Ֆիբրոմիալգիա
Ֆիբրոմիալգիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | անհայտ |
Հիվանդության ախտանշաններ | խրոնիկական տարածուն ցավ, allodynia?, հոգնածություն, քնի խանգարում, Դեպրեսիա և տագնապ |
Վնասում է | Մկանային համակարգ, Հոդ և կենտրոնական նյարդային համակարգ[1] |
Բուժաքննություն | ախտանիշ[1] և differential diagnosis?[1] |
ՀՄԴ-9 | 729.1 |
Բուժում | Բուժական սնունդ[2], alternative medicine?, քուն և հոգեթերապիա |
Fibromyalgia Վիքիպահեստում |
Ֆիբրոմիալգիա, վիճակ, որը բնորոշվում է քրոնիկ տարածուն ցավերով և դիտվում է ուժեղացած ցավային պատասխան ճնշման հանդեպ[3]։ Այլ ախտանիշները ընդգրկում են հոգնածություն այն աստիճանի,որը հանգեցնում է նորմալ ակտիվության իջեցմանը, քնի հետ կապված խնդիրների և հիշողության հետ կապված դժվարությունների[4]։ Ոմանք նշում են նաև անհանգիստ ոտքերի համախտանիշ, աղիների կամ միզապարկի հետ կապված խնդիրներ, թմրածություն և ծակծկոցներ, ձայների, ջերմության և լույսի հանդեպ գերզգայնություն[5]։ Ֆիբրոմիալգիան հաճախ կապված է դեպրեսիայի, տագնապի և հետվնասվածքային սթրեսային խանգարումների հետ[4]։ Քրոնիկ ցավի այլ դրսևորումները նույնպես ուղեկցում են հիվանդությանը[4]։
Ֆիբրոմիալգիայի պատճառները անհայտ են, սակայն համարվում է որ այն ներառում է գենետիկ և արտաքին միջավայրի գործոնների համակցություն, որոնցից յուրաքանչյուրն ունի կարևոր դերակատարում[4][5]։ Այս վիճակը հանդիպում է ընտանիքներում և համարվում է, որ առաջացմանը մասնակցում են տարբեր գեներ[6]։ Արտաքին ազդեցությունները կարող են լինել հոգեբանական խանգարումների և տարբեր ինֆեկցիաների տեսքով[4]։ Ցավը կենտրոնական նյարդային համակարգում զարգացող պրոցեսների հետևանք է և այս վիճակը անվանվում է «կենտրոնական գերզգայնության սինդրոմ»[3][4]։ ԱՄՆ֊ի Ազգային առողջապահական ինստիտուտի և Ամերիկայի ռևմատոլոգիական քոլեջի կողմից ֆիբրոմիալգիան ընդունված է որպես խանգարում[5][7]։ Հատուկ ախտորոշիչ թեստ գոյություն չունի[5]։ Ախտորոշումն իր մեջ ընգրկում է նախ այլ հավանական պատճառների բացառումն ու որոշակի քանակով ախտանիշների առկայության ստուգումը[4][5]։
Ֆիբրոմիալգիայի բուժումը կարող է բարդ լինել[5]։ Խորհուրդ է տրվում քնել բավարար չափով, պահպանել առողջ սննդակարգ, կանոնավոր կերպով կատարել ֆիզիկական վարժություններ[5]։ Կոգնիտիվ֊վարքային թերապիան նույնպես կարող է լինել օգտակար[4]։ Դեղորայքներից կարող են օգտագործվել դուլոքսետինը, միլինցիպրանը և պրեգաբալինը[5]։ Օփիոիդային ցավազրկողների կիրառման հարցը վիճելի է, քանզի ցուցման դեպքում դրանց կիրառման արդյունավետությունը դժվար ապացուցելի է[5][8], սակայն կա մեկ այլ կարծիք ևս, ըստ որի թույլ օփիոիդները կարող են լինել արդյունավետ, եթե այլ դեղամիջոցները էֆեկտիվ չեն[9]։ Կենսաակտիվ հավելումների կիրառման արդյունավետությունը նույնպես հաստատված չէ[5]։ Չնայած նրան, որ ֆիբրոմիալգիան կարող է պահպանվել երկար ժամանակ, այն չի բերում մահվան կամ հյուսվածքների վնասման[5]։
Ըստ վիճակագրության, ֆիբրոմիալգիան տարածված է բնակչության 2֊8%֊ի շրջանում[4]։ Կանանց շրջանում այն հանդիպում է երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ[4]։ Աշխարհի տարբեր երկրներում և տարբեր մշակույթներում այն ունի հանդիպման նույն հաճախականությունը[4]։ Ֆիբրոմիալգիան առաջին անգամ նկարագրվել է 1990 թվականին, իսկ 2011 թ֊ին վերանայվել են ախտորոշման չափանիշները[4]։ Հիվանդության դասակարգման, ախտորոշման և բուժման հարցերը վիճելի են[10][11]։ Որոշները կարծում են, որ ֆիբրոմիալգիայի ախտորոշումը կարող է վատ անդրադառնալ անձի վրա իսկ այլ հետազոտությունները գտնում են, որ այն կարևոր նշանակություն ունի[4]։ Ֆիբրոմիալգիա տերմինը ծագել է լատիներեն՝ fibro- «ֆիբրոզ հյուսվածք», հունարեն՝ μυώ myo-, «մկանային» և հունարեն՝ άλγος algos, «ցավ» բառերից․ տերմինը բառացի թարգմանվում է որպես «ցավ մկանային և ֆիբրոզ հյուսվածքում»[12]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիբրոմիալգիան սահմանվում է որպես կենտրոնական նյարդային համակարգի կողմից ցավային ազդակների մշակման խանգարման հետևանքով ցավային զգացողության խանգարում[13]։ Ռևմատոլոգիայի Ամերիկյան քոլեջը ֆիբրոմիալգիան բնորոշում է որպես ֆունկցիոնալ֊սոմատիկ սինդրոմ[10]։ Ռևմատիզմի դեմ պայքարող Եվրոպական լիգայի փորձաքննական կոմիտեն ֆիբրոմիալգիան բնորոշում է որպես նեյրոկենսաբանական խանգարում և հանդես է գալիս որպես ֆարմակոթերապիայի կիրառման ջատագով[10]։ Հիվանդությունների Միջազգային Դասակարգումը (ՀՄԴ֊10) ֆիբրոմիալգիան դասում է ախտորոշելի հիվանդությունների շարքին որպես «ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություն» Մ79֊7 կոդի ներքո և հավաստում, որ ֆիբրոմիալգիա համախտանիշը պետք է սահմանվի որպես ֆունկցիոնալ֊սոմատիկ սինդրոմ, այլ ոչ թե հոգեբանական խանգարում։ Չնայած ֆիբրոմիալգիան հաճախ ուղեկցվում է հոգեբանական և որոշ ֆունկցիոնալ խանգարումներով, ինչպիսիք են լարվածությունը, դեպրեսիան, գրգռված աղու համախտանիշը, քրոնիկ հոգնածության համախտանիշը, սակայն ՀՄԴ֊ն հավաստում է, որ դրանք պետք է ախտորոշվեն առանձին[10]։
Նյարդային համակարգի տարբերակումը հոգեբանական և վեգետատիվ պրոֆիլներում բերում է հիվանդների մոտ ֆիբրոմիալգիայի տարբեր ենթատիպերի զարգացմանը։ Հիվանդության դասակարգման 2007 թվականի վերանայումը, ֆիբրոմիալգիայով հիվանդներին ստորաբաժանում է չորս խմբի, ինչպես նաև առանձնացնում է հիվանդության «խառը ձևեր»[14]․
1․«ցավի հանդեպ գերզգայնություն, առանց հոգեբանական վիճակի հետ կապի» (կարող է արձագանքել այն դեղամիջոցներին, որոնք պաշարում են 5֊HT3 ընկալիչները)
2․«ֆիբրոմիալգիա և կոմորբիտ վիճակ, ցավի հետ զուգակցված դեպրեսիա» (կարող է պատասխանել հակադեպրեսանտներին)
3․« ֆիբրոմիալգիա համախտանիշ, որն ուղեկցվում է դեպրեսիայով» (կարող է պատասխանել հակադեպրեսանտներին)
4․«ֆիբրոմիալգիա սոմատիզացիայի հետևանքով» (կարող է արձագանքել հոգեթերապիային)
Կլինիկական ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիբրոմիալգիայի ախտորոշման համար որոշիչ են քրոնիկ տարածուն ցավը, հոգնածությունը, քնի խանգարումը և ցավի ուժեղացած զգացողությունը մակերեսային շոշափման ժամանակ (ալոդինիա)։ Այլ ախտանիշներից են՝ մաշկի ծակծկոցներ (տարազգայնություններ)[15], երկարատև մկանային սպազմ, ծայրանդամների թուլություն, նյարդային ցավեր, մկանների թրթռում, սրտխփոց[16] և մարսողության ֆունկցիոնալ շեղում[17][18]։
Շատերը ունենում են կոգնիտիվ դիսֆունկցիայի զգացողություն[15][19], որը կարող է դրսևորվել ուշադրության կենտրոնացման խանգարմամբ[20], կարճատև[20][21] և երկարատև հիշողության հետ կապված խնդիրներով[21], աշխատունակության իջեցմամբ, շարժողական ակտիվության սահմանափակմամբ[20], բազմազբաղության անհնարինությամբ,կոգնիտիվ ծանրաբեռնվածությամբ[20][21]։ Ֆիբրոմիալգիան հաճախ ուղեկցվում է տագնապի և դեպրեսիայի նշաններով[21]։
Ֆիբրոմիալգիան բնորոշող այլ նշանները,որոնք կարող են պայմանավորված լինել համանման խանգարումներով ներառում են մկանափակեղային ցավային սինդրոմը, այսպես կոչված քրոնիկ մկանափակեղային ցավը, տարածուն ոչ մաշկային տարազգայնությունները, մարսողական համակարգի ֆունկցիոնալ խանգարումներն ու գրգռված աղու համախտանիշը, միզասեռական համակարգի խանգարման ախտանիշները և ինտերստիցիալ ցիստիտը,մաշկային խանգարումները, գլխացավերը, միոկլոնիկ ցնցումները և ախտանշանային թերշաքարարյունությունը։ Չնայած ֆիբրոմիալգիան դասակարգվում է քրոնիկ տարածուն ցավերի առկայության հիման վրա, ցավը կարող է տեղակայված լինել ուսերի, պարանոցի, գոտկատեղի, ազդրերի և մարմնի այլ հատվածներում։ Շատերը ունենում են մկանափակեղային ցավի տարբեր աստճանի զգացողություններ և քունքաստործնոտային հոդի կոմորբիդ դիսֆունկցիայի զարգացման բարձր հաճախականություն։ Ռևմատոիդ արթրիտով և համակարգային կարմիր գայլախտով հիվանդների 20֊30 %-ը կարող են տառապել ֆիբրոմիալգիայով[22]։
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիբրոմիալգիայի պատճառագիտությունն անհայտ է։ Մշակված են առաջացման մի քանի հիպոթեզներ, ներառյալ «կենտրոնական սենսիտիզացիայի» տեսությունը[15]։ Այս տեսությունը գտնում է, որ ֆիբրոմիալգիայով տառապողները գլխուղեղում կամ ողնուղեղում տեղակայված ցավազգաց նյարդային բջիջների բարձր ռեակտիվականության հետևանքով ունեն ցածր ցավային շեմ[3]։ Նեյրոպաթիկ ցավը կամ ծանր դեպրեսիվ խանգարումները հաճախ ուղեկցվում են ֆիբրոմիալգիայով․ նման զուգակցման պատճառը կապված է ընդհանուր գենետիկ անոմալիաների հետ, որոնք բերում են մոնոամիներգիկ, գլյուտամատերգիկ,նեյրոսնուցողական, օփիոիդային և նախաբորբոքային ցիտոկինների փոխանցման խանգարմանը։ Նման խոցելի անձանց մոտ հոգեբանական սթրեսը կամ հիվանդությունը կարող են առաջ բերել տրամադրության և ցավի կարգավորման բորբոքային և սթրեսային ուղիների խանգարմանը։ Վերջիվերջո սենսիբիլիզացնող էֆեկտը առաջանում է մի քանի նեյրոնում, որը բերում է ֆիբրոմիալգիայի առաջացման և երբեմն տրամադրության խանգարման[23]։ Կատարված հետազոտությունները փաստում են, որ ցավը ֆիբրոմիալգիայի դեպքում գլխավորապես զարգանում է ցավի հաղորդման ուղիների ոչ նորմալ գործունեության հետևանքով։ Ավելի հստակ այն կարելի է բնութագրել որպես ցավի վերլուծման ուղիների գերզգայնություն և գլխուղեղում ցավի ճնշան ուղիների ոչ բավարար ակտիվություն, որը բերում է ցավի զգացողության առաջացման։Ֆիբրոմիալգիայի ժամանակ զարգացող որոշ նեյրոքիմիական խանգարումներ նույնպես կարգավորում են տրամադրությունը, քունը և էներգիան, ինչը բացատրում է, թէ ինչու է տրամադրության, քնի հետ կապված խնդիրները և հոգնածությունը ուղեկցում ֆիբրոմիալգիային[13]։
Ժառանգականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժառանգման տեսակը ներկայումս անհայտ է, բայց ամենայն հավանականությամբ այն պոլիգեն է[6]։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ֆիբրոմիալգիան կապված է գեների պոլիմորֆիզմի հետ սերոտոնիներգիկ[24], դոֆամիներգիկ[25] և կատեխոլամիներգիկ համակարգերում[26]։ Սակայն այդ պոլիմորֆիզմները յուրահատուկ չեն ֆիբրոմիալգիայի համար և կապված են մի շարք ուղեկցող խանգարումների (օրինակ՝ քրոնիկ հոգնածության համախտանիշ[27], գրգռված աղու համախտանիշ[28]) և դեպրեսիայի հետ[29]։ Հայտնաբերվել է, որ 102T / C 5-HT2A ընկալիչի պոլիմորֆիզմ ունեցող մարդիկ ունեն ֆիբրոմիալգիայի զարգացման բարձր ռիսկ[30]։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթրեսը ֆիբրոմիալգիայի զարգացման կարևոր գործոն կարող է հանդիսանալ[31]։ Ֆիբրոմիալգիան հաճախ կապված է սթրեսային խանգարումների հետ, ինչպիսիք են քրոնիկ հոգնածության համախտանիշը, հետվնասվածքային սթրեսային խանգարումները, գրգռված աղու համախտանիշը և դեպրեսիան[32]։ Համակարգված վերանայումը հայտնաբերել է որոշակի կապ ինչպես մանուկ հասակում, այնպես էլ հասուն տարիքում տեղի ունեցած ֆիզիկական ու սեռական բռնության և ֆիբրոմիալգիայի միջև[33]։ Հիվանդության առաջացման ռիսկի գործոն են հանդիսանում վնասակար սովորությունները, այդ թվում ծխելը, ճարպակալումը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը[34]։ Մետաանալիզները արդյունքում պարզվել է, որ հոգեբանական տրավմաները կապված են ֆիբրոմիալգիայի հետ սակայն ոչ այնքան, որքան քրոնիկ հոգնածության համախտանիշի ժամանակ[35]։
Երկու հետազոտություններում, որտեղ օգտագործվել է մագնիսոռեզոնանսային սպեկտրոսկոպիան(1H-ՄՌՍ), ֆիբրոմիալգիայով հիվանդների մոտ հայտնաբերվել է նյութափոխանակության խանգարում հիպոկամպիկ կոմպլեքսում։ Հիպոկամպի նյութափոխանակության խանգարումը բերում է կոգնիտիվ ֆունկցիայի պահպանման, քնի կարգավորման, ցավի ընկալման խանգարումների, քանզի այն մասնակցում է դրանց առաջացմանը[36][37]։
Որոշ հեղինակներ եկել են այն եզրահանգման, որ ֆիբրոմիալգիայի պատճառ կարող է դառնալ սթրես֊հարուցված հիպոթալամուս֊հիպոֆիզ֊մակերիկամային համակարգի խանգարումը, քանզի սթրեսածին իրավիճակները կարող են ազդել այդ համակարգի գործունեության վրա[38]։
Քնի խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիբրոմիալգիայի առաջացման ռիսկի գործոն է հանդիսանում վատ քունը[39]։ Մոլդոֆսկին և իր գործընկերները 1975 թվականին հայտնեցին ֆիբրոմիոզիտ համախտանիշի ժամանակ դանդաղ քնի ընթացքում էլեկտրաէֆենգալոգրաֆիայի (ԷԷԳ) միջոցով չափված անոմալ ալֆա ալիքային ակտիվության մասին (հաճախ կապված գրգռված վիճակի հետ)[18]։ Հետազոտողները երիտասարդ և առողջ անձանց մոտ խանգարելով քնի 4֊րդ փուլը հայտնաբերել են մկանային զգայնության զգալի աճ որը համանման է «նևրասթենիկ֊կմախքամկանային ցավային համախտանիշին» սակայն այս դեպքում փոփոխությունները վերանում են երբ հետազոտվողների մոտ վերականգնվում է նորմալ քունը[40]։ Մորկը և Նիլսենը օգտագործել են հեռանկարային տվյալներ և հայտնաբերել են դոզակախյալ կապ քնի խանգարման և ֆիբրոմիալգիայի զարգացման ռիսկի միջև[41]։
Հոգեբանական գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած պատճառահետևանքային կապի բացակայությանը, գոյություն ունեն համոզիչ փաստարկներ, որ ծանր դեպրեսիան կապված է ֆիբրոմիալգիայի և այլ քրոնիկական ցավային վիճակների հետ(1999)[42][43]։ Ֆիբրոմիալգիայի և դեպրեսիվ խանգարման միջև կապի բազմակողմանի վերանայումը բացահայտեց նշանակալի նմանություններ նեյրոէդոկրինային անոմալիաների, հոգեբանական առանձնահատկությունների, ֆիզիկական ախտանիշների և բուժման մեթոդների հարցում, սակայն ներկայոււմս ունեցած արդյունքները չեն հաստատում այն ենթադրությունները, որ դրանք մեկ հիվանդության տարբեր դրսևորումներն են[44]։ Իրոք, ցավի զգացողությունն ունի առնվազն 2 չափորոշիչ․ զգայական չափումներ, որը արտահայտում է ցավի արտահայտման չափն ու տեղակայումը և զգացմունքային֊մոտիվացիոն, որը կարգավորում է անհանգստությունը։ Համապատասխանաբար, ֆիբրոմիալգիայով տառապող անձանց մոտ հետազոտությունները որոնցում օգտագործվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա էքսպերիմենտալ ցավի հանդեպ ուղեղի ռեակցիայի գնահատման համար, ցույց են տվել, որ դեպրեսիայի նշանները կապված են եղել կլինիկորեն ինդուկցված ցավային պատասխանի մակարդակի մեծությանը, հատկապես գլխուղեղի այն հատվածներում,որոնք մասնակցում են աֆեկիվ ցավի վերլուծմանը[45]։
Ոչ֊ցելիակային գլյուտենային անտանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ֊ցելիակային գլյուտենի հանդեպ զգայնությունը կարող է լինել ֆիբրոմիալգիայի ախտանիշների զարգացման հիմնական պատճառը, սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ[46][47]։
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցավի վերամշակման անոմալիաները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիբրոմիալգիայի ընթացքում նկատվել են ցավի վերամշակման վերընթաց և վարընթաց ուղիների անկանոնություններ։ Ֆիբրոմիալգիայով հիվանդների մոտ ցավի առաջացման համար անհրաժեշտ է 50%-ով պակաս խթան[48]։ Քրոնիկ ցավի ենթադրյալ մեխանիզմը ցավի երկրորդային նեյրոնի սենսիբիլիզացիան է, միջնորդավորված գլիալ բջիջների կողմից նախաբորբոքային ցիտոկինների և ազոտի օքսիդի բարձրացած արտադրությամբ[49]։ Ստացվել են հակասական տվյալններ շիճուկում և ուղեղ֊ողնուղեղային հեղուկում սերոտոնինի մակարդակի իջեցման վերաբերյալ։ Կան ենթադրություններ դոֆամիներգիկ և նորադրենալիներգիկ ազդակների հաղորդման փոփոխման վերաբերյալ[50]։ Մոնոամինային թեորիան պնդում է մոնոամինային հակադեպրեսանտների կիրառման արդյունավետությունը ֆիբրոմիալգիայի ժամանակ[51][52]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20160315112712/http://www.niams.nih.gov/health_info/fibromyalgia/#c
- ↑ https://web.archive.org/web/20160315112712/http://www.niams.nih.gov/health_info/fibromyalgia/
- ↑ 3,0 3,1 3,2 Ngian GS, Guymer EK, Littlejohn GO (2011 թ․ փետրվար). «The use of opioids in fibromyalgia». Int J Rheum Dis. 14 (1): 6–11. doi:10.1111/j.1756-185X.2010.01567.x. PMID 21303476.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Clauw, Daniel J. (2014 թ․ ապրիլի 16). «Fibromyalgia». JAMA. 311 (15): 1547–55. doi:10.1001/jama.2014.3266. PMID 24737367.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 «Questions and Answers about Fibromyalgia». NIAMS. 2014 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
- ↑ 6,0 6,1 Buskila D, Sarzi-Puttini P (2006). «Biology and therapy of fibromyalgia. Genetic aspects of fibromyalgia syndrome». Arthritis Research & Therapy. 8 (5): 218. doi:10.1186/ar2005. PMC 1779444. PMID 16887010.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Fibromyalgia». American College of Rheumatology. 2015 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ Goldenberg, DL; Clauw, DJ; Palmer, RE; Clair, AG (2016 թ․ մայիս). «Opioid Use in Fibromyalgia: A Cautionary Tale». Mayo Clinic Proceedings (Review). 91 (5): 640–8. doi:10.1016/j.mayocp.2016.02.002. PMID 26975749.
- ↑ Sumpton, JE; Moulin, DE (2014). Fibromyalgia. Vol. 119. էջեր 513–27. doi:10.1016/B978-0-7020-4086-3.00033-3. ISBN 9780702040863. PMID 24365316.
{{cite book}}
:|journal=
ignored (օգնություն) - ↑ 10,0 10,1 10,2 10,3 Häuser W, Eich W, Herrmann M, Nutzinger DO, Schiltenwolf M, Henningsen P (2009 թ․ հունիս). «Fibromyalgia syndrome: classification, diagnosis, and treatment». Dtsch Arztebl Int. 106 (23): 383–91. doi:10.3238/arztebl.2009.0383. PMC 2712241. PMID 19623319.
- ↑ Wang, SM; Han, C; Lee, SJ; Patkar, AA; Masand, PS; Pae, CU (2015 թ․ հունիս). «Fibromyalgia diagnosis: a review of the past, present and future». Expert Review of Neurotherapeutics. 15 (6): 667–79. doi:10.1586/14737175.2015.1046841. PMID 26035624.
- ↑ Bergmann, Uri (2012). Neurobiological foundations for EMDR practice. New York, NY: Springer Pub. Co. էջ 165. ISBN 9780826109385.
- ↑ 13,0 13,1 Clauw DJ, Arnold LM, McCarberg BH (2011 թ․ սեպտեմբեր). «The science of fibromyalgia». Mayo Clin Proc. 86 (9): 907–11. doi:10.4065/mcp.2011.0206. PMC 3258006. PMID 21878603.
- ↑ Müller W, Schneider EM, Stratz T (2007 թ․ սեպտեմբեր). «The classification of fibromyalgia syndrome». Rheumatol Int. 27 (11): 1005–10. doi:10.1007/s00296-007-0403-9. PMID 17653720.
- ↑ 15,0 15,1 15,2 Hawkins RA (2013 թ․ սեպտեմբեր). «Fibromyalgia: A Clinical Update». Journal of the American Osteopathic Association. 113 (9): 680–689. doi:10.7556/jaoa.2013.034. PMID 24005088.
- ↑ «Information on Fibromyalgia». Healthline.com. 2012 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Wallace DJ, Hallegua DS (2002 թ․ հոկտեմբեր). «Fibromyalgia: the gastrointestinal link». Curr Pain Headache Rep. 8 (5): 364–8. doi:10.1007/s11916-996-0009-z. PMID 15361320.
- ↑ 18,0 18,1 Moldofsky H, Scarisbrick P, England R, Smythe H (1975). «Musculoskeletal symptoms and non-REM sleep disturbance in patients with "fibrositis syndrome" and healthy subjects». Psychosom Med. 37 (4): 341–51. doi:10.1097/00006842-197507000-00008. PMID 169541. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Glass JM (2006 թ․ դեկտեմբեր). «Cognitive dysfunction in fibromyalgia and chronic fatigue syndrome: new trends and future directions». Curr Rheumatol Rep. 8 (6): 425–9. doi:10.1007/s11926-006-0036-0. PMID 17092441.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 Leavitt F, Katz RS, Mills M, Heard AR (2002). «Cognitive and Dissociative Manifestations in Fibromyalgia». J Clin Rheumatol. 8 (2): 77–84. doi:10.1097/00124743-200204000-00003. PMID 17041327.
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 Buskila D, Cohen H (2007 թ․ հոկտեմբեր). «Comorbidity of fibromyalgia and psychiatric disorders». Curr Pain Headache Rep. 11 (5): 333–8. doi:10.1007/s11916-007-0214-4. PMID 17894922.
- ↑ Yunus MB (2007 թ․ հունիս). «Role of central sensitization in symptoms beyond muscle pain, and the evaluation of a patient with widespread pain». Best Pract Res Clin Rheumatol. 21 (3): 481–97. doi:10.1016/j.berh.2007.03.006. PMID 17602995.
- ↑ Maletic V, Raison CL (2009). «Neurobiology of depression, fibromyalgia and neuropathic pain». Front Biosci. 14: 5291–338. doi:10.2741/3598. PMID 19482616.
- ↑ Cohen H, Buskila D, Neumann L, Ebstein RP (2002 թ․ մարտ). «Confirmation of an association between fibromyalgia and serotonin transporter promoter region (5- HTTLPR) polymorphism, and relationship to anxiety-related personality traits». Arthritis Rheum. 46 (3): 845–7. doi:10.1002/art.10103. PMID 11920428.
- ↑ Buskila D, Dan B, Cohen H, Hagit C, Neumann L, Lily N, Ebstein RP (2004 թ․ օգոստոս). «An association between fibromyalgia and the dopamine D4 receptor exon III repeat polymorphism and relationship to novelty seeking personality traits». Mol. Psychiatry. 9 (8): 730–1. doi:10.1038/sj.mp.4001506. PMID 15052273.
- ↑ Zubieta JK, Heitzeg MM, Smith YR, Bueller JA, Xu K, Xu Y, Koeppe RA, Stohler CS, Goldman D (2003 թ․ փետրվար). «COMT val158met genotype affects mu-opioid neurotransmitter responses to a pain stressor». Science. 299 (5610): 1240–3. doi:10.1126/science.1078546. PMID 12595695.
- ↑ Narita M, Nishigami N, Narita N, Yamaguti K, Okado N, Watanabe Y, Kuratsune H (2003 թ․ նոյեմբեր). «Association between serotonin transporter gene polymorphism and chronic fatigue syndrome». Biochem. Biophys. Res. Commun. 311 (2): 264–6. doi:10.1016/j.bbrc.2003.09.207. PMID 14592408.
- ↑ Camilleri M, Atanasova E, Carlson PJ, Ahmad U, Kim HJ, Viramontes BE, McKinzie S, Urrutia R (2002 թ․ օգոստոս). «Serotonin-transporter polymorphism pharmacogenetics in diarrhea-predominant irritable bowel syndrome». Gastroenterology. 123 (2): 425–32. doi:10.1053/gast.2002.34780. PMID 12145795.
- ↑ Hudson JI, Mangweth B, Pope HG, De Col C, Hausmann A, Gutweniger S, Laird NM, Biebl W, Tsuang MT (2003 թ․ փետրվար). «Family study of affective spectrum disorder». Arch. Gen. Psychiatry. 60 (2): 170–7. doi:10.1001/archpsyc.60.2.170. PMID 12578434.
- ↑ Lee YH, Choi SJ, Ji JD, Song GG (2012 թ․ փետրվար). «Candidate gene studies of fibromyalgia: a systematic review and meta-analysis». Rheumatol. Int. 32 (2): 417–26. doi:10.1007/s00296-010-1678-9. PMID 21120487.
- ↑ Anderberg UM, Marteinsdottir I, Theorell T, von Knorring L (2000 թ․ օգոստոս). «The impact of life events in female patients with fibromyalgia and in female healthy controls». Eur Psychiatry. 15 (5): 33–41. doi:10.1016/S0924-9338(00)00397-7. PMID 10954873.
- ↑ Schweinhardt, Petra; Sauro, Khara M.; Bushnell, M. Catherine (2008 թ․ հոկտեմբերի 1). «Fibromyalgia: a disorder of the brain?». The Neuroscientist: A Review Journal Bringing Neurobiology, Neurology and Psychiatry. 14 (5): 415–421. doi:10.1177/1073858407312521. ISSN 1073-8584. PMID 18270311.
- ↑ Häuser W, Kosseva M, Üceyler N, Klose P, Sommer C (2011). «Emotional, physical, and sexual abuse in fibromyalgia syndrome: A systematic review with meta-analysis». Arthritis Care & Research. 63 (6): 808–820. doi:10.1002/acr.20328. PMID 20722042.
- ↑ Sommer C, Häuser W, Burgmer M, Engelhardt R, Gerhold K, Petzke F, Schmidt-Wilcke T, Späth M, Tölle T, Uçeyler N, Wang H, Winkelmann A, Thieme K (2012 թ․ հունիս). «[Etiology and pathophysiology of fibromyalgia syndrome]». Schmerz. 26 (3): 259–67. doi:10.1007/s00482-012-1174-0. PMID 22760458.
- ↑ Afari, Niloofar; Ahumada, Sandra M.; Wright, Lisa Johnson; Mostoufi, Sheeva; Golnari, Golnaz; Reis, Veronica; Cuneo, Jessica Gundy (2017 թ․ հունվարի 21). «Psychological Trauma and Functional Somatic Syndromes: A Systematic Review and Meta-Analysis». Psychosomatic Medicine. 76 (1): 2–11. doi:10.1097/PSY.0000000000000010. ISSN 0033-3174. PMC 3894419. PMID 24336429.
- ↑ Emad Y, Ragab Y, Zeinhom F, El-Khouly G, Abou-Zeid A, Rasker JJ (2008). «Hippocampus dysfunction may explain symptoms of fibromyalgia syndrome: A study with single-voxel magnetic resonance spectroscopy». Journal of Rheumatology. 35 (7): 1371–7. PMID 18484688.
- ↑ Wood PB, Ledbetter CR, Glabus MF, Broadwell LK, Patterson JC (2008). «Hippocampal Metabolite Abnormalities in Fibromyalgia: Correlation With Clinical Features». J Pain. 10 (1): 47–52. doi:10.1016/j.jpain.2008.07.003. PMID 18771960.
- ↑ McBeth J, Chiu YH, Silman AJ, Ray D, Morriss R, Dickens C, Gupta A, Macfarlane GJ (2005). «Hypothalamic-pituitary-adrenal stress axis function and the relationship with chronic widespread pain and its antecedents». Arthritis Research & Therapy. 7 (5): R992–R1000. doi:10.1186/ar1772. PMC 1257426. PMID 16207340.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Clauw, DJ (2014 թ․ ապրիլի 16). «Fibromyalgia: a clinical review». JAMA. 311 (15): 1547–55. doi:10.1001/jama.2014.3266. PMID 24737367.
- ↑ Moldofsky H, Scarisbrick P (January–February 1976). «Induction of neurasthenic musculoskeletal pain syndrome by selective sleep stage deprivation». Psychosomatic Medicine. 38 (1): 35–44. doi:10.1097/00006842-197601000-00006. PMID 176677.
- ↑ Mork, Paul J.; Nilsen, Tom I. L. (2012). «Sleep problems and risk of fibromyalgia: Longitudinal data on an adult female population in Norway». Arthritis & Rheumatism. 64 (1): 281–284. doi:10.1002/art.33346. PMID 22081440.
- ↑ Goldenberg DL (1999 թ․ ապրիլ). «Fibromyalgia syndrome a decade later: what have we learned?». Arch. Intern. Med. 159 (8): 777–85. doi:10.1001/archinte.159.8.777. PMID 10219923.
- ↑ Geoffroy PA, Amad A, Gangloff C, Thomas P (2012 թ․ մայիս). «Fibromyalgia and psychiatry: 35 years later… what's new?». Presse Med. 41 (5): 555–65. doi:10.1016/j.lpm.2011.08.008. PMID 21993145.
- ↑ Pae CU, Luyten P, Marks DM, Han C, Park SH, Patkar AA, Masand PS, Van Houdenhove B (2008 թ․ օգոստոս). «The relationship between fibromyalgia and major depressive disorder: a comprehensive review». Curr Med Res Opin. 24 (8): 2359–71. doi:10.1185/03007990802288338. PMID 18606054.
- ↑ Giesecke T, Gracely RH, Williams DA, Geisser ME, Petzke FW, Clauw DJ (2005 թ․ մայիս). «The relationship between depression, clinical pain, and experimental pain in a chronic pain cohort». Arthritis Rheum. 52 (5): 1577–84. doi:10.1002/art.21008. PMID 15880832.
- ↑ Rossi A, Di Lollo AC, Guzzo MP, Giacomelli C, Atzeni F, Bazzichi L, Di Franco M (2015). «Fibromyalgia and nutrition: what news?». Clin Exp Rheumatol. 33 (1 Suppl 88): S117–25. PMID 25786053.
- ↑ San Mauro Martín I, Garicano Vilar E, Collado Yurrutia L, Ciudad Cabañas MJ (2014 թ․ դեկտեմբեր). «[Is gluten the great etiopathogenic agent of disease in the XXI century?] [Article in Spanish]» (PDF). Nutr Hosp. 30 (6): 1203–10. doi:10.3305/nh.2014.30.6.7866. PMID 25433099. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Bradley, Laurence A. (2017 թ․ հունվարի 20). «Pathophysiology of Fibromyalgia». The American Journal of Medicine. 122 (12 Suppl): S22–30. doi:10.1016/j.amjmed.2009.09.008. ISSN 0002-9343. PMC 2821819. PMID 19962493.
- ↑ Solitar, Bruce M. (2010 թ․ հունվարի 1). «Fibromyalgia: knowns, unknowns, and current treatment». Bulletin of the NYU Hospital for Joint Diseases. 68 (3): 157–161. ISSN 1936-9727. PMID 20969544.
- ↑ Bellato, Enrico; Marini, Eleonora; Castoldi, Filippo; Barbasetti, Nicola; Mattei, Lorenzo; Bonasia, Davide Edoardo; Blonna, Davide (2012 թ․ հունվարի 1). «Fibromyalgia Syndrome: Etiology, Pathogenesis, Diagnosis, and Treatment». Pain Research and Treatment. 2012: 1–17. doi:10.1155/2012/426130. ISSN 2090-1542. PMC 3503476. PMID 23213512.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Dadabhoy, Dina; Clauw, Daniel J. (2006 թ․ հուլիսի 1). «Therapy Insight: fibromyalgia—a different type of pain needing a different type of treatment». Nature Clinical Practice Rheumatology. 2 (7): 364–372. doi:10.1038/ncprheum0221. ISSN 1745-8382. PMID 16932722.
- ↑ Marks, David M; Shah, Manan J; Patkar, Ashwin A; Masand, Prakash S; Park, Geun-Young; Pae, Chi-Un (2017 թ․ հունվարի 20). «Serotonin-Norepinephrine Reuptake Inhibitors for Pain Control: Premise and Promise». Current Neuropharmacology. 7 (4): 331–336. doi:10.2174/157015909790031201. ISSN 1570-159X. PMC 2811866. PMID 20514212.