Ֆյուրտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆյուրտ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ֆյուրտ | |||||
Fürth | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Միջին Ֆրանկոնիա | ||||
Ներքին բաժանում | Atzenhof?, Bislohe?, Braunsbach (Fürth)?, Burgfarrnbach?, Dambach?, Flexdorf?, Herboldshof?, Kronach?, Mannhof?, Oberfürberg?, Poppenreuth?, Ritzmannshof?, Ronhof?, Sack?, Stadeln?, Steinach (Fürth)?, Unterfarrnbach?, Unterfürberg?, Vach? և Weikershof? | ||||
Առաջին հիշատակում | նոյեմբերի 1, 1007 | ||||
Մակերես | 63,35 կմ² | ||||
ԲԾՄ | 294,5 մ | ||||
Բնակչություն | 123710 մարդ (2014) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +49 911 | ||||
Փոստային ինդեքս | 90762–90768 | ||||
Փոստային դասիչ | 90762, 90763, 90765, 90766 և 90768 | ||||
Ավտոմոբիլային կոդ | FÜ[1] | ||||
Պաշտոնական կայք | fuerth.de | ||||
| |||||
Ֆյուրտ (գերմ.՝ Fürth, բավ․՝ Fiath), քաղաք Գերմանիայում (Բավարիա հող, Ֆրանկոնիա պատմական երկրամաս)։ Նյուրնբերգի, Էրլանգենի (գերմ.՝ Erlangen, բավ․՝ Erlanga) և մի քանի փոքր քաղաքների հետ միասին ներառված են Միջինֆրնակոնյան ագլոմերացիան։ Բնակչությունը կազմում է 114 000 մարդ 2008 թվականի մարդահամարի տվյալներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]800 թվականին Ռեգնից (գերմ.՝ Rednitz) և Պեգնից(գերմ.՝ Pegnitz) գետերի հովտում կազմավորվել է առաջին բնակավայրը։ Քաղաքի մասին առաջին հիշատակումները վերագրվում են 1007 թվականին, երբ Հենրիխ 2-րդ կայսրը այս տարածքը նվիրաբերեց Բամբերգի (գերմ.՝ Bamberg) եպիսկոպոսներին՝ որպես նստավայր։ Քաղաքն ավերվել է Երեսնամյա պատերազմի ընթացքում։
1632 թվականին Գուստավ 2-րդ Ադոլֆն այստեղ կառուցում է իր հիմնական բնակարանը. 1634 թվականին քաղաքը հրկիզվում է խորվաթների կողմից։ 1792 թվականին Ֆյուրտն անցնում է Պրուսիային (գերմ.՝ Preußen), ինչն էապես դրական ազդեցություն է թողնում քաղաքի զարգացման վրա։ 1806 թվականին քաղաքն անցնում է Բավարիայի ենթակայության տակ և արդեն 1818 թվականին ստանում է քաղաքի կարգավիճակ։
14-րդ դարի ավարտին Ֆյուրտը բնակեցվում է հրեաներով, ովքեր Նյուրնբերգ քաղաքից փախել էին իրեց դեմ կազմակերպված զանգվածային ակցիաների պատճառով (հրեաները ենթարկվում էին ազգային և կրոնական խտրականության)։ Քաղաքում հրեաների մի զանգվածային համայնք գոյություն է ունեցել գրեթե 5 դար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը գրեթե չի ավերվել։ Դասվել է Գերմանիայի այն քիչ քաղաքների շարքին, որոնք որպես պատմական արժեք գրեթե ամբողջությամբ են պահպանված։ Դաշնակիցները չեն ռմբակոծվել քաղաքի հրեական համայնքի փախստականների խնդրանքով։
2007 թվականին նշվել է քաղաքի 100-ամյակը։
Քաղաքը հայտնի է իր ֆուտբոլային ակումբով՝ «Գրոյթեր Ֆյուրտ» (գերմ.՝ SpVgg Greuther Fürth), որը հիմնադրվել է 1903 թվականին։ 2011—2012 թվականների մրցաշրջանի ընթացքում կարողացել է ձեռք բերել Բունդեսլիգաում (գերմ.՝ Fußball-Bundesliga) խաղալու իրավունք։
Քաղաքային շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆյուրտ քաղաքն ու իր ենթաքաղաքները կազմված են 20 շրջաններից։
|
|
|
|
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հետ կապ ունեցող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Բնօրինակ անուն | Ծննդյան և մահվան օր | Մասնագիտություն | Պատկեր |
---|---|---|---|---|
Յակով Վասերման | Jakob Wassermann | 1879-1934 | Գերմանացի գրող | |
Լյուդվիգ Էրհարդ | Ludwig Erhard | 1897- 1977 | Արևմտագերմանական էկոնոմիստ |
|
Մաքս Գրունդիգ | Max Grundig | 1908- 1989 | Գործարար | |
Հենրի Կիսինգեր | Henry Alfred Kissinger | 1923 | Պետական գործիչ Դիվանագետ Միջազգային հարաբերությունների փորձագետ |
|
Սանդրա Բուլոք | Sandra Bullock | հուլիսի 26, 1964 | Դերասան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուրտ» հոդվածին։ |
|