Jump to content

Ֆիդել Կաստրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաստրո Ռուս (այլ կիրառումներ)
Ֆիդել Կաստրո
Fidel Alejandro Castro Ruz
Դրոշ
Դրոշ
Կուբայի 17-րդ նախագահ
դեկտեմբերի 2, 1976 - փետրվարի 24, 2008
 
Կուսակցություն՝ Կուբայի կոմունիստական կուսակցություն, Party of the Cuban People – Orthodox?, Հուլիսի 26 շարժում, Integrated Revolutionary Organizations? և United Party of the Cuban Socialist Revolution?
Կրթություն՝ Հավանայի համալսարան (սեպտեմբեր 1950) և Belen Jesuit Preparatory School? (1945)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, պարտիզան, լրագրող, հեղափոխական և պետական գործիչ
Ազգություն Galicians?
Դավանանք ագնոստիցիզմ
Ծննդյան օր օգոստոսի 13, 1926(1926-08-13)[2][3][4][…]
Ծննդավայր Բիրան, Օրյենտե, Republic of Cuba
Վախճանի օր նոյեմբերի 25, 2016(2016-11-25)[2][3][4][…] (90 տարեկան)
Վախճանի վայր Հավանա, Կուբա
Թաղված Santa Ifigenia Cemetery
Քաղաքացիություն  Կուբա
Ի ծնե անուն Fidel Alejandro Castro Ruz[1]
Հայր Անգել Կաստրի ի Արգիզ
Մայր Lina Ruz González?
Ամուսին Dalia Soto del Valle?
Զավակներ Alina Fernández?, Fidel Ángel Castro Díaz-Balart?, Jorge Ángel Castro?, Fransiska Pupo?, Antonio Castro- Soto del Vale?, Alex Castro -Soto?, Alexis Castro-Soto?, Alejandro Castro-Soto? և Ángel Castro-Soto?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուս (օգոստոսի 13, 1926(1926-08-13)[2][3][4][…], Բիրան, Օրյենտե, Republic of Cuba - նոյեմբերի 25, 2016(2016-11-25)[2][3][4][…], Հավանա, Կուբա), կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ, Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր։ 1949 թվականին ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1950-ական թվականների սկզբներին մտել է Կուբայի ժողովրդական («Օրթոդոքսների») կուսակցության մեջ։ 1952 թվականի մարտին ռեակցիոն պետական հեղաշրջումից հետո հաստատված դիկտատուրայի դեմ պայքարի ընթացքում «Օրթոդոքսների» կուսակցությունը աստիճանաբար քայքայվեց։ Սակայն Ֆիդել Կաստրոյին հաջողվեց փոքրիկ խմբում միավորել կուսակցության նախկին անդամներին և շարունակել պայքարը գեներալ Բատիստայի դիկտատուրայի դեմ։ 1953 թվականի հուլիսի 26-ին խումբը Սանտյագո-դե-Կուբայում հարձակում գործեց Մոնկադա զորանոցների վրա։ Հարձակումը դաժանորեն ճնշվեց։ Ֆիդել Կաստրոն դատապարտվեց 15 տարվա բանտարկության, սակայն 1955 թվականին համաներմամբ ազատվեց և տարագրվեց Մեքսիկա։ 1956 թվականին հեղափոխականների խմբով ափ ելավ Օրիենտե նահանգում։ Խումբը աստիճանաբար վերածվեց ապստամբական բանակի և պարտիզանական պայքար ծավալեց դիկտատորական վարչակարգի դեմ։ Հեղափոխության հաղթանակից հետո Կաբայում իշխանության գլուխ անցան դեմոկրատական ուժերը։ Ֆիդել Կաստրոն Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է, «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1961), Խորհրդային Միության հերոս (1963)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1972

1956-1976 թվականներին եղել է Կուբայի վարչապետ, իսկ 1976-2008 թվականներին Կուբայի նախագահ։ 1959-2008 թվականների Կուբայական հեղափոխական զինված ուժերում եղել է գլխավոր հրամանատար և 1961-2011 թվականներին Կուբայի գլխավոր քարտուղարն էր։ Քաղաքական կողմնորոշումներով լինելով մարքսիստ-լենինիստ՝ նա իր կառավարման տարիների ընթացքում Կուբան դարձնում է սոցիալիստական պետություն։ Կաստրոն համարվում է Արտադաշինքային շարժման գլխավոր քարտուղար 1979-1983 և 2006-2008 թվականներին։ Ֆիդել Կաստռոն 1988 թվականին իր արյունից է փոխանցել երկրաշարժից տուժածներին

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուսը ծնվել է Կուբայի Օրյենտե նահանգի Բիրան փոքր քաղաքում։ Կաստրոյի ծնողները գրաճանաչ չէին, սակայն նրանք ամեն ինչ արել են իրենց տղային լավ կրթության տալու համար։ Ֆիդելը դպրոցում լավագույն աշակերտներից մեկն էր՝ շնորհիվ իր բացառիկ հիշողության։ Հենց դպրոցում էլ նրա մոտ ի հայտ են եկել հեղափոխականի հակումները։

Տասնչորս տարեկանում Ֆիդելը նամակ է գրում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ 2004 թվականին Ազգային արխիվային ծառայության աշխատակիցները Վաշինգտոնում գտել են երիտասարդ Ֆիդելի նամակը։ Նամակում նա նախագահին շնորհավորում է վերընտրման առթիվ և խնդրում է. «Եթե Ձեզ համար դժվար չէ, խնդրում եմ, ուղարկեք ինձ, ամերիկյան 10-դոլարանոց թղթադրամ։ Ես այն երբեք չեմ տեսել, բայց շատ կուզենայի ունենալ։ Ձեր ընկեր Ֆիդել Կաստրո»։ Տասներեք տարեկանում նա մասնակցում է իր հոր շաքարի պլանտացիաների բանվորների ապստամբությանը։

1945 թվականին Ֆիդել Կաստրոն գերազանցությամբ ավարտեց քոլեջը և ընդունվեց Հավանայի համալսարանի իրավունքի ֆակուլտետը։

1950 թվականին Կաստրոն ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա՝ ասպիրանտուրան։ Համալսարանն ավարտելուց հետո Հավանայում զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ. անվճար վարել է աղքատների գործերը։ Այդ ժամանակ նա անդամագրվեց «Կուբայի ժողովրդի կուսակցությանը»։

Ապստամբություն և Մարքսիսիզմ, 1947-1950

[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Ֆիդել Կաստրոն կուբացի ուսանողների խմբի հետ ուղևորվում է Բոգոտա, Կոլումբիա։ Այստեղ Ձախակողմյան գլխավոր առաջնորդ Խորխե Էլիեսեր Գայիտան Այալայի սպանությունը հանգեցրեց համատարած անկարգությունների և բախումների կառավարական Պահպանողականների և Ձախերին հարող լիբերալների միջև։ Կաստրոն միանում է Լիբերալներին՝ ոստիկանատնից գողանալով զենքեր։ Վերադառնալով Կուբա, նա միանում է բողոքարարներին, որոնք դեմ էին Կառավարության կողմից ուղեվարձերի թանկացմանը։ Այս նույն տարում նա ամուսնանում է Միրտա Դիազ Բալարտի հետ։ Գրաուին որոշում է չվերընտրվել, իսկ Կարլոս Պրիո Սոկարասը հաղթում է ընտրություններում։ Իսկ Ֆիդել Կաստրոն ավելի ու ավելի էր ընկղմվում Մարքսի, Էնգելսի և Լենինի ուսմունքների մեջ։ 1949 թվականի սեպտեմբերին ծնվում է նրանց առաջնեկը՝ Ֆիդելիտոն, և նրանք տեղափոխվում են Հավանայի բնակարան։ Կաստրոն շարունակում է ռիսկի դիմել՝ ակտիվ լինելով քաղաքականությունում։ 1950 թվականի սեպտեմբերին Կաստրոն ավարտում է համալսարանը՝ որպես Իրավաբանական գիտությունների դոկտոր։

Պայքար և բանտարկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի մարտի 10-ին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, և երկրի ղեկավարումն անցավ Բատիստային։ Ֆիդել Կաստրոն հայտնվեց դիկտատուրայի դեմ պայքարողների առաջին շարքերում։

Բատիստայի կառավարության դեմ պայքարի ընթացքում «Օրթոդոքսների» կուսակցությունը ցրվեց։ Ֆիդել Կաստրոյին հաջողվեց միավորել այդ կուսակցության նախկին անդամների ոչ մեծ խումբ, որոնք էլ սկսեցին Բատիստայի իշխանությունը տապալելուն ուղղված աշխատանքների պատրաստությունը։ Կաստրոն ու իր ընկերները որոշեցին գրավել Մոնկադայի զորանոցները, սակայն այդ նախաձեռնությունը հաջողություն չունեցավ։ Գրոհից հետո շատ հարձակվողներ թաքնվեցին։ Ֆիդելի կրտսեր եղբայր Ռաուլ Կաստրոն ձերբակալվեց հուլիսի 30-ին, իսկ Ֆիդելը կարողացավ թաքնվել մինչև օգոստոսի 1-ը։ Հաջորդ օրը նա նույնպես ձերբակալվեց և տեղափոխվեց Բոնիտա քաղաքի նահանգային բանտ։

Դատարանը նրան դատապարտեց 15 տարվա բանտարկության։ 1954 թվականի փետրվարի կեսերին Բատիստան այցելում է այն բանտ, որտեղ պահվում էր Կաստրոն։ Այդ առթիվ Ֆիդել Կաստրոն կազմակերպում է բողոքի աղմկոտ ակցիա։

1955 թվականին Ֆիդելն ազատվում է համընդհանուր համաներմամբ։ Հենց նույն տարում նա արտագաղթում է Մեքսիկա։

Կարիերա Իրավաբանությունում և քաղաքականությունում, 1950-1952

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստրոն ցանկանում էր մասնակցել 1952 թվականի Կոնգրեսի ընտրություններին, սակայն Սոցիալիստական կուսակցության անդամները, վախենալով նրա ծայրահեղական բնավորությունից, մերժեցին նրան որպես թեկնածու առաջադրել։ Սակայն նրան թեկնածու առաջադրեցին Ներկայացուցիչների տան Հավանայի ամենաաղքատ շրջանի անդամները։ Ընտրարշավի ժամանակ նա հանդիպում է նախկին նախագահ գեներալ Ֆուլջենցիո Բատիստային։ Ինքն իրեն նախագահ հռչակելով` Բատիստան չեղյալ համարեց արդեն պլանավորած ընտրությունները՝ ներկայացնելով իր «կարգապահական ժողովրդավարության» համակարգը։ Մյուսների նման Կաստրոն նույնպես սա համարեց «դիկտատուրա»։

Կուբայական հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժումը և Մոնկադա Բարակս հարձակումները, 1952-1953

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիդել Կաստրոն ստեղծում է «Շարժում» խումբը, որը համագործակցում էր գաղտնի բջջային համակարգի հետ՝ հրատարակելով ընդհատակյա «Էլ ակուսադոր» թերթը և միաժամանակ զինվելով Բատիստայի նորակոչիկների դեմ։ 1952 թվականի հուլիսին նրանք զորակոչ են հայտարարում՝ հավաքելով 1200 անդամներ մեկ տարում։ Ֆիդել Կաստրոն զինամթերք է կուտակում Մոնկանդա Բարակսի (Սանտիագո դե Կուբայում գտնվող ռազմական կայազոր) դեմ պլանավորած հարձակման համար։ Ֆիդել Կաստրոն 165 հեղափոխական է հավաքում իր միսիան իրագործելու նպատակով։ Նա իր զորքերին հրամայում է արյունահեղություն չկազմակերպել։ Հարձակումը տեղի է ունենում 1953 թվականի հուլիսի 26-ին և դժվարությունների է հանգում։ Բատիստան պատասխան հարված է տալիս։ Նա պարտադրում է խիստ մեդիա գրաքննություն։ Պրոպագանդան թյուր տեղեկատվություն է տարածում իրադարձությունների վերաբերյալ։ Հաջորդող օրերին ապստամբները շրջափակվեցին, շատերին մահապատժի ենթարկեցին, մյուսներին էլ բանտ ուղարկեցին, դրանց թվում և Ֆիդել Կաստրոյին։ Նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։

Բանտարկություն և Հուլիսի 26-ի Շարժումը, 1953-1955

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատապարտված լինելով իր 25 զինակիցների հետ, Կաստրոն իր խումբը վերանվանում է Հուլիսի 26-ի Շարժում՝ ի հիշատակ Մոնկադայի հարձակման։ Նա շարունակում էր կարդալ Մարքսի, Լենինի, Մարտիի գրքերը, ինչպես նաև գրքեր էր ընթերցում Ֆրեյդից, Կանտից, Շեքսպիրից և այլն։ Մինչ այդ նրա կինը աշխատանքի էր ընդունվել ներքին գործերի նախարարությունում, ինչի մասին Կաստրոն իմացավ ռադիոյով։ Ֆիդել Կաստրոն և իր կինը նախաձեռնեցին իրենց ամուսնալուծությունը, իսկ Միրտան իր վրա էր վերցնում իրենց որդու խնամակալությունը։ 1954 թվականին Բատիստայի կառավարությունը նախագահական ընտրություններ անցկացրեց, և ոչ մի քաղաքական ուժ չհակառակվեց նրան, իսկ ընտրությունները ամբողջովին կեղծիկ համարվեցին։ 1955 թվականի մայիսի 15-ին բանտարկյալները ազատ են արձակվում։ Ֆիդել Կաստրոն, մի քանի ընկերների հետ, մեկնում է Մեքսիկա, որտեղ Ռաուլը (եղբայր) ընկերանում է մի արգենտինացի բժիշկ և մարքսիստ-լենինիստ Էռնեստո Չէ Գեվարայի հետ։ Ֆիդել Կաստրոյին նա դուր է գալիս, իսկ ավելի ուշ Կաստրոն, խոսելով նրա մասին, ասում է, որ նա ավելի առաջադեմ հեղափոխական էր, քան ինքը։ Կաստրոն շարունակում է կապ պահպանել Շարժման մասնակիցների հետ Կուբայում։ Ձեռք բերելով «Գրանման» զբոսանավը, 1956 թվականի նոյեմբերի 25 Կաստրոն Տուքսպանից ճամփա է ընկնում՝ իր հետ տանելով 81 զինված հեղափոխական։ Նոյեմբերի 30-ին նրանք հասնում են Կուբա։

Գերլիայի պատերազմ, 1956-1959

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանմանը ջարդուփշուր է լինում մանգլեի ճահիճներում Պլայա Լաս Կոլորադասում 1956 թվականի դեկտեմբերի 2-ին։ Փախուստի դիմելով դեպի ցամաք, նրանք ուղղվեցին Օրիենտեյի անտառածածկ լեռնաշղթաները՝ անմիջապես հարձակում ստանալով Բատիստայի զորքերի կողմից։ Հասնելով տվյալ վայրը, Կաստրոն հայտնաբերեց միայն 19 ապստամբի. մնացածին բռնել կամ սպանել էին։ Օրիենտեյում մնալու ամբողջ ընթացքում ապստամբները ձեռք բերեցին տեղաբնակների վստահությունը. չնայած որ նրանց չէր հետաքրքրում հեղափոխությունը։ 1957 թվականի հուլիսին Կաստրոն իր խումբը բաժանեց երեք մասի՝ որպես հրամանատարներ կնքելով իրեն, եղբորը և Չէ Գեվարային։ Շարժման մասնակիցները շարունակում էին իրենց գործունեությունը քաղաքային տարածքներում և կատարում էին իրենց քարոզչությունը՝ միջոցներ ուղարկելով Կաստրոյին, իսկ 1957 թվականի փետրվարի 16-ին նա հանդիպում է այլ բարձրաստիճան գործիչների հետ՝ իրենց մարտավարությունը քննարկելու համար։ Այստեղ էլ նա ծանոթանում է Սելիա Սանչեսի հետ, ում հետ էլ հետո դառնում են մոտ ընկերներ։ Ամբողջ Կուբայի տարածքով մեկ հակա-բատիստական խմբերը ռմբակոծություններ և սաբոտաժ էին իրականացնում։ Իսկ ոստիկանությունը իրականացնում էր համատարած ձերբակալություններ։ 1957 թվականին Կաստրոն հանդիպում է Սոցիալիստներ Ռաուլ Չիբասի և Ֆելիպե Պացցոյի հետ։ Կաստրոյի պարտիզանները կառավարությունից պահանջում էին դուրս գալ Սիերա Մաեստրա շրջանից։ 1958 թվականից նրանց ձեռքի տակ են անցնում հիվանդանոցը, դպրոցը, տպագրական մամուլը, սպանդանոցը, ականների արտադրական գործարանը և ծխախոտի գործարանը։ 1958 թվականին Բատիստան աճող ճնշման տակ էր։ Բատիստային դուրս մղելուց հետո Միացյալ Նահանգները նրա փոխարեն նշանակում է Կանտիլոյին, վախենալով, որ Կաստրոն սոցիալիստ է։ Իսկ Կանտիլոն և Կաստրոն գաղտնի զինադադար են կնքում։ Բատիստային ձերբակալեցին և տուգանեցին 300, 000, 000 ԱՄՆ դոլարով։ Կանտիլոն դատավոր Կարլոս Պիենդրային նշանակեց նախագահ, որից էլ Կաստրոն զայրանալով՝ ձերբակալել տվեց Կանտիլոյին և հայտարարեց իր «Շարժման» մասնակիցներին թալան և վանդալիզմի կազմակերպել։

Ժամանակավոր Կառավարություն, 1959

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստրոյի հրամանով նախագահի պաշտոնակատար է նշանակվում Մանուել Ուրուտիյա Լեոն։ Մտնելով Հավանա՝ Կաստրոն ինքն իրեն նշանակեց նախագահի Ապստամբական Զինված Ուժերի ներկայացուցիչ՝ տեղակայվելով Հավանա Հիլթոն Հյուրանոցում։ Նա Ուրուտիային ստիպեց ժամանակավոր արգելք սահմանել քաղաքական կուսակցությունների վրա։ Նա գաղտնի կերպով հանդիպում էր Ժողովրդական Սոցիալիստական կուսակցության անդամների հետ՝ քննարկելով սոցիալիստական պետության ստեղծումը։ Ամբողջ Լատինական Ամերիկայով մեկ շատերը ողջունում էին Կաստրոյին։ Նա մեկնում է Վենեսուելա, որտեղ հանդիպում է նախագահ Ռոմուլո Բետանկորտի հետ՝ նրանից վարկ խնդրելով և նոր գործարք կնքելով վենեսուելական նավթի համար։

Վարչապետի պաշտոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանության ամրապնդում, 1959-1960

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականի փետրվարի 16-ին Կաստրոն դառնում է վարչապետ։ Ապրիլին նա մեկնում է ԱՄՆ, այնուհետև Կանադա, Տրինիդատ, Բրազիլիա, Ուրուգվայ և Արգենտինա։ Բուենոս Այրեսում Ֆիդել Կաստրոն մասնակցում է տնտեսական կոնֆերանսի, որտեղ անհաջող առաջարկ է անում Լատինական Ամերկային հատկացնել 30մլդ արժողությամբ ԱՄՆ-ի «Մարշալյան Ծրագիրը»։ Ինքն իրեն նշանակելով Ագրարային Բարեփոխումների Ազգային Ինստիտուտի նախագահ, նա 1959 թվականի մայիսին ագրարային առաջին բարեփոխումը ստորագրում է որպես օրենք՝ սահմանափակելով տարածքների սեփականաշնորհումը 4, 02 կմք-ի, ինչպես նաև արգելելով օտարերկրացիներին հողատարածք տրամադրել։ Կաստրոն իրեն նշանակեց Ազգային Զբոսաշրջության Արդյունաբերության նախագահ։ Չնայած Կաստրոն մերժում էր այն փաստը, որ իր վարչակարգը սոցիալիստական է, սակայն բարձր պաշտոնների էր նշանակում մարքսիստների, օրինակ Չէ Գեվարան, ով Կենտրոնական Բանկի կառավարիչ դարձավ, իսկ հետո Արդյունաբերության Նախարար։ Կաստրոյի կառավարությունը շեշտը դնում էր սոցիալական ծրագրերի վրա՝ բարելավելու Կուբայի բնակչության ապրելակերպը։ Կարևորվում էր կրթությունը, և Կաստրոյի կառավարման առաջին 30 ամիսների ընթացքում ավելի շատ դասարաններ բացվեցին, քան վերջին 30 տարիների ընթացքում։ Ուշադրություն էր դարձվում նաև առողջապահության վրա. առաջարկվում էր անվճար ծառայություններ, բացվում էին նոր հիվանդանոցներ։ Ֆիդել Կաստրոն, օգտվելով ռադիոյի և հեռուստատեսության ծառայություններից, կապ էր պաշտպանում Կուբայի ժողովրդի հետ։ Կաստրոյի կառավարությունն անմասն չմնաց Սառը Պատերազմին մասնակցելուց. նա իր օգնությունն էր առաջարկել ԽՍՀՄ-ին, իհարկե պահանջելով նաև փոխհատուցում դրա դիմաց։ 1959 թվականին Կաստրոյի վարչակազմը 120 միլիոն ԱՄՆ դոլար էր ծախսել Խորհրդային Միությանը, Ֆրանսիային և Բելգիային զենք տրամադրելու վրա։ 1960 թվականի սեպտեմբերին ստեղծվում է Հեղափոխականների Պաշտպանության Հանձնաժողով։ Ի վերջո կուբացիների մոտ 80%-ը ընդգրկված էր այս հանձնաժողովում։ Կաստրոն նոր վարչակազմը անվանեց ուղիղ դեմոկրատական և մերժեց ընտրություններ անցկացնելու կարիքը։ Իսկ քննադատները այն անվանեցին հակադեմոկրատական։

«Փիգզի Բեյի ներխուժումը» և Սոցիալիստական Կուբա, 1961-1962

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականի հունվարին Ֆիդել Կաստրոն խնդրում է Հավանայում ԱՄՆ Դեսպանատանը կրճատումներ անել դեսպանատան 300 աշխատակիցների շրջանում, քանի որ շատերը կասկածվում էին լրտեսներ լինելու մեջ։ Իսկ ԱՄՆ-ն դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները՝ մեծացնելով աքսորված այլախոհների ԿՀՎ ֆինանսավորումը։ Այս զինվորականները սկսում են հարձակումներ գործել Կուբայի հետ առևտրական կապեր ունեցող նավերի վրա և ռմբակոծել գործարաններ, խանութներ և շաքարի արտադրամասներ։ Եվ Էլշնհաուերը և նրա իրավահաջորդող Քենեդին կողմ էին աքսորյալների ֆինանսավորմանը, Դեմոկրատական Հեղափոխական Ճակատին, Կուբան զավթելուն և Կաստրոյին արտաքսելուն։ Ծրագիրը հանգեցրեց «Փիգզի Բեյի ներխուժմանը» 1961 թվականի ապրիլին։ ԿՀՎ-ն և Դեմոկրատական Հեղափոխական Ճակատը հիմնել էին 1400 հոգանոց հզոր բանակ, Բրիգադա 2506 Նիկարագուայում։ Գիշերով Բրիգադա 2506-ը ափ է իջնում Կուբայական Փիգզի Բեյում, և փոխհրաձգություն է տեղի ունենում Բրիգադայի և տեղի հեղափոխական զինվորականների միջև։ Ապրիլի 20-ին Բրիգադան հարկադրված տեղի է տալիս, իսկ նրանց նավը պայթեցվում է։ Բրիգադայի մասնակիցներից շատերին բանտարկում են, իսկ շատերին էլ փոխանակում են դեղորայքի և սննդի հետ ԱՄՆ-ի հետ։ Ամրապնդելով իր իշխանությունը՝ Կաստրոն միացնում է «Հուլիսի 26-ի Շարժումը», Ժողովրդավարական Սոցիալիստական Կուսակցությունը և Հեղափոխական Դիրեկտորիատը՝ դարձնելով մեկ իշխող կուսակցություն, որը հիմնված էր Լենինիստական սկզբունքների վրա։ Միասնական Հեղափոխական Կազմակերպությունը վերանվանվում է Կուբայի Սոցիալիստական Հեղափոխական Միացյալ Կուսակցության։ Ամրապնդվում են ԽՍՀՄ-ի հետ ունեցած կապերը։ Կաստրոն իր որդի Ֆիդելիտոյին ուղարկում է Մոսկվա՝ ուսուցանելու այնտեղի դպրոցներում։ Կաստրոն պարգևատրվում է Լենինի Խաղաղության Մրցանակով։ Անձնապես Ֆիդել Կաստրոն շատ միայնակ էր, իսկ նրա հարաբերությունները Գեվարայի հետ սրվում են, քանի որ վերջինս ավելի հակա-խորհրդային էր դարձել։

Տնտեսական լճացումը և Երրորդ Համաշխարհային Քաղաքականությունը, 1967-1974

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի հունվարին Հեղափոխության Հրապարակում Ֆիդել Կաստրոն հրապարակայնորեն նշում է իր վարչակարգի 10 տարին։ Առիթից օգտվելով նա հանրության կարծիքը հարցրեց շաքարի պաշարի նվազման վերաբերյալ. շաքարավազի բերքի մեծ մասը ուղարկվել էր ԽՍՀՄ, իսկ 1969 թվականի բերքը փոթորկի պատճառով մեծ վնասներ էր կրել։ 1972 թվականի հունիսին Կուբան միանում է Փոխադարձ Տնտեսական Աջակցության Խորհրդին (սոցիալիստական պետությունների տնտեսական կազմակերպություն)։ 1971 թվականին Ֆիդել Կաստրոն մեկնում է Չիլի։ Այստեղ նախագահ էր ընտրվել մարքսիստ Սալվադոր Ալենդեն։ Այնուհետև նա մեկնում է Արևմտյան Աֆրիկա՝ հանդիպելու սոցիալիստական Գվինեայի նախագահ Սեկոու Տուրեին։ Հետո նա 7 շաբաթով ճանապարհորդության է մեկնում՝ այցելելով Աֆրիկայի և Եվրասիայի իր Ձախակողմյան գործընկերներին։ 1973 թվականի սեպտեմբերին նա վերադառնում է Ալժիր՝ մասնակցելու Արտադաշինքային Շարժման 4-րդ համագումարին։ Այս տարին Կուբայի համար տնտեսապես անհաջող տարի էր։ Կուբայի կառավարությունը անցկացնում է Կոմունիստական Կուսակցության Ազգային Կոնգրեսի առաջին համագումարը՝ Կուբան հռչակելով սոցիալիստական պետություն։

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադաշինքային Շարժման նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Հավանայում Արտադաշինքային Շարժման համագումար է անցկացվում, որտեղ Կաստրոն ընտրվում է ԱԴՇ նախագահ։ Նա այս պաշտոնին մնաց մինչ 1982 թվականը։ 1979 թվականի հոկտեմբերին Ֆիդել Կաստրոն ելույթ է ունենում որպես ԱԴՇ-ի և Կուբայի նախագահ ՄԱԿ-ի գլխավոր համաժողովին։

Կարևոր ժամանակաշրջան, 1990-2000

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային բլոկի հետ ունեցած նպաստավոր առևտրի ավարտից հետո Կաստրոն հայտարարում է «Հատուկ ժամանակաշրջան խաղաղության ժամանակ»։ Բենզինի չափաբաժինները կտրուկ նվազեցին, չինական հեծանիվները փոխարինելու եկան ավտոմեքենաներին, իսկ գործարանները փակվեցին՝ չկատարելով ոչ մի էական առաջադրանք։ Կատարվում էին էլեկտրաէներգիայի անջատումներ, որոնք տևում էին 16 ժամ օրվա ընթացքում։ Մինչև 1992 թվականը Կուբայի տնտեսությունը 40% անկում էր ապրել երկու տարվա ընթացքում։ Կաստրոն փորձում էր վերականգնել հարաբերությունները կապիտալիստական պետությունների հետ՝ հետաքրքրություն ցուցաբերելով Մարգարետ Թետչերի քաղաքականության մեջ Միացյալ Թագավորությունում։ 1991 թվականին Հավանան հյուրընկալեց համա-ամերիկյան խաղերը, որը ներառում էր խաղադաշտի և մարզիկների համար բնակարանների կառուցում։ Կաստրոն ընդունեց, որ դա շատ թանկ նստեց Կուբայի վրա, սակայն կառավարությունը հաջողություն ունեցավ։ 1994 թվականի օգոստոսին տեղի ունեցավ հակակաստրոյական ամենամեծ ցույցը Կուբայի պատմության մեջ. ցույցի մասնակիցները իրավունք էին պահանջում տեղափոխվելու Մայամի։ Կուբան հասկանում էր, որ բարեփոխումների կարիք կա։ 1991 թվականի հոկտեմբերին Կուբայական Կոմունիստական Կուսակցության Կոնգրեսի 4-րդ նիստը գումարվեց, որի ընթացքում մի շարք կարևոր փոփոխություններ հայտարարվեցին։ Կաստրոն կթողներ իր նախագահի պաշտոնը, սակայն կշարունակեր գլխավորել կոմունիստական կուսակցությունը և զինված ուժերը։ Կաստրոյի կառավարությունը որոշեց դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը կենսատեխնոլոգիայի և զբոսաշրջության։ Վաղ 90-ականներին Կաստրոն ընդունեց շրջակա միջավայրի պաշտպանության մասին գաղափարները՝ քարոզարշավ կազմակերպելով բնական ռեսուրսները անխնա վատնելու դեմ և գլոբալ տաքացման համար և մեղադրեց ԱՄՆ-ին աշխարհում հիմնական աղտոտող լինելու մեջ։ Նա նաև սատարում էր հակագլոբալացումը։ Նա նաև միացավ վերջերս ազատազրկված Հարավային Աֆրիկայի նախագահ Նելսոն Մանդելային։

Վարդագույն ալիք, 2000-2006

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խճճված լինելով տնտեսական խնդիրների մեջ, Կուբային օգնության ձեռք է մեկնում դեմոկրատ սոցիալիստ և հակաիմպերիալիստ Հյուգո Չավեսը։ 2000 թվականին Կաստրոն և Չավեսը պայմանագիր են կնքում, ըստ որի Կուբան պետք է 20, 000 բժիշկ ուղարկեր Վենեսուելա, իսկ որպես փոխհատուցում նրանցից ստանար օրական 53, 000 բարել նավթ։ 2004 թվականին Կուբան ուղարկում է 40, 000 բժիշկ, իսկ Վենեսուելան իր հերթին՝ 90, 000 բարել նավթ։ 1998 թվականին տեղի ունեցած Կարիբյան 16 երկրների հանդիպման ժամանակ Կաստրոն կոչ արեց տարածաշրջանային միաբանության։ Կանադան Ամերիկյան առաջին պետությունն էր, որը սկսեց բացահայտ առևտուր կատարել Կուբայի հետ։ Մինչ այժմ նրանք լավ հարաբերությունների մեջ են։

Հրաժարական, 2006-2008

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարատև աղիքային արյունահոսությամբ տառապելուց հետո, Կաստրոն վիրահատության է ենթարկվում 2006 թվականի հուլիսի 31-ին՝ իր պարտականություներն հանձնելով եղբորը՝ Ռաուլին։ 2007 թվականի փետրվարին Ռաուլը հայտարարեց, որ Կաստրոյի առողջությունը վերականգնվում է և, որ նա մասնակցություն է ունենում քաղաքական հարցերում, իսկ արդեն ապրիլին հայտարարեց, որ նա գրեթե ամբողջովին վերականգնվել է։ Սեպտեմբերին տեղի ունեցած Արտադաշինքային շարժման հանդիպման ժամանակ անդամները համաձայնեցին ևս մեկ տարով Կաստրոին կազմակերպության նախագահի պաշտոնին նշանակել։ 2008 թվականի փետրվարի 18-ին Կաստրոն հայտարարեց, որ իր առողջությունը թույլ չի տալիս նորից անցնել այդ պաշտոնին։

Թոշակի անցնելը, 2008 թվականից մինչ այսօր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոշակի անցնելուց հետո Կաստրոյի առողջությունը վատթարացավ։ Սակայն նա շարունակում էր շփվել իր հայրենակիցների հետ, «Գրանմայում» «Մտորումներ» խորագրով սյունակ տպագրեց, «Թվիթերում» իր էջն ուներ և հատուկենտ հասարակական դասախոսություններ էր անցկացնում։ Նա հանդիպումներ էր ունենում աշխարհի տարբեր հայտնի գործիչների, իշխանավորների հետ։ 2010 թվականի հուլիսին նա առաջին անգամ հայտնվեց հանրության առաջ հիվանդանալուց ի վեր։ 2010 թվականի օգոստոսի 7-ին նա ելույթ ունեցավ Ազգային Ժողովում 4 տարի ընդմիջումից հետո։ 2011 թվականի ապրիլի 19-ին Կաստրոն դուրս եկավ Կոմունիստական Կուսակցությունից՝ հրաժարվելով կուսակցական պաշտոնից։ Նրան իրավահաջորդեց Ռաուլ Կաստրոն։

Անձնական և հասարակական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագիր Լեյսեսթեր Կոլտմանը նկարագրում է Կաստրոյին որպես «կատաղի աշխատասեր, նվիրված, հավատարիմ, մեծահոգի և վեհանձն անձնավորություն»։ Նա հումորի զգացում ուներ և կարող էր ինքն իր վրա ծիծաղել։ Իսկ Պիտեր Բորնը ասում է, որ նա սիրում էր շփվել հասարակ քաղաքացիների հետ և կուբացիների և արտերկրացի, սակայն հատուկ վերաբերմունք էր ցուցաբերում կուբացիների նկատմամբ։ Նա շատ էր աշխատում. հաճախ գնում էր քնելու գիշերը ժամը 3-4-ից հետո։ Նա ուներ ապշեցուցիչ հիշողություն և սիրում էր իր ելույթների ժամանակ ցիտել այն բաները, որոնք կարդացել էր։

Ընտանիք և ընկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ բան է հայտնի նրա ընտանիքի և ընկերների մասին, քանի որ լրատվամիջոցներին արգելված էր նրանց մասին քննարկել։ Կաստրոյի կենսագիր Ռոբերտ Քուիրկը նշում է, որ Կուբայի առաջնորդը չէր կարողանում տևական սեռական հարաբերություններ պահպանել կանանց հետ։ Առաջին ամուսնությունից ծնված որդին՝ Ֆիդելիտոն մեծացել է Կուբայում, որոշ ժամանակ ղեկավարում էր ատոմային էներգիայի հանձնաժողովը մինչ այն պահը, երբ հայրը նրան ազատեց գործից։ Իր երկրորդ կնոջից Կաստրոն ունի 5 որդի։ Միրտայի հետ ամուսնացած ժամանակ նա միաժամանակ սիրային կապի մեջ էր Նատալյա Ռեվուելտա Քլյուիսի հետ, որից էլ մեկ աղջիկ է ունենում։ Մեկ այլ կնոջից ևս մեկ որդի է ունենում։ Երկրորդ աղջիկը միայն մեկ գիշեր անցկացնելու հետևանք է լինում. նա սովորաբար էր միայն մեկ գիշեր անցկացնում տարբեր կանանց հետ։ Իշխանության գլուխ լինելու տարիներին նա երկու շատ մոտ ընկեր ուներ՝ Հավանայի նախքին քաղաքագլուխ Պեպին Նարանիյոն և Ռենե Վալիեոն՝ իր սեփակակն բժիշկը։ Նա նաև շատ մոտ հարաբերությունների մեջ էր հեղափոխականկ Սելիա Սանչեսի հետ։

Ուրիշների վերաբերմունքը Կաստրոյի նկատմամբ և Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբան և լրագրող Ռիչարդ Գոտը Կաստրոյին համարում է 20-րդ դարի ամենաարտասովոր քաղաքական գործիչներից մեկը։ Բորնը նրան նկարագրում է որպես ազդեցիկ համաշխարհային լիդեր։ Կաստրոն միշտ տարբեր մրցանակներ է ստացել տարբեր կառավարությունների կողմից։ Արևմտյան շատ պետությունների և ղեկավարների կողմից շատ ու շատ քննադատություններ էին հնչում Կաստրոյի նկատմամբ, իսկ Միացյալ Նահանգները արհամարհում էր նրան։ Նրան լայնորեն մեղադրում էին «դիկտատոր» լինելու մեջ։ Կաստրոն մեծ ազդեցություն ուներ իր կառավարությունից դուրս։ Մարդու իրավունքների պաշտպանության տարբեր խմբեր Կաստրոյի վարչակազմին մեղադրում էին մարդկանց իրավունքների ոտնահարման մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://www.14ymedio.com/opinion/importancia-llamarse-Alejandro_0_2892910685.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.nytimes.com/2016/11/26/world/americas/fidel-castro-dies.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 filmportal.de — 2005.
  5. Երկրի հերոսներ (ռուս.) — 2000.
  6. https://www.laguia2000.com/cuba/fidel-castro
  7. http://lanic.utexas.edu/project/castro/db/1975/19750509-1.html
  8. http://lanic.utexas.edu/project/granma/1972.html
  9. http://lanic.utexas.edu/project/castro/db/1972/19720526-7.html
  10. http://lanic.utexas.edu/project/castro/db/1972/19720517-1.html
  11. http://lanic.utexas.edu/project/castro/db/1973/19730425-1.html
  12. https://web.archive.org/web/20091206051814/http://www.opm.gov.jm/opm_programmes/the_chancery_/_protocol/national_honours_and_awards/order_of_merit_om
  13. https://www.profil.at/home/kuba-das-ende-aera-castro-fidels-finale-jetzt-castro-macht-147454
  14. https://web.archive.org/web/20160822183204/http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rkg.pdf
  15. http://www.camaradediputados.gov.do/masterlex/mlx/docs/1b/503/6FC/720.htm
  16. https://web.archive.org/web/20150118121430/http://www.v1.sahistory.org.za/pages/artsmediaculture/culture%20%26%20heritage/national-orders/1998.htm
  17. https://web.archive.org/web/20130821150530/http://www.cubanet.org/CNews/y98/jul98/13o6.htm
  18. http://www.insumisos.com/diplo/NODE/1984.HTM
  19. https://web.archive.org/web/20130821034631/http://www.analitica.com/va/politica/opinion/9708103.asp
  20. https://web.archive.org/web/20040529221301/http://www.ain.cubaweb.cu/fidelviajes/fidelgira/may11condecora.htm
  21. http://www.radiorebelde.cu/noticias/nacionales/nacionales2-170209.html
  22. http://anterior.cubaminrex.cu/FidelAbsueltoHistoria/Articulos/Distinciones/2009/Entregan.html
  23. http://www.cubadebate.cu/noticias/2010/03/27/yanukovich-condecora-a-fidel-y-raul-castro-por-ayuda-consecuencias-chernobil/#.XcoDCFdKjIU
  24. https://web.archive.org/web/20130721055042/http://www.estrellaconce.cl/noticias/site/artic/20101204/pags/20101204134332.php
  25. http://lanic.utexas.edu/project/granma/1989.html
  26. https://web.archive.org/web/20110728094026/http://www2.centrotampa.com/ap-espanol/2009/jan/05/torrijos-condecora-a-fidel-castro-y-recibe-medalla/
  27. http://www.cuba.cu/gobierno/discursos/1992/esp/f090792e.html
  28. http://www.7newsbelize.com/sstory.php?nid=10518
  29. http://www.fidelcastro.cu/es/reconocimiento/orden-del-cordon-de-nilo
  30. Boletim da República (порт.)Maputo: Imprensa Nacional de Moçambique.
  31. https://gazettes.africa/akn/mz/officialGazette/government-gazette-series-i-supplement/1988-12-08/49/por@1988-12-08

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիդել Կաստրո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 278