Ֆինլանդիայի տնտեսություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ֆինլանդիայի տնտեսությունը բարձր է զարգացած։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիան զբաղեցնում է 15-րդ տեղը մեկ շնչի հաշվով նոմինալ ՀՆԱ-ով և 21-րդ տեղը մեկ շնչի հաշվով (ԳՀ) ՀՆԱ-ով՝ $36.723։ ՀՆԱ-ն 2012-ին կազմել է $247,2 միլիարդ։ Երկրի ՀՆԱ-ի 62,8%-ը տալիս է սպասարկման ոլորտը, արդյունաբերության բաժինը 29,1% է, գյուղատնտեսությանը՝2,6%։ Սպասարկման ոլորտում զբաղված է բնակչության 77,2%-ը, արդյունաբերության մեջ՝ 18,3%-ը, գյուղատնտեսության մեջ՝ 4,5%։ Գործազրկությունը 7,3 % է, միջին ամսական աշխատավարձը՝ 4675 ԱՄՆ դոլար։
Ըստ Doing Business-ի Ֆինլանդիան զբաղեցնում է 11-րդ տեղն աշխարհում։ Ներմուծումը փոքր-ինչ գերազանցում է արտահանումը (այսինքն արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է)։ Արտահանումը կազմել է 78,83 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արտահանում է էլեկտրատեխնիկա, մեքենասարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, թուղթ, քիմիկատներ, մետաղներ։
Արտահանման մեջ գլխավոր առևտրային գործընկերները հետևյալ երկրներն են.
- Շվեդիա 11.1%
- Ռուսաստան 9.9%
- Գերմանիա 9.4%
- Նիդերլանդներ 6.4%
- ԱՄՆ 6.1%
- Մեծ Բրիտանիա 5.1%
- Չինաստան 4.6%
Ներմուծումը կազմել է 80,34 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ներմուծվող հիմնական ապրանքներն են սննդամթերքը, մետաղները, նավթը և նավթամթերքը, տեքստիլ արտադրանքը, մեքենասարքավորումները։ Ներմուծման մեջ գլխավոր առևտրային գործընկերները հետևյալ երկրներն են.
- Ռուսաստան 17.8%
- Շվեդիա 14.8%
- Գերմանիա 13.9%
- Նիդերլանդներ 8.0%
- Չինաստան 4.4%
Պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 53.5%-ը։ Կրեդիտային վարկանիշը բոլոր լավագույն վարկանշային կազմակերպությունների տվյալներով ամենաբարձրն է, հեռանկարը՝ կայուն է։ Ֆինլանդիայի տնտեսության ամենազարգացած ճյուղը սպասարկման ոլորտն է.
Սպասարկման ոլորտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպասարկման ոլորտում հատկապես բարձր են զարգացած գիտությունը և առողջապահությունը։ Զարգացած են նաև առևտուրը, կրթությունը (անգրագիտությունը 0.0% է), սպորտը։
Արդյունաբերությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերությունը բարձր է զարգացած։ Հատկապես զարգացած են մեքենաշինությունը, մետաղաձուլությունը, նավաշինությունը, անտառային արդյունաբերությունը։
Գյուղատնտեսությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայի գյուղատնտեսության առաջատար ճյուղը մսակաթնատու խոշոր եղջերավոր անասնապահությունն է։ Ֆինլանդիան կարագով, պանրով, յուղով, կաթով և մսով աշխարհում զբաղեցնում է առաջատար հորիզոնականներ։