Գոյություն ունի օպտիկապես ակտիվ Լ և D, ռացեմիկ DL ձևերով՝ ազատ և սպիտակուցների կազմի մեջ։ Հանդիպում է ազատ վիճակում կենդանիների օրգանիզմում, բույսերում, միկրոօրգանիզմներում։ Փոխարկվում է թիրոզին ամինաթթվի։ Մարդու օրգանիզմում ֆենիլալանինի փոխանակության բնածին խանգարումը (ֆենիլկետոնուրիա) հանգեցնում է մտավոր թուլության։
Հասուն մարդու ֆենիլալանինի օրական պահանջը 1,1 գրամ է։ Ֆենիլալանինը արդյունաբերության մեջ ստանում են միկրոբիոլոգիական միջոցներով։ Օգտագործման ոլորտներից մեկը կենդանիների կերերի հավասարակշռումն է որպես սպորտային սնունդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 627)։