Ֆինանսական տեխնոլոգիա
Ֆինանսական տեխնոլոգիա (անգլ.՝ FinTech), բնագավառ, որը ներառում է այն ընկերությունները, որոնք օգտագործում են տեխնոլոգիա և նորարարություն, ինչպիսիք են բանկերն ու միջնորդները, ֆինանսական ծառայությունների շուկայում մրցակցելու ավանդական ֆինանսական հաստատությունների հետ։ Ներկայումս, ինչպես բազմաթիվ տեխնոլոգիական ստարտափներ, այնպես էլ խոշոր կայացած կազմակերպություններ, որոնք փորձում են բարելավել և օպտիմալացնել մատուցվող ֆինանսական ծառայությունները, համարվում են ֆինանսական տեխնոլոգիա։
Սահմանում և հիմնական ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին քառասուն տարվա ընթացքում տպագրված ավելի քան 200 գիտական հոդվածների վերանայումից հետո, որոնք վերաբերում են Fintech տերմինին, Ֆրիբորգի կառավարման դպրոցի պրոֆեսոր Պատրիկ Շուֆելը տվել է հետևյալ բնորոշումը. «Fintech-ը նոր ֆինանսական ոլորտ է, որը տեխնոլոգիաներ է կիրառում ֆինանսական արդյունքների բարելավման համար»[1]։ Իրեն Օլդրիջը և Սթիվ Կրավցիվը նշում են մի քանի ոլորտներ, որտեղ տարածվում է ֆինանսական տեխնոլոգիան, ինչպիսիք են ապահովագրության ավտոմատացումը, առևտուրը և ռիսկերի կառավարումը։
Ընթացակարգերի առումով «Ֆինանսական տեխնոլոգիա» տերմինը վերաբերում է ֆինանսական ծառայությունների արդյունաբերության նոր ծրագրերին, գործընթացներին, ապրանքներին կամ բիզնես մոդելներին, որոնք բաղկացած են մեկ կամ ավելի ավելացված արժեքի ֆինանսական ծառայություններից, որոնք ամբողջությամբ կամ մեծ մասամբ մատուցվում են ինտերնետով։
Ծառայությունները կարող են միաժամանակ տրամադրվել տարբեր անկախ ծառայություններ մատուցողների կողմից, սովորաբար ներառելով առնվազն մեկ լիցենզավորված բանկ կամ ապահովագրական ընկերություն։ Փոխգործունեությունն ապահովվում է API ինտերֆեյսների միջոցով և հաճախ կարգավորվում են հատուկ օրենքներով և կանոնակարգերով, ինչպիսիք են Եվրոպական վճարային ծառայությունների մասին հրահանգը (անգլ.՝ European Payment Services Directive):
Կան բոլորովին տարբեր fintech մոդելներ և դասակարգումներ։ Այնուամենայնիվ, fintech ընկերությունների հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը նորարարություններ ստեղծելու ունակությունն է։ Ռուսաստանի բանկը խոշոր տվյալների վերլուծությունը, բջջային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, ռոբոտացումը, կենսաչափությունը, բաշխված գրանցումները համարում են ամենահեռանկարային ֆինանսական տեխնոլոգիաներ[2]։
Ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումը առավելագույն չափով արդիականացնում է ավանդական ֆինանսական ծառայություններն ու ապրանքները մի քանի ոլորտներում[2].
- վճարումներ և փոխանցումներ. առցանց վճարման ծառայություններ, առցանց փոխանցման ծառայություններ, P2P արտարժույթի փոխանակում (փոխանցումներ ֆիզիկական անձանց միջև), B2B վճարման և փոխանցման ծառայություններ (փոխանցումներ իրավաբանական անձանց միջև), խելացի տերմինալներ, զանգվածային վճարման ծառայություններ,
- ֆինանսավորում. P2P սպառողական վարկավորում, P2P բիզնեսի վարկավորում, բազմաֆինանսավորում,
- կապիտալի կառավարում. ռոբո-խորհրդատվություն, ֆինանսական պլանավորման ծրագրեր, սոցիալական առևտուր, ալգորիթմական փոխանակման առևտուր, նպատակային խնայողական ծառայություններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Patrick Schueffel Taming the Beast: A Scientific Definition of Fintech(անգլ.) // Journal of Innovation Management. — 2017-03-09. — В. 4. — Т. 4. — С. 32–54. — ISSN 2183-0606. Архивировано из первоисточника 15 Մարտի 2017.
- ↑ 2,0 2,1 «Основные направления развития финансовых технологий на период 2018–2020 гг» (PDF). Банк России.