Ֆեյժոադա
Ֆեյժոադայի բաղադրիչները | |
Ենթատեսակ | ստյու, խոզի մսով ուտեստ և տավարի մսով ուտեստ |
Առաջացման երկիր | Պորտուգալիա |
Feijoada Վիքիպահեստում |
Ֆեյժոադա (պորտ.՝ feijoada, feijão՝ լոբի բառից), պորտուգալալեզու երկրների համար ավանդական ուտեստ՝ պատրաստվող լոբուց, մսային մթերքներից և ֆարոֆայից (մանիոկային ալյուր)։
Մի տարբերակի համաձայն՝ ֆեյժոադուն երեք հարյուր տարի առաջ ստեղծել են ստրուկները, որ Աֆրիկայից բերել էին Բրազիլիա։ Նրանք խառնում էին խոզի մսի կտորները, որ մնում էին տերերի ճաշից հետո, և սև լոբին՝ այդ ժամանակների Բրազիլիայի ստրուկների և կենդանիների համար ընդունված կերը։ Ժամանակի ընթացքում պորտուգալացիները այդ ուտեստի մեջ ավելացրին նրբերշիկ և երշիկ, հնդկացիները՝ ֆարոֆա (մանիոկա ալյուրի և կարագի խառնուրդ)։ Այդ տարբերակի օգտին առաջ է քաշվում այն միտքը, որ «ֆեյժաո»-ն սևամորթների անվնաս մականուն է սլենգով, քանի որ լոբին Բրազիլիայում սև գույնի է։ Սակայն ֆեյժոադայի «ստրուկային» ծագման լեգենդը առարկվեց մի շարք գիտական հետազոտությունների շնորհիվ[1]։
Մեկ այլ տարբերակի համաձայն՝ ֆեյժոադայի պատմությունը արմատներով գնում է դեպի եվրոպական խոհանոց։ Որպես ֆեյժոադայի հնարավոր նախնի անվանում են ֆրանսիական կասուլեն, էստրեմադուրայի պորտուգալական բաղադրատոմսերը կամ իսպանական կոզիդո մադրիլենյոն։ քաղվածքի վերջ Ֆեյժոադայի ծագման ամենահավանական տարբերակը համարվում է գաղափարն այն մասին, որ այդ ուտեստը ծագում է Պորտուգալիայից և արմատներ է ունեցել դեռ Հռոմեական կայսրությունում։
Այսօր ֆեյժոդաուն պատրաստում են լոբուց, մսի տարբեր տեսակիներից, համեմունքներից, մանիոկա մսից, մատուցում են կավե տարայով կաղամբի, նարնջի կտորների, պղպեղից սոուսի, ըստ ցանկության՝ բրնձի հետ միասին։ Յուրաքանչյուր շրջանում ֆեյժոադան տարբեր կերպ են պատրաստում, տարբեր հավելումներով։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]"Վարորդ Տիանը կաշասայից և մոկեկիից հետո կիրակի օրը իր տուն հրավիրեց ֆեյժոադու ուտելու և խոստացավ երգել կիթառի օգնությամ իր վերջին ստեղծագործությունները։ Իր տունը աղքատի տուն է, հասարակ, առանց պնդումների, սակայ լոբին և ընկերական հարաբերությունները բավարար են":
"Ամեն ինչ նոր էր Գրող բժիշկների միության նախագահի համար, ամեն ինչ նրան անհանգստացնում էր, քանի որ մինչ օր իր աշխարհը սահմանափակված էր հիվանդանոցով, ուսանողներով, Չիլի փողոի ռենտգենյան գրասենյակով, Գրասի փողոցի բնակարանով, գրականագիտական հավաքածուներով։ Միայն թե կիրակի օրերին ավելանում էին ծովափն ու ֆեյժոադան":
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ DITADI, Carlos Augusto Silva - Cozinha Brasileira: Feijoada Completa- Revista Gula, n. 67, Editora Trad, São Paulo. 1998.