Ֆինվալ (անգլ.՝ Balaenoptera physalus), Սկանդինավյան երկրներում «վալ»-ն օգտագործել են որպես «կետ», որտեղից էլ առաջացել է Ֆինվալ անվանումը։ Այն նույնպես հսկա կետ է և իր մեծությամբ զիջում է միայն կապույտ կետին։ Այս կենդանին կետորսության համար մեծ արժեք է ներկայացնում, որն իր քանակով և տնտեսական նշանակությամբ գրավում է առաջին տեղը։ Երկարությունը հասնում է 27 մ-ի, արտաքինից գրեթե չի տարբերվում կետից։ Ֆինվալը տարածված է Խաղաղ օվկիանոսի ու Անտարկտիդայի ջրերում։
Մարմնի արտաքին ձևից ու զանգվածից ելնելով հույներն անվանել են «կետա», այսինքն՝ «Հսկա ձկներ»։ Հետագայում պարզվել է, որ «հսկա ձկներ»-ն իրենց մարմնի ներքին կառուցվածքով՝ կաթնասուններ են։
Կետերիձուկ լինելը հատկապես շատ էին պնդում միջնադարյան Իսպանիայի կուսակրոնները, որպեսզի պասի օրերին կարողանային ճաշակել կետիլեզուն։