հունիսի 13). «Best-ever Bosnia scale new heights». fifa.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Fifa.com (2013 թ․ հոկտեմբերի 15). «Bosnians make history». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ uefa.com (2013 թ․ հոկտեմբերի 15). «Ibišević sparks Bosnia and Herzegovina joy». uefa.com.
- ↑ «World Cup 2014: Argentina 2–1 Bosnia highlights». BBC Sport. 2014 թ․ հունիսի 16. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Jubilant Bosnians book play-off place». UEFA. 2009 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ UEFA.com (2011 թ․ հոկտեմբերի 13). «Draw for the UEFA EURO 2012 play-offs».
- ↑ bleacherreport.com (2012 թ․ հոկտեմբերի 11). «World Cup Qualifying: Is Luck Finally on the Side of Bosnia and Herzegovina?».
- ↑ Rusty Woodger (2013 թ․ մարտի 23). «Can Bosnia break their hoodoo?». theroar.com.au.
- ↑ radiosarajevo.ba (2014 թ․ օգոստոսի 12). «Znate li kad je fudbalska lopta donešena u Sarajevo?». radiosarajevo.ba (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ Uefa.com (2010 թ․ փետրվարի 21). «Bosnian standards continue to rise». UEFA. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ nfsbih.ba (2010 թ․ հունվարի 1). «Hronologija Razvoja Saveza». nfsbih.ba (բոսնիերեն). Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
- ↑ fsks.ba (2011 թ․ օգոստոսի 16). «Fudbal u Sarajevu». fsks.ba (բոսնիերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ rsssf.com (2014 թ․ օգոստոսի 12). «Regional Leagues 1938/39 Sarajevski Podsavez». rsssf.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ H. Ljevo (2013 թ․ դեկտեմբերի 11). «From Brazil to Brazil in 64 years». sportsport.ba. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 11-ին.