Ֆոշան
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆոշան | ||
չինարեն՝ 佛山市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Գուանդուն | |
Ներքին բաժանում | Chancheng District?, Nanhai District?, Shunde District?, Sanshui District? և Gaoming District? | |
Մակերես | 3797,72 կմ² | |
ԲԾՄ | 16±1 մետր | |
Բնակչություն | ▲9 498 863 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0757 | |
Փոստային դասիչ | 528000 | |
Ավտոմոբիլային կոդ | 粤E | |
Պաշտոնական կայք | foshan.gov.cn | |
| ||
Ֆոշան ( չինարեն հեշտ. 佛山 , պինին: Fóshān, բառացիորեն: «Բուդդայի սար»), քաղաքային շրջան Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանդուն նահանգի կենտրոնական մասում, Մարգարտագետի դելտայում, 16 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք Գուանչժոու քաղաքից[2], որի հետ կապված է երկաթուղով, 2010 թվականից՝ նաև մետրոյի առանձին ճյուղով։ Մարգարտագետի դելտայի տնտեսական գոտու ձախակողմյան հատվածի բաղկացուցիչ մասն է։ Քաղաքի տնտեսությունում ստեղծվող համախառն ներքին արդյունքի տարեկան ծավալը հասել է 940 միլիարդ յուանի կամ 139 միլիարդ ամերիկյան դոլարի[3]։ Ֆոշանն զբաղեցնում է 3.868 քառակուսի կիլոմետր տարածք[4]։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը մոտեցել էր 7,2 միլիոնի[5][6][7][8]։ 2009 թվականի մարտի 19-ին Ֆոշանի և Գուանչժոուի համայնքապետարանները կնքել են այս երկու հարևան քաղաքների հետագա զարգացման համատեղ պլան մշակելու և իրագործելու պայմանագիր[9]։
Ֆոշանը առևտրային հին քաղաք է, որտեղ հնուց զարգացել են նաև հախճապակու և մետաքսեղենի արտադրության ձեռնարկությունները։ XVIII դարում մրցակցել է Հանչժոուի հետ Չինաստանի՝ մեծությամբ չորրորդ տնտեսական կենտրոնը համարվելու համար։ Սակայն գետի ճյուղավորումների տիղմապատման հետևանքով զրկվել է մեծ բեռնատարողությամբ նավեր ընդունելու հնարավորությունից և և ի վերջո վերածվել է բուռն թափով աճած Գուանչժոուի արդյունաբերական հավելուկի։
Ֆոշանում զբոսաշրջիկներին գրավում են գեղատեսիլ բարձունքները, քարանձավները, ջրվեժները, 800-ամյա տաճարը՝ հազվագյուտ արձանների իր հավաքածուով հանդերձ, հախճապակու թրծման վառարանը, որը ուսումնասիրողներից ոմանց կարծիքով առաջին անգամ գործարկվել է դեռևս Տան արքայատոհմի կառավարման ժամանակներում։
Ֆոշանը մարտարվեստի մեծահամբավ վարպետներ Հուան Ֆեյհունի ու Իպ Մանի, անվանի նկարիչ Յան Ցզեչանի ծննդավայրն է, չինական օպերայի յուրօրինակ դրսևորման՝ կանտոնյան օպերայի, նանկան մարտարվեստի, առյուծապարի ստեղծման օրրանը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոշանի կլիման խոնավ մերձարևադարձային է, Köppen climate classification-ի դասակարգման համաձայն՝ դասվում է Cfa տիպին։
Ֆոշան (1981−2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 26.7 (80.1) |
27.1 (80.8) |
30.7 (87.3) |
32.7 (90.9) |
35.6 (96.1) |
37.1 (98.8) |
38.5 (101.3) |
38.5 (101.3) |
37.8 (100) |
34.2 (93.6) |
30.6 (87.1) |
28.8 (83.8) |
38.5 (101.3) |
Միջին բարձր °C (°F) | 17.9 (64.2) |
18.5 (65.3) |
20.8 (69.4) |
25.1 (77.2) |
29.2 (84.6) |
31.5 (88.7) |
32.9 (91.2) |
33.2 (91.8) |
31.5 (88.7) |
28.6 (83.5) |
24.0 (75.2) |
19.8 (67.6) |
26.08 (78.95) |
Միջին օրական °C (°F) | 13.8 (56.8) |
14.3 (57.7) |
17.6 (63.7) |
21.9 (71.4) |
25.7 (78.3) |
28.0 (82.4) |
29.1 (84.4) |
29.2 (84.6) |
27.6 (81.7) |
24.6 (76.3) |
19.6 (67.3) |
15.0 (59) |
22.2 (71.97) |
Միջին ցածր °C (°F) | 10.8 (51.4) |
11.9 (53.4) |
15.2 (59.4) |
19.5 (67.1) |
23.0 (73.4) |
25.3 (77.5) |
26.1 (79) |
26.3 (79.3) |
24.6 (76.3) |
21.4 (70.5) |
16.3 (61.3) |
11.4 (52.5) |
19.32 (66.76) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 2.0 (35.6) |
2.3 (36.1) |
3.4 (38.1) |
10.5 (50.9) |
14.9 (58.8) |
18.7 (65.7) |
22.8 (73) |
23.3 (73.9) |
19.6 (67.3) |
10.7 (51.3) |
4.4 (39.9) |
3.1 (37.6) |
2 (35.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 45.7 (1.799) |
65.2 (2.567) |
92.4 (3.638) |
166.4 (6.551) |
245.1 (9.65) |
273.7 (10.776) |
228.4 (8.992) |
229.9 (9.051) |
196.7 (7.744) |
68.1 (2.681) |
37.7 (1.484) |
28.0 (1.102) |
1677,3 (66,035) |
% խոնավություն | 74 | 82 | 84 | 85 | 84 | 83 | 81 | 79 | 79 | 75 | 71 | 66 | 78.6 |
աղբյուր: China Meteorological Data Service Center |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտամի, Հյոգո, Ճապոնիա
- Լա Պոսեսիոն, Ռեյունյոն, Ֆրանսիա (since 1989)[10]
- Պորտ Լուի, Մավրիկիոս
- Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
- Մարկեմ, Կանադա (Friendly co-operative)
- Թաունսվիլ, Քվինսլենդ, Ավստրալիա
- Մեդուեյ, Մեծ Բրիտանիա
- Գդանսկի Ստարոգրադ, Լեհաստան
- Սենտ Ջորջես, Գրենադա
- Ինգոլշտադ, Բավարիա, Գերմանիա (since 2013)[11][12]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան քաղաքից
-
Կուան Յինի արձանը
-
Երկաթուղային կայարանը
-
Համալսարանի մուտքը
-
Նախնյաց տաճարի մուտքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ Farrell, Samuel. «Foshan». Bing Maps. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
- ↑ All GDP2017 data of the cities in Guangdong is based on Guangdong Statistical Yearbook («Guangdong Statistical Yearbook 2018» (Press release). China Statistics Press. September 1, 2018. Վերցված է May 6, 2019-ին.)
- ↑ GeoHive; The People's Republic of China - Guangdong, administrative units Արխիվացված 2014-03-14 Wayback Machine Läst 5 februari 2012.
- ↑ Fóshān Shì, www.citypopulation.de
- ↑ «www.fs.leju.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Vogel, Ezra F., One Step Ahead in China: Guangdong under Reform, էջ 182.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ http://news.xinhuanet.com/newscenter/2009-03/19/content_11037051.htm%7Ctitel=广州佛山签订“同城化建设合作框架协议”%7Cdatum=19 mars 2009|hämtdatum=4 november 2012|författare=Lai Yuchen (赖雨晨)|utgivare=Xinhuanet|språk=kinesiska}}
- ↑ «Ville de la Possession - Jumelages». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Foshan travel guide from Wikivoyage
- Map of Foshan Արխիվացված 2018-05-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոշան» հոդվածին։ |
|